Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է, խփում ենք պետականության վախճանի վերջին մեխե՞րը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 28-ին առաջին անգամ չգիտեի ոնց ասել «տոնդ շնորհավոր, Հայոց հաղթանակած բանակ»։ Ոչ, խնդիրն այն չէ, որ պատերազմում մեր բանակը, զինվորը պարտվել է։ Մեր պարտությունն այլ տեղում էր ու այլ պատճառներով։ Գեներալներ, զինվորներ, զորակոչված պահեստազորայիններ ու կադրային սպաներ, ի վերջո, տասնյակ հազարավոր մարդիկ իրենց պարտքը կատարել են ու շարունակում են կատարել։ Նրանք շարունակում են ծառայել հայրենիքին՝ փորձում պահել ու պաշտպանել այն, ինչ մնացել է պատերազմից հետո, որովհետև հույս ունեն, որ անհայրենիք դասալիքների խրախճանքը չի կարող հավերժ լինել։ Մենք շնորհակալ ենք ձեզ, տղերք։ Եվ շնորհավոր ձեր պահած, ձեզնով գոյություն ունեցող բանակի օրը։ Այո, պարադոքսալ բան կասեմ՝ միշտ մենք ենք ձեր պաշտպանության կարիքն ունեցել, բայց այսօր դուք պաշտպանության կարիք ունեք, ու մենք պարտավոր ենք ձեզ պաշտպանել բանակի արյունատար անոթները մտած քաղցկեղի մետաստազներից։

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ աշխարհում կա գոնե երկու երկիր, որոնք երբեք չեն ցանկացել և հիմա էլ չեն ցանկանում, որ Հայաստանն ունենա ժամանակակից, հզոր, մարտունակ բանակ։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նրանց ցանկությունն իրականացավ։ Նրանք չխնայեցին միլիոնավոր դոլարներ իրենց թրքասեր ցանցի միջոցով մեզ մեր երկրում համոզելու, որ Արցախյան առաջին պատերազմն արհավիրք էր, ոչ թե կյանքի ու մահվան պայքար, որ հայրենիք ունենալու, Արցախի ազատագրման համար զոհերն անիմաստ էին՝ հանուն ոչնչի։ Հետևողական համոզում էին, որ մեզ բանակ պետք չէ, կարելի է թշնամու հետ գտնել համակեցության այլ միջոցներ, քան հզոր բանակով խաղաղություն պարտադրելը։ Համոզում էին, որ բոլոր գեներալները, հրամանատարները թալանչիներ ու հանցագործներ են։ Ուշադիր եղեք, հիմա էլ մեզ համոզում են, որ ադրբեջանցին մեր թշնամին չէ, մարդասպան չէ, կարելի է նրանց հետ կողք կողքի ապրել, առևտուր անել, գնալ-գալ... մի խոսքով։

Պարզ խոսենք, առանց ձևականությունների՝ հաղթած գեներալին, զինվորին, մեծ հաշվով՝ բանակը թե ենթագիտակցորեն, թե առերևույթ ատողների դասալիք խումբը 2018 թ.-ին եկավ իշխանության։ Նրանք ամեն ինչ արեցին, հիմա էլ շարունակում են բանակը վարկաբեկելու, քայքայելու, խեղդելու համար։ Ու ստացվեց, ստացվում է, քանի որ ես, դուք, բանակի ղեկավարները, Արցախն ազատագրած ազատամարտիկները, գործող ու պաշտոնաթող գեներալները, ազգային հերոսները (եզակի բացառություններով), մի խոսքով՝ շատերը այս ողջ ընթացքում կա՛մ բացահայտ սատարեցին Նիկոլին, կա՛մ էլ լռեցին ու ձևացրեցին, թե չեն տեսնում՝ ինչ է կատարվում։ Արդյունքում նիկոլենք հանգիստ, առանց դիմադրության Հայաստանն ու Արցախը տարան պատերազմի ու պարտության, տարան բանակի ջախջախման։ Նկատե՞լ եք՝ վերջին զորահավաքի, կամ ՊՆ դիմաց ցույցերի ժամանակ այնպիսի տեսակետներ էին հնչում, որոնցից տպավորություն ես ստանում, որ այլևս ոչ ոք չի ուզում իր որդուն բանակ ուղարկել։ Ի՞նչ է, այս մարդիկ հասե՞լ են իրենց ուզածին, մենք խփում ենք մեր պետականության վախճանի վերջին մեխե՞րը։

Չէ՞ որ պարզ է՝ չունես բանակ, չկա Հայաստան, Արցախ ու այդ տարածքների վրա ապրող հայ ժողովուրդ։ Նոնսենս է, բայց երկիրը պարտության տարած, այդ պարտությունը արդարացնող, պաշտպանող մարդիկ շարունակում են մնալ իշխանության, շարունակում են մեզ ստիպել ամեն օր պարտվել, որովհետև ամեն օր մենք կորցնում ենք մեր պետականությունից մի կտոր։ Որպես վերջաբան... Արքայից արքա Տիգրան Մեծի զորքը կռվում էր այն նույն փիլիսոփայությամբ և մարտավարությամբ, ինչով հայոց բանակը հաղթեց Հալիձորի ճակատամարտում, ԲաշԱպարանում, իսկ 1992 թ.-ին ազատագրեց Շուշին: Նվիրյալներ, հայրենիքի անձնուրաց պաշտպաններ ունեցել ենք միշտ։ Նրանք միշտ ավելին են եղել, քան դավաճանները, դրա համար մինչև հիմա գոյություն ունենք։

Թշնամիների անվերջանալի հարձակումներով են գրվել մեր պատմության էջերը, դառնություններն ու ոտնձգություններն են մեզանից ստեղծել մի ժողովուրդ, մի հավաքականություն, որը կարողացել է միշտ դեմքով, այլ ոչ մեջքով կանգնել բոլոր արհավիրքներին: Այսպիսով... Հայտնի խոսք կա՝ եթե դու չես կերակրում քո զինվորին, ստիպված ես կերակրել թշնամու զինվորին։ Ակնհայտ է, որ առկա ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում Հայաստանը պետք է ուղղի իր մեջքը։ Սակայն դա չի կարող լինել վախկոտ դասալիքների իշխանության առկայության պայմաններում։

Անբնական ու անտրամաբանական է՝ պատերազմող երկրի գերագույն գլխավոր հրամանատար լինի մեկը, ով ենթագիտակցորեն ատում է զինվորական հագուստը, չի կարողանում հաղթահարել իր վախերն ու կոմպլեքսները ուսադիր կրող մարդկանց հանդեպ, ով նույնիսկ չի ծառայել, ով Շուշի քաղաքի հայկականության հարցը կասկածի տակ է առնում, ում թիմակիցը, որ հետո Երկրապահ կամավորների միության նախագահ ընտրվեց, ասում էր, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտում տարած հաղթանակները։ Բնության մեջ ներդաշնակ ու օրինաչափ է ամեն բան։ Իսկ եթե ինչ-որ բան խախտվում է, ապա, անշուշտ, դա ժամանակավոր է։ Փառք ու պատիվ քեզ, հայ զինվոր։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում են
Ամենադիտված