Ընտրվեցին ԲԴԽ անդամները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊատգամավորները փակ գաղտնի քվեարկության գնացին, որից հետո պարզ դարձավ, որ ԲԴԽ թափուր տեղերը համալրված են։
Բարձրագույն դատական խորհուրդը երկու նոր անդամ ունի։ ԱԺ պատգամավորները կողմ քվեարկեցին «Իմ քայլը» խմբակցության առաջադրած երկու թեկնածուներին` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և ՀՔԾ պետի եղբայր Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը։
Նշենք, որ քվեարկությունը փակ ռեժիմով էր ընթանում։
«Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը», ինչպես և խոստացել էին, չմասնակցեցին քվեարկությանը։
Մինչ այդ ԲԴԽ անդամների երկու թեկնածուներն էլ պատասխանեցին պատգամավորներին հուզող հարցերին։
ԸՆդդիմադիր կուսակցությունները ներկա չէին նաև հարցուպատասխանին։