Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Թորոսյանի թանկ պայքարը COVID-ի դեմ. որքա՞ն է «նստել» Հայաստանի վրա համավարակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասին տեղեկատվություն: Տեղեկատվությունը 2020 թվականի մարտից մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածի համար է: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Տեսնենք, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները։ Ի վերջո, 19 մլն դոլարը փոքր գումար չէ, անկախ նրանից՝ դա արվել է պետական բյուջեի՞, թե՞ այլ աղբյուրներից ներգրավված միջոցների հաշվին։ Ընդհանուր առմամբ, ծախսվել է ավելի քան 26 միլիարդ դրամ:

Համավարակի դեմ պայքարի համար ծախսված գումարների իրացման հետ կապված բազմիցս կասկածներ են հնչել։ Այդպես էլ, կարծես, հստակություն չկա, թե 1 հիվանդի բուժման ծախսերը որքան են կազմում։ Հայտնի է, որ կորոնավիրուսով վարակված ռեանիմացիոն հիվանդի բուժումը նստում է շուրջ 1 մլն դրամ։ Այս թիվը ժամանակին հնչեցրել է առողջապահության նախարարը։

Գումարը փոքր չէ։ Եվ, կարծես, հասկանալի է դառնում, թե ինչի համար էին այն խոսակցությունները, որ այլ հիվանդություններից մահացած քաղաքացիների հարազատներին փող են առաջարկում՝ կորոնավիրուսից մահացած ներկայացնելու համար։ Սա, իհարկե, ենթադրություն է, որը կարող է հաստատվել կամ ոչ։

Նշված գումարից բավական մեծ չափաբաժին ծախսվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար։ Ի՞նչ սարքավորումներ են եղել դրանք` հայտնի չէ։

Ոչ պակաս փոքր գումար ծախսվել է կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման նպատակով։ Խոսքն ավելի քան 9 միլիարդ դրամի մասին է։ Ի դեպ, ժամանակին լուրջ սկանդալ էր ծագել կապված այն բանի հետ, որ վերապրոֆիլավորվում են միայն այն ԲԿ-ները, որոնց տնօրեններն Արսեն Թորոսյանի յուրայիններն են: 1,6 միլիոն հատկացվել է բժշկական կենտրոնների վերանորոգմանը։

Հաջորդ մեծ գումարն ուղղվել է դեղորայքի և ԲՆԱ հագեցվածությանը, որը կազմել է ավելի քան 3.9 միլիարդ դրամ։ Պաշտպանիչ միջոցների ձեռքբերման վրա ծախսվել է գրեթե 1,8 միլիոն դոլար, մինչդեռ Hetq.am-ը գրել էր, որ բժիշկներին տրամադրվող հատուկ պաշտպանիչ հանդերձանքը չունի պարտադիր պետական գրանցում: Տեղական 9 արտադրողից պարետատունը բժշկական արտահագուստ է գնել, որից 4-ն անհատ ձեռնարկատերեր են։

Ընդհանուր առմամբ, հունիսի 16-ի դրությամբ ձեռք է բերվել 691 մլն դրամի 125 214 հատ արտահագուստ և մեկանգամյա բժշկական խալաթ։

Սրանցից 100 000-ը մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ են, որոնք կարել է տեղական «Տաշիր կար» ՓԲԸ-ն։ Վերջինս զբավում է արտահագուստի արտադրությամբ և մատակարարել է 579 մլն 024 հազար դրամի 100 000 հատ մեկանգամյա բժշկական խալաթ։

Հաջորդ խոշոր մատակարարը եղել է «MULTIFIX FZE» ընկերությունը, որից ձեռք է բերվել մոտ 50 մլն դրամի (99 330 ԱՄՆ դոլար) արտահագուստ՝ 7000 հատ, մեկ միավորը՝ 6930 դրամով։ Նույն արտահագուստից 1000 հատ ընկերությունը նվիրել է։ Այս ընկերության մասին հայտնի է միայն այն, որ գրանցված է Դուբայում, այլ տեղեկություն համացանցում չկա. պարզ չէ՝ այդ ընկերությունը կարո՞ղ է արտադրել բժշկական ապրանքներ, թե ոչ։

Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 46 մլն 497 հազար դրամի 13 219 հատ եռաշերտ արտահագուստ և 99 մլն դրամի 19 195 այլ արտահագուստ։

«ԱՆՄԱՐ» ընկերությունից կառավարությունը ձեռք է բերել «Տայվեկ» (tyvek) արտահագուստ՝ 10 000 հատ՝ 35  մլն դրամ արժողությամբ։ Դրանք ամերիկյան «Dupont» ընկերության արտադրանքն են։

«Եղիշե Մարգարյան» ԱՁ-ից գնվել է 14 մլն 252 հազար դրամի արտահագուստ՝ 1018 հատ, մեկ միավորի արժեքը՝ 14 000։ Ընկերությունը զբաղվում է բժշկական սարքավորանքի և գործիքների մեծածախ առևտրով։ Մարտի 30-ին «Եղիշե Մարգարյան» ԱՁ-ից 360 000 դրամի պաշտպանիչ նյութեր և ապրանքներ է գնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

7 մլն 200 հազար եռաշերտ արտահագուստ գնվել է «Լեյբր Գուդս» ՍՊԸ-ից. 1500 հատ 4800 դրամ արժողությամբ եռաշերտ արտահագուստ։ Այս ընկերությունը զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով և բժշկական պարագաներ կամ պաշտպանիչ միջոցներ նախկինում չի արտադրել։

«Արևիկ Դարբինյան» ԱՁ-ից գնվել է 4,3 մլն դրամի 1719 հատ եռաշերտ արտահագուստ՝ միավորի արժեքը 2500 դրամ։ Այս ընկերությունը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, զբաղվում է ժամացույցների և ոսկերչական արտադրատեսակների մանրածախ առևտրով։ 

0,5-1,7 մլն դրամի արտահագուստ, մեկանգամյա կիրառման բժշկական խալաթներ են գնվել «Անուշ Սեյրանյան», «Վազգեն Օհանյան» ԱՁ-ներից և «Ինշուրանս սերվիս» ՍՊԸ-ից։ 

Այս ընկերություններից միայն «Անուշ Սեյրանյան» ԱՁ-ն ինչ-որ կերպ առնչություն ունի հագուստներ կարելու հետ՝ զբաղվում է այլ հագուստի և պարագաների արտադրությամբ, որոնք ներառված չեն ուրիշ խմբավորումներում։ Ինչպես արդեն նշեցինք, բժշկականը ներառված է բժշկական միջոցներ և պարագաներ խմբում։ 

Իսկ ահա «Վազգեն Օհանյան» ԱՁ-ն զբաղվում է սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով, «Ինշուրանս սերվիս» ՍՊԸ-ն էլ՝ ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ այլ գործունեությամբ։

Համավարակի դեմ պայքարում ներառված բուժաշխատողներին, առողջապահության նախարարության տվյալներով, մինչև օգոստոսի 1-ը վճարվել է ավելի քան 1,5 մլն դոլարի պարգևավճար։

Բժշկական սարքեր ձեռք բերելու համար ծախսվել է ավելի քան  5 միլիարդ դրամ, սակայն, հայտնի չէ, թե ինչ սարքեր են ձեռք բերվել և ումից:

Այլ պետական մարմինների կարիքների բավարարման համար ծախսվել է 1 միլիարդ դրամ և այստեղ նույնպես հասկանալի չէ՝ ինչ պետական մարմիններ են և այդ ինչ թանկ կարիքներ ունեն:

Հասկանալի չէ նաև, թե ուր է Հայաստանին համավարակի դեմ պայքարի համար տրամադրված 400 միլիոն դրամի միջազգային օժադանկությունը և ինչի վրա է այն ծախսվել:

Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերիՓաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք«Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆԵրևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր ԿրասնովըԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել ԱդրբեջանինԱկտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետՎաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվենՌուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն ԱրսենյանՀայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները
Ամենադիտված