Ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով. սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՆոյեմբերի 16-ից Հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որի հետեւանքով կդիտվեն ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյանը։
«Ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով: Նոյեմբերի 18-19-ին տեղումները կդադարեն, սակայն արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի»,- նշել է Լեւոն Վարդանյանը: