ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ Երևանում. Տատիկն այնպես է ծեծել թոռնուհուն, որ վերջինս...
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իրավունք» թերթը գրում է.
«Մեզ հասած տեղեկություններով՝ նախօրեին «Սուրբ Աստվածամայր» բ/կ՝ երեկոյան ժամը 7-ի սահմաններում վնասվածքներով տեղափոխվել է 12-ամյա աղջնակ։ Պարզվել է, որ նրան ծեծել են։
Որքանով է մեր աղբյուրի լուրը հավաստի, փորձեցինք հետաքրքրվել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից ոչ միայն հաստատեցին, այլև հավելեցին.
«Դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, տատիկը ձեռքերով և պլաստմասե տարայով հարվածել է թոռանը։ Հետաքննություն է ընթանում»: