Ինչպե՞ս է վիտամին D-ի պակասն ազդում մեր աչքերին
ՖՈՏՈԻնչպե՞ս վիտամին D-ի պակասը կարող է ազդել աչքի վիճակի վրա եւ հանգեցնել մի շարք վտանգավոր փոփոխություններին: Այդ վիտամինի պակասի մասին ամենից հաճախ կարելի է դատել հետեւյալ վիճակներով.
Չոր աչքի ախտանիշ
Աչքերի չորությունն արցունքաբեր հեղուկի պակասն է, որը կարող է բացասաբար ազդել աչքի առողջությանը, բարձրացնել բորբոքման եւ եղջերաթաղանթի սպիների ձեւավորման հավանականությունը: Աչքի չորության ախտանշանները ներառում են աչքերի կարմրություն, ցավ, տեսողության խնդիրներ, այրման զգացողություն: Ըստ հետազոտությունների՝ վիտամին D-ի պակասը այդ ախտանշի պատճառներից մեկն է:
Մակուլյար դեգեներացիա
Տարիքային մակուլյար դեգերացիան շատ վտանգավոր խանգարում է, որը հանգեցնում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում տեսողության կորստին: Ընդ որում՝ մակուլայի կամ ցանցաթաղանթի կենտրոնական մասի հիվանդությունները ատրոֆիայի են ենթարկվում՝ կորցնելով լուսազգայուն բջիջները: Հաճախ դա տեղի է ունենում 50 տարեկանից հետո: Շեղումներ են առաջանում նախ աչքում, այնուհետեւ նաեւ այլ օրգաններում: Այդ խնդիրը կարելի է հայտնաբերել միայն ակնաբույժի մոտ: Եւ դրա առաջացման պատճառներից մեկը համարվում է վիտամին D-ի պակասը:
Ուվեիտ
Ուվեիտն աչքի հիվանդություն է, որի դեպքում դրա պատերին գտնվող անոթային թաղանթը կամ հյուսվածքը բորբոքվում է: Ախտանշանները ներառում են ցավը, աչքի կարմրությունն ու տեսողության մթագնումը: Առանց բուժման այդ վիճակը կարող է հանգեցնել աչքի անդառնալի վնասվածքի եւ տեսողության կորստին: Եւ կա կարծիք, որ դրա առաջացման պատճառներից մեկը նույնպես վիտամին D-ի պակասն է:
Այդ խնդիրներից ցանկացածի դեպքում խորհուրդ է տրվում ստուգել օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը, եւ եթե ցածր է, շտկել այն առողջ սննդի, արեւի ճառագայթների ներքո ավելի հաճախ զբոսանքների կամ այդ վիտամինը պարունակող սննդային հավելումների միջոցով: