Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները դատական համակարգը ուզում են վերածել իրենց քաղաքական կցորդի․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատական համակարգը իշխանության երեք ճյուղերից մեկն է, որից առանձնահատուկ հանրային և հասարակական մեծ ակնկալիքներ կան։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հարցը միշտ ակտուալ է եղել, այլ հարց է, թե դա ինչպես է ներկայացվել կամ իրականացվել։ Խնդիրն այն է, որ դատական համակարգին է վերապահված արդարադատության իրականացումը, սակայն շատ հաճախ դատարանների կողմից կայացվող որոշումները թերի են և ոչ հիմնավոր, իսկ որոշ դեպքերում էլ գոհացուցիչ չեն հանրային ընդհանուր ընկալման համար։ Այդ է պատճառը, որ հասարակությունը բավական զգայուն է արդար որոշումների պակասի հարցում։ Դրա ցուցիչներից մեկն էլ ՄԻԵԴ-ի կողմից բեկանվող որոշումներն ու վճիռներն են, որոնցով պետությունն անարդար որոշումների ու վճիռների ընդունման համար պետք է փոխհատուցում տրամադրի։

Մյուս կարևոր հարցը դատական համակարգի անկախության և ինքնուրույնության ապահովման խնդիրն է, որն անընդհատ գտնվում է ոլորտի գործունեության բարելավում նախատեսող քննարկումների կիզակետում։ Բայց նկատի ունենանք, որ դատական բարեփոխումների անվան տակ կարող են այլ նկատառումներ թաքնված լինել, որի դեպքում հարցը դիտարկվում է ոչ թե հանրության, այլ նեղ քաղաքական շրջանակների շահերից ու նկատառումներից ելնելով։ Հենց այս պատկերն է գործող իշխանությունների կողմից առաջ քաշվող դատական «բարեփոխումների» հայեցակարգի դեպքում։ Ընդ որում, դրա հիմքում դրված է դատարանները քաղաքական իշխանությունից կախվածության մեջ գցելու ու վերահսկելի դարձնելու նպատակը։ Հենց այստեղ են աչքի զարնում դատական համակարգում նախատեսվող փոփոխությունների համատեքստում իշխանությունների կողմից առաջ քաշվող հիմնավորումները։

Օրերս Նիկոլ Փաշինյանը, արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ խոսելով դատական բարեփոխումների ընթացքի մասին, նշել է. «Վերջին շրջանում մենք ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչը, իհարկե, անթույլատրելի է և խարխլում է դատական համակարգի և արդարադատության գաղափարն ինքնին»։ Սա ապշելու հայտարարություն է, քանի որ փաստացի իր ողջ պաշտոնավարման ընթացքում դատական իշխանությունը քաղաքականացրած, այն ամբողջովին կամակատար դարձնելու ապարդյուն փորձեր արած Փաշինյանը դրանում մեղադրում է ուրիշներին։ Այստեղ տեղին է հիշեցնել նույն Փաշինյանի հետևյալ արտահայտությունը. «Ինչի ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞»։ Ու այս հարցում վերջինս ոչ միայն չի սահմանափակվել դատական իշխանության նկատմամբ ճնշումներով, այլև անցել է օրենքների և երկրի գլխավոր օրենսդրական ակտի՝ սահմանադրության ոտնահարման ճանապարհով։ Բավական է հիշել, թե ինչպես երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու մոլուցքից ելնելով՝ Փաշինյանը նախաձեռնեց դատարանների շրջափակումը և նրանց գործունեության խաթարումը։

Դրան գումարվեցին ՍԴ-ի նկատմամբ ճնշումներն ու իշխանությանը ոչ հաճո, իսկ իրականում՝ անկախ դատավորների թիրախավորումը։ Հենց այս հարցում է, որ ՍԴ մի շարք դատավորների լիազորությունները դադարեցնելու համար իշխող խմբակցությունը ոտնահարեց Սահմանադրությունն ու փոփոխություններ իրականացրեց անցումային դրույթներում։ Այսպես ժամանակը լիովին տեսանելի դարձրեց, որ իշխանություններին դատական բարեփոխումների անվան տակ անհրաժեշտ է միայն հլու կամակատար, կախյալ ու աչառու դատական համակարգ, ինչը Փաշինյանը կարող է ծառայեցնել իր իշխանությունը պահելու, իրեն հաճո որոշումներ ընդունել տալու նպատակին։ Ու այս նպատակադրումից է բխում նաև իշխանությանը անխոնջ ծառայություն մատուցելու երդում տված Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Խաչատուրյանի նշանակումը ԲԴԽ անդամների պաշտոնում։

Չէ՞ որ ԲԴԽ անդամների միջոցով իշխանությունները կարող են դատարաններին ու դատավորներին պահել իրենց վերահսկողության տակ։ Հատկանշական է նաև հակակոռուպցիոն դատարանի ստեղծման հարցը։ Կոռուպցիոն գործերը միշտ էլ դատարաններում քննարկման առարկա են դարձել, սակայն հարցն այն է, թե ինչո՞վ է պայմանավորված դրա համար առանձին դատարան ստեղծելու, նոր հաստիքներ բացելու, պետության վրա լրացուցիչ բեռ ավելացնելու անհրաժեշտությունը, եթե հատկապես կալանքների հարցում քաղաքական հեռահար նպատակներ չունես։ Իրականում իշխանությունները հակակոռուպցիոն դատարանի միջոցով փորձելու են իրենց քաղաքական հարցերը լուծել, այսինքն՝ ընդդիմադիրների վրա գործեր կարել ու լռեցնել նրանց ձայնը։ Իսկ այս ամենի արդյունքում մենք կտեսնենք, թե ինչպես է դատական համակարգը ոչ միայն զրկվում ինքնուրույնությունից, այլև վերածվում իշխանությունների քաղաքական կցորդի։ Այս ամենն այն դեպքում, եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ինչը շատ կասկածելի է..․

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
Ամենադիտված