Էներգետիկ տեղաշարժեր՝ աշխարհաքաղաքական ենթատեքստերով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքմենստանն ու Ադրբեջանը օրերս վերջ դրեցին 30 տարվա թեժ վեճերին Կասպից ծովի կենտրոնում գտնվող բնական գազի հանքավայրերի սեփականության շուրջ:
Ինչպես հայտնի է, հունվարի 24-ին երկու երկրների նախագահները հայտարարեցին, որ պայմանավորվել են համատեղ ուժերով շահագործել վիճահարույց հանքավայրերը: Այս իրադարձության ներքո ուշագրավ են Հարավային Կովկասում նոր տրանսպորտային երթուղիների զարգացման Թուրքիայի ծրագրերը, որոնք ենթադրում են երկաթգծի, ավտոճանապարհի, նաև գազատարի կառուցում:
Սրանով, փաստորեն, վերանում է վերջին խոչընդոտը Տրանսկասպիական գազատարի կառուցման համար, որի մասին խոսվում է արդեն մոտ տասը տարի և որը պետք է միացնի Թուրքմենստանը և Ադրբեջանը: Գազատարի հզորությունն, ինչպես հայտնի է, կազմում է տարեկան 30 մլրդ խմ: Դրա միջոցով ամենայն հավանականությամբ ծրագրվում է ավելացնել Տրանս-Անատոլիական (TANAP) գազատարի հզորությունը տարեկան 26-ից հասցնելով այն մինչև 60 մլրդ խմ: Այն Ադրբեջանից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով հասել է Հունաստանի սահմանին: Երկու գազատարների միացումը կիրականացվի Հայաստանի տարածքով:
Այս հարցում անշուշտ կօգտագործեն նաև Նախիջևանից դեպի Թուրքիա ձգվող գազատարը, որի շինարարությունը սկսել է իրականացնել ադրբեջանական պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը: Ստեղծված այս նոր էներգետիկ իրավիճակը տարածաշրջանում մեծ ռիսկեր է պարունակում Ռուսաստանի համար: Նախ՝ նախադրյալներ է ստեղծում եվրոպական շուկայից «Գազպրոմին» դուրս մղելու համար, ապա նաև վտանգի տակ է դնում ռուսական ընկերության մենաշնորհը հայկական շուկայում:
Անդրանիկ Կիրակոսյան