Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ուժերը պետք է ձևակերպեն, թե կոնկրետ ո՞րն է ապագայի իրենց տեսլականը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի կրած պարտությունը լիովին նոր ներքաղաքական իրադրություն է ստեղծել երկրում։ Հանրային տրամադրություններում կտրուկ փոփոխություն է նկատվում, և երկիրը պարտության առաջնորդած իշխանությունները չունեն այն վստահությունն, ինչ ունեին պատերազմից առաջ։ Դե, 2018-ի մասին չենք խոսում, դա արդեն վաղուց «նախկին» է: Եվ այս իրավիճակում հասկանալի է, որ քաղաքական դաշտում ստատուս քվոն փոփոխության է ենթակա, իսկ էական վերադասավորումներն իրենց երկար սպասել չեն տա։ Այն, որ արտահերթ զարգացումներ պետք է տեղի ունենան, դրանում կասկած չկա, սակայն տվյալ իրավիճակում գոյություն ունեն ներքաղաքական պատկերի ամբողջացման երկու հիմնական տարբերակներ։

Մի տարբերակն այն է, որ հանրության ու քաղաքական ուժերի ճնշման ներքո կառավարությունը հրաժարական է տալիս ու ստեղծվում է ազգային համաձայնության կառավարություն, որն էլ իր հերթին պետք է նախապատրաստի արտահերթ ընտրությունների անցկացումը։ Իսկ մյուս տարբերակը, որին հակված են իշխանությունները, համապատասխան սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանն ինքնալուծարվում է, Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Կա, իհարկե, երրորդ տարբերակը, որը Նիկոլ Փաշինյանի «երազանքի» տարբերակն է. այն է, առանց որևէ արտահերթ գործընթացի գնալ հերթական ընտրությունների: Բայց սա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է. դժվար է այդպիսի վատ կարծիք ունենալ մեր հասարակության մասին, թե թույլ կտա նման բան:

Թե առաջին երկուսից կոնկրետ որ տարբերակով քաղաքական զարգացումները կընթանան, դեռ դժվար է հստակ ասել, բայց պետք է նկատի ունենալ, որ քաղաքական հանգուցալուծման ցանկացած տարբերակի անբաժանելի մաս են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Սակայն այլ հարց է, որ դրանք պետք է տեղի ունենան երկրի ներսում իրավիճակի կայունացումից և առկա սպառնալիքների մեծ մասի չեզոքացումից հետո։ Խնդիրն այն է, որ հապշտապ կարգով ընտրությունների անցկացումը չի բխում պետության շահերից, քանի որ այդ դեպքում ողջ հանրային ուշադրությունը և էներգիան առկա մարտահրավերներին դիմակայելու փոխարեն կկենտրոնանա ընտրությունների անցկացման վրա։ Ըստ այդմ, կարևոր է նաև հասկանալ, թե քաղաքական ուժերն ինչպես են դիրքավորվելու և ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին, որպեսզի առավելագույն ձևով կարողանան արժանանալ հանրության վստահությանը։

Հնարավոր է, որ լինեն նաև ուժեր, որոնք նախընտրեն բոյկոտել ընտրությունները՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը հնարավորություն է ստանալու պաշտոնավարել և կազմակերպել ընտրությունները, որի դեպքում շատ մեծ է դրանց կեղծման հավանականությունը։ Բայց քաղաքական դիրքորոշումների պահով արդեն իսկ որոշակի հստակություն է նկատվում։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ վերջինս հայտ է ներկայացնում մասնակցելու արտահերթ ընտրություններին՝ ընդ որում, անձամբ իր դեմքով։ Եվ ուշագրավ է, որ իր խոսքում երկրորդ նախագահը, հաշվի առնելով անցած ուղին և տարիների փորձը, գտնում է, որ այս ծանր իրավիճակը հաղթահարելի է, իսկ առաջին հայացքից անլուծելի թվացող բազմաթիվ խնդիրներ լուծելի են՝ նշելով, թե անկասկած հնարավոր է ոտքի կանգնել, հնարավոր է դառնալ լուրջ պետություն, հնարավոր է փրկել Արցախի մնացած մասը, հնարավոր է ապահովել երկրի անվտանգությունը և այդպես շարունակ։

Ըստ էության, այն պարագայում, երբ գործող իշխանությունները ամբողջովին բարոյալքված են և այլևս իզորու չեն առաջնորդել երկիրը, երբ համընդհանուր ապատիայի նշաններ կան, Քոչարյանը հանրության և քաղաքական ուժերի ուշադրությունը սևեռում է ապագայի տեսլականի վրա։ Եվ այս տեսանկյունից քաղաքական հարթակում և մասնավորապես ընդդիմադիր դաշտում հստակեցումներ են անհրաժեշտ։ Քաղաքական ուժերը պետք է հասկանան իրավիճակի ամբողջ լրջությունը և ձևակերպեն, թե կոնկրետ ինչի՞ են ցանկանում հասնել, ո՞րն է իրենց տեսլականը ապագայի մասով։ Եվ այստեղ հարց է, թե արդյոք երկիրն այս ճահճից դուրս բերելու նպատակով նրանք իրենց մեջ ուժ կգտնե՞ն ջանքերը միավորելու համար, թե՞ կգնան պառակտման ճանապարհով՝ յուրաքանչյուրն առաջնային համարելով սեփական հավակնությունները, այլ ոչ թե ապագայի ծրագրերը։

Հաշվի առնենք, որ առանց այդ էլ այսօր հասարակությունը պառակտված է, և պետության իմունիտետի թուլացման պատճառներից մեկն էլ այդ է, ուստի պետք չէ նորից կատարել անցյալի սխալները և կրկին քայլել Փաշինյանի իշխանության տրորված ճանապարհով, որի արդյուքում հանրության մեջ սևերի ու սպիտակների բաժանարար գծեր անցկացվեցին, ատելության գեներացումը հասավ իր գագաթնակետին։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում են
Ամենադիտված