Երևանում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ, նրանցից երկուսը մահացել են
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՆոյեմբերի 13-ին, ժամը 17.15-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդու դի, իսկ «կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Արամ Պ.-ն և «որովայնի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1978 թ. ծնված Մուշեղ Մ.-ն:
Նույն բուժհիմնարկից հաղորդում է ստացվել, որ Մուշեղ Մ.-ն ստացած վնասվածքներից ժամը 23.55-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 14-ին պարզվել է, որ մահացած և անձը չպարզված տղամարդը 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ն է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։
Tert.am–ի հետ զրույցում հիվանդանոցի Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը հայտնեց, որ տուժածներից երկրորդը՝ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, վիրահատությունից հետո մահացել է հիվանդանոցում։ Իսկ երրորդ տուժողը՝ Արամ Պետրոսյանը, որը հրազենային վնասվածք է ունեցել որովայնի շրջանում, նույնպես վիրահատվել է, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա։