Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետևանքները կարող են պարզապես անդառնալի լինել․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ կառավարության գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև կառավարության օպտիմալ կառուցվածքով: Սակայն շուրջ մեկուկես տարի առաջ, առանց որևէ հիմնավորման, մասնագիտական և գիտական շրջանակների կարծիքը հաշվի առնելու ու հանրային քննարկումներ անցկացնելու, լուծարվեցին մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները, որոնք երկրի համար ազգային անվտանգության տեսակետից ունեն ռազմավարական կարևոր նշանակություն: Մենք միամտաբար կարծում էինք, թե այս որոշումն արդյունք է երիտհեղափոխականների անփորձության ու տգիտության, մինչդեռ արդեն պարզ է, որ այն խնամքով նախապատրաստված և ծրագրված էր, որևէ կերպ արդարացված չէր և դավադրություն էր սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ, ինչը նպատակ էր հետապնդում խարխլել և թուլացնել հայոց երկրի ու պետականության հիմքերը:

Դեռ ժամանակին ֆրանսիացի փիլիսոփա, գրող Ժան Ժակ Ռուսսոն գրում էր. «Անկախության պայմաններում պետությունը պահելու միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Տիրապետեք թեկուզ աշխարհի ողջ հարստությանը, միևնույն է, դուք կախված եք ուրիշներից, եթե չունեք ուտելու ոչինչ… Առևտուրը ստեղծում է հարստություն, իսկ գյուղատնտեսությունն ապահովում է ազատություն»: Գյուղատնտեսությունը նյութական արտադրության ռազմավարական ճյուղ է և երկրի համար ունի ոչ միայն սոցիալ-տնտեսական, պարենային անվտանգության, այլ նաև քաղաքական, պատմա-մշակութային, ժողովրդագրական, բարոյահոգեբանական և պաշտպանական կարևոր նշանակություն:

Հայաստանում 1991 թ. իրականացված բարեփոխումներն, ըստ էության, հիմնականում սահմանափակվեցին սեփականաշնորհմամբ, չապահովվեց ռեֆորմների շարունակականությունը, և արդյունքում չունեցանք ակնկալվող առաջընթաց: Գյուղատնտեսությանը լուրջ հարված հասցրեցին հետռեֆորմյան տարիներին ոլորտում իրականացվող ոչ գրագետ քաղաքականությունը, կադրային սխալ նշանակումները ու բազմաթիվ կամայական և չարդարացված կառավարչական որոշումները: Գրագետ չեն մշակվող պետական աջակցության ծրագրերն ու պետական կարգավորման մեխանիզմները, հաճախ դրանք կտրված են լինում իրականությունից ու տրամաբանությունից,վառ օրինակ՝ սպանդանոցների հետ կապված որոշումը: Պետական աջակցության միջոցներն առավելապես օգտագործվում են ոչ նպատակային և անարդյունավետ:

Ոլորտը կառավարող կադրերի գերակշռող մասը անփորձ ու պատահական մարդիկ են, որոնք չեն կարողանում խորքային բարեփոխումներ և արդյունավետ կառավարում իրականացնել, և ռեֆորմներից շուրջ 30 տարի անց գյուղատնտեսական շատ ցուցանիշներով զիջում ենք մինչռեֆորմյան տարիների մակարդակին՝ մինչդեռ ունենալով բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության զարգացման համար՝ բերրի հող, մաքուր ջրի հարուստ պաշարներ և երկարատև ու անսահման արև: Դրանով հանդերձ, սակայն, մենք չենք կարողանում կերակրել մեր 2,5-3 միլիոն բնակչությանը սեփական գյուղմթերքով, և Հայաստանում գյուղմթերքով ինքնաբավության մակարդակը կազմում է ընդամենը 65 %, որից ցորենինը՝ 25,9%:

Իսկ 222000 հեկտար վարելահող դուրս է մնացել ակտիվ շրջանառությունից և օգտագործվում է որպես խոտհարք կամ արոտավայր: Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտի զարգացման ցածր տեմպերը պայմանավորված են նաև աշխատատար գործընթացների մեքենայացման ցածր մակարդակով՝ հնացած տեխնիկական պարկի և ժամանակակից տեխնիկայի անբավարարությամբ, նյութատեխնիկական անբավարար բազայով, բնական ռեսուրսների (հողի, ջրի) անարդյունավետ օգտագործմամբ, ապահովագրության ու տնտեսվարման առաջադիմական ձևերի բացակայությամբ, ֆերմերային տնտեսությունների փոքր չափերով, բարձր տեխնոլոգիաների և ընդհանրապես գիտական նվաճումների դանդաղ ներդրմամբ¬, աշխատանքի և արտադրության կազմակերպման ոչ ժամանակակից մշակույթով, ագրարային կրթության ու գիտության վրա կատարվող ներդրումների անբավարարությամբ, տեղեկատվական, խորհրդատվական և սպասարկման ծառայությունների ցածր արդյունավետությամբ, իրավական դաշտի անկատարությամբ, գյուղական տարածաշրջաններում շուկայական, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքի զարգացման ցածր մակարդակով և այլն:

Գյուղնախարարության՝ որպես ինքնուրույն կառուցվածքային միավորի պահպանումը նաև արդարացված էր նրանով, որ Հայաստանում ագրոարդյունաբերական համակարգին բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի մոտ 20 %-ը, այդ թվում՝ ագրարային հատվածին՝ շուրջ 12 %-ը, արտաքին ապրանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմում է 30 %: ՀՀ բնակչության մոտ 36%-ը ապրում է գյուղական բնակավայրերում, իսկ ագրարային հատվածում զբաղված է ընդհանուր զբաղվածների շուրջ 37 %-ը: Բացի այդ, գյուղատնտեսությունը բաց երկնքի տակ վարվող ճյուղ է, որն ավելի շատ է ենթարկվում բնական աղետների ազդեցության, աչքի է ընկնում արտադրության սեզոնային բնույթով ու բարձր ռիսկայնությամբ և ճյուղը դարձնում է ոչ մրցունակ, ոչ եկամտաբեր և, հետևաբար, գրավիչ չէ ներդրողների համար, ինչը ենթադրում է ոլորտի նկատմամբ պետության և հասարակության յուրահատուկ վերաբերմունք:

Եվրոպայի գիտնականները հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ գյուղատնտեսության զարգացման համար հիմնական կարևոր պայման են պետական պատշաճ աջակցությունը, կոոպերատիվների զարգացումը և գիտատեխնիկական նվաճումների ներդրումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն երկներում, որտեղ պետությունը գյուղատնտեսությանը ցույց է տալիս համակողմանի աջակցություն, որպես կանոն, լուծված են պարենային անվտանգության խնդիրները: Պատահական չէ, որ զարգացած երկրներում մշակված և ներդրված են պետական աջակցության հատուկ մեխանիզմներ, որոնք երաշխավորում են գյուղատնտեսական արտադրության մրցունակությունը և ֆերմերների նվազագույն եկամուտները: Վերջին ժամանակներս Հայաստանում իրականացվում են բյուջետային աջակցության ծրագրեր, սակայն դրանք այնքան չնչին են, որ չեն կարող վճռական ազդեցություն ունենալ ոլորտի զարգացման վրա:

Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում բյուջետային անհատույց աջակցությունը՝ սուբսիդիաների տրամադրումը, տատանվում է գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի արժեքի 40-95 %-ի սահմաններում, իսկ Հայաստանում այն կազմում է ընդամենը 2-3 %: Չնայած նրան, որ ագրարային ոլորտը աչքի է ընկնում բարձր ռիսկայնությամբ և եկամտաբերության ցածր մակարդակով, այնուամենայնիվ, արդյունավետ կազմակերպման և բարձր տեխնոլոգիաների ներդրման, պետական աջակցության մեխանիզմների կատարելագործման, տնտեսավարման արդյունավետ ձևերի ներդրման, ենթակառուցվածքների, ոլորտի գիտության ու կրթության զարգացման շնորհիվ գյուղատնտեսությունը կարող է ապահովել մեծ եկամուտներ: Գյուղատնտեսության ոլորտում առկա հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներին ավելացան նաև պատերազմի հետևանքով առաջացած բարդությունները՝ կորցրեցինք շուրջ 100 հազար հեկտար վարելահող Արցախում,արոտավայրեր ու վարելահողեր Սյունիքում և ջրային լուրջ պաշարներ:

Բացի այդ, պատերազմի արդյունքում սահմանամերձ դարձան շատ բնակավայրեր և գյուղատնտեսական հողատեսքերի զգալի մասը հայտնվեց գնդակոծության վտանգավոր գոտում: Այստեղից հետևում է, որ սահմանափակ ռեսուրսներով ստիպված ենք լինելու առավել արդյունավետ կազմակերպել գյուղատնտեսական արտադրությունը: Արդեն ժամանակն է ակտիվորեն նախապատրաստվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, մինչդեռ գյուղացիները դեռ ուշքի չեն գալիս կատարվածից և հանդես են բերում անտարբերություն՝ չունենալով նաև ապագայի նկատմամբ կայուն երաշխիքներ: Սրանք, կարծում եմ, մեզ խորհելու լուրջ տեղիք պետք է տան, մենք կարող ենք կանգնել պարենային անվտանգության լուրջ սպառնալիքի առջև: Ազգովի պետք է լավ իմանանք, որ հայոց պետականության ակունքներում հայ գյուղացին է կանգնած, և մեր երկրի ու պետության կայունությունը, անկախությունն ու անվտանգությունը մեծապես պայմանավորված են հենց նրանով: Մենք պետք է դեմքով շրջվենք դեպի գյուղը, վերականգնենք երբեմնի ուշադրությունը և ընդգծված հարգանքը հայ գյուղացու նկատմամբ՝ որպես բարիք ստեղծող ու արարող մարդու:

Սա առավել հրատապ է և կարևոր այսօր, երբ դատարկվում են սահմանամերձ գյուղերը, երբ սահմանների պաշտպանության խնդիրը դարձել է ավելի հրատապ: Իսկ հողը միայն այն դեպքում է քոնը, երբ նրա վրա ապրում և օգտագործում ես այն: Կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մենք հետ ենք կանգնելու գյուղնախարարությունը լուծարելու չհիմնավորված ու տրամաբանությունից զուրկ որոշումից, և որքան շուտ, այնքան լավ: Հակառակ դեպքում կխորացնենք առանց այդ էլ ոլորտում առկա անմխիթար վիճակը, իսկ հետևանքները կարող են լինել պարզապես անդառնալի: Գյուղնախարարության վերականգնումն անշուշտ կարևոր է և ենթադրում է ոլորտի ռազմավարական նշանակության կարևորում, սակայն դա բավարար չէ, դրա հետ միասին անհրաժեշտ է արմատական փոփոխության ենթարկել նախարարության կառուցվածքը, կադրային, իրավական, պետական կարգավորմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, գյուղացիներին ֆինանսական, տեխնոլոգիական, տեխնիկական ու խորհրդատվական աջակցությանն ուղղված քաղաքականությունը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում են
Ամենադիտված