Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը նոր հրահանգ է իջացրել «ուսապարկերի» խմբակցությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ուժով ու շանտաժով է իր կողքը պահում իր թիմակիցներին։ Ինչպես սիրում է ասել Փաշինյանը՝ ըստ օդում կախված լուրերի վարչապետը գրեթե բոլորի վրա կոմպրոմատ ունի, ու այդպիսով պատգամավորներին ստիպում է խելոք անել այն, ինչ իրեն պետք է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանին մինչև հիմա հաջողվում է կոլեկտիվ հանցագործության մեջ ներքաշած պահել Իմ քայլի գրեթե բոլոր պատգամավորներին։ Իսկ կոլեկտիվ հանցագործություններ, կարծես թե, իշխանությունները քանիցս գործել են՝ ԱԺ ու դատարանների շրջափակումը, Սահմանադրական դատարանի անդամներին պաշտոններից հեռացնելը, ամեն ամիս պարգևավճարներ ստանալը, վերջապես պատերազմում կրած պարտության մութ պատճառները և այլն։

Իմ քայլի բազմաթիվ պատգամավորներ հասկանում են, որ ինչքան քիչ իրենք հրապարակային խոսեն, այնքան լավ։ Բայց կան պատգամավորներ, որոնք ոչ մի կերպ չեն դադարում հանրային պարսավանքի առարկա մնալուց։ Մենք նրանց արդեն մարտնչող տգիտության դասսական ներկայացուցիչներ ենք անվանում։ Մեկ մարդու շուրջ, մեկ մարդու սպասարկման համար ընտրված հնազանդ ուսապարկերն, ըստ էության, Փաշինյանի խամաճիկներն են, կնոպկա սեղմողները: Ընդամենը։ Նրանք պատերազմից հետո շանս ունեին և ունեն մաքրվել, առանձնանալ Նիկոլ Փաշինյանից՝ ցույց տալով, որ իրենք մասնակիցը չեն, չեն կիսում տեղի ունեցած հանցագործության պատասխանատվությունը: Սակայն, ինչպես տեսնում ենք, սրանց բերաններն արդեն հնարավոր չէ փակել, քանի որ Նիկոլը հրահանգել է նոր եռանդով մեծարել իրեն ու արդարացնել իր քայլերը։ Բայց մենք դիտարկենք որոշների սրացումները, որոնք զավեշտալի են, ողբերգական իրենց բովանդակության առումով։

Այսպիսով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երբեմնի դերասան Արթուր Մանուկյանն իր հարցազրույցում, օրինակ, ասում է, որ եթե իրենք հեռանան, ապա պետությունը կքանդվի: Հավանաբար այս քայլիստը պետությունը շփոթել է Նիկոլի, Մակունցի կամ Մխիթարի հետ: Մյուսն էլ թե. «Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաև փաստարկներ ներկայացնել, այլ հարց է, թե իմ միտքն ինչքանով ընդունելի կլինի հանրության համար»։ Երևի՞ գուշակեցիք, այս հանճարեղ մտքի հեղինակը Հովիկ Աղազարյանն է: Երրորդն էլ քաղաքական մտքի հետամնաց Արփի Դավոյանն է, ով ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է ասում: Խոսելով Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու լուրերի մասին՝ Դավոյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես թերագնահատել էր դեսպանների աշխատանքը՝ ասելով, թե լավ չեն աշխատում, դիվանագիտական փորձ չունեն, և արդյո՞ք այս նշանակմամբ վարչապետը չի հակասում կադրային քաղաքականության՝ իր նախկինում արված հայտարարություններին, պատասխանում է․ «Իմ կարծիքով՝ երբ դեսպանը երկար է պաշտոնավարում և կապեր է հաստատում, իհարկե ավելի ծանրակշիռ է դառնում»,- ապա շարունակում, թե նոր որոշում ընդունելը ճիշտ է, գուցե, կան խնդիրներ, հարցեր, որոնք այս որոշմամբ կլուծվեն։ Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների։

Փաստ է՝ մենք ազգովի հայտնվել ենք տհաճ ճահճահոտ ունեցող մեծ փոսի մեջ։ Այլ կերպ ասած ամեն օր ավելի ու ավելի ենք խրվում ճահճի մեջ։ Եթե ժամանակ առ ժամանակ թունելի վերջում ինչ-որ լույս է երևում, ապա դա արագ մարում են այս մարտնչող տգիտության քաղաքական մարմնացումները։ Ի դեպ, նախկինում նույնպես կային նման պատգամավերներ, պարզապես նրանք բացառապես կնոպկա էին սեղմում, չէին խառնվում քաղաքական գործընթացներին, հարցազրույցներ գրեթե չէին տալիս, բայց քայլածների իշխանությունը բոլոր ռեկորդները գերազանցել է՝ ափսոս մեր՝ բարեկեցիկ ու անվտանգ երկրում ապրելու հաշվին։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված