Միջազգային մարդասիրական հիմնադրամը կազմակերպել է առաջին «Ռուսաստան-իմ տուն» մարդասիրական-մշակույթային կենտրոնը Հայաստանում
ՄՇԱԿՈՒՅԹeuraspravda.ru-ն գրում է, որ «Աշխարհ» Միջազգային մարդասիրական հիմնադրամը կազմակերպել է առաջին «Ռուսաստան-իմ տուն» մարդասիրական-մշակույթային կենտրոնը Հայաստանում։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հետընթացներ են արձանագրել ոչ միայն պետական ոլորտներում, այլ նաև հասարակության մեջ: Միջոցառումներից մեկը, որը կօգնի հաղթահարել առկա ճգնաժամային իրավիճակը, կլինի «Ռուսաստան-իմ տուն» առաջին մարդասիրական և մշակութային կենտրոնի կազմակերպումը, որի գործունեությունն ուղղված է բնակչության մշակութային և կրթական մակարդակի բարձրացմանը, բնակչության սոցիալապես անապահով խավերին օգնելուն, ինչպես նաև ժամանակակից հասարակություն տարբեր ոլորտներում միջոցառումների կազմակերպմանը:
«Ռուսաստան-իմ տուն» նախագծի նպատակն է ստեղծել ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման մշակութային կենտրոն:
«Ռուսաց լեզուն առանձնահատուկ դեր է խաղում մեր կյանքում և մեր կյանքի բաղկացուցիչ մասն է: Հետևաբար, «Ռուսաստան-իմ տուն» կենտրոնի ստեղծումը կօգնի ամրապնդել ռուս-հայկական հարաբերությունները և կդառնա յուրօրինակ հարթակ երիտասարդության մշակութային ուսուցման համար, քանի որ կենտրոնի խնդիրներն ուղղված են ստեղծագործական կարողությունների զարգացմանը, քաղաքացիական-հայրենասիրական զգացմունքների և հայրենիքի հանդեպ սիրո խթանմանը, հանգստի և սպորտային միջոցառումների կազմակերպմանը: Կարևոր խնդիր է նաև սոցիալապես կարևոր ոլորտներում բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստումը: Այլ կերպ ասած, կենտրոնի գործունեությունն ուղղված է սոցիալական կյանքի բարելավմանը և հանդիսանում է հասարակության համար նշանակալից իրադարձություն»,- մեկնաբանում է կենտրոնի ստեղծումը Միջազգային մարդասիրական հիմնադրամի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը