Պուտինը հավանության է արժանացրել Հայաստանի համար շատ կարևոր համաձայնագիրը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով հավանության է արժանացրել Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը:
Հրամանագրի տեքստի համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հրահանգվել է ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և համաձայնություն ձեռք բերելու դեպքում Ռուսաստանի անունից ստորագրել համաձայնագիրը։
Ըստ համաձայնագրի՝ խմբավորումը ստեղծվում է «Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունը պահպանելու նպատակով»։ Համաձայնագիրը գործելու է հինգ տարի և մեխանիկորեն կերկարաձգվի, եթե կողմերից որևէ մեկը այն խզելու ցանկություն չհայտնի։
Ստեղծվող խմբավորման հիմնական խնդիրներն են դիմակայել երկու երկրներից որևէ մեկին ուղղված զինված հարձակումներին, պաշտպանել Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանները։