Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակոբ ԱրշակյանՄեր հարևաններն ամեն օր խեղաթյուրում են քարտեզները. ի՞նչ է առաջարկում Հակոբ Արշակյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի ամենահարուստ ընկերություններն այսօր այլևս նավթագազային ընկերությունները չեն, այլ տիեզերք արբանյակներ ուղարկող, գիտությամբ, ֆիզիկայով ու աստղաֆիզիկայով զբաղվող, ինչպես նաև` մարդկանց սոցիալական շփումների տեխնոլոգիաներ տրամադրող ընկերությունները։

Այս կարծիքն այսօր ԱԺ–ի «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Աշխարհում նավթագազային ու ֆինանսական առաջընթացին եկել է փոխարինելու գիտատեխնիկական և բարձրտեխնոլոգիական առաջընթացի ժամանակաշրջանը։ Տարբեր գնահատականներով`21-րդ դարում գիտատեխնիկական առաջընթացը 1000 անգամ գերազանցում է 20-րդ դարում աշխարհում տեղի ունեցած գիտատեխնիկական ամբողջ առաջընթացին»,– ասաց Արշակյանը` հավելելով, որ այս փոփոխությունները հանգեցնում են նաև անվտանգության համակարգերի կտրուկ փոփոխությունների։ Իսկ դա չտեսնելն ու դրան չհետևելը, Արշակյանի դիտարկմամբ, կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։

Նման իրավիճակից խուսափելու համար նախարարն անհրաժեշտ է համարում առաջնահերթությունների վերանայումը։

«Հայաստանն աշխարհի այն ոչ բազմաթիվ երկրներից է, որն ունի Գիտությունների ազգային ակադեմիա։ Իմ կարծիքով` ակադեմիայի հիմնական գործառույթներից մեկը պետք է լինի ինստիտուցիոնալ, գիտական զարգացումը։ Տարբեր ուղղություններով` սկսած մաթեմատիկայից, ֆիզիկայից, աստղաֆիզիկայից, նյութագիտությունից, քիմիայից, կենսաքիմիայից, գիտական աշխատանքների կտրուկ և համակարգված աշխատանքի կարիք կա»,– ասաց Արշակյանը` անհրաժեշտ համարելով ԳԱԱ–ի կարողություններն ավելացնելը։

Ինչ վերաբերում է հայագիտական, լեզվական, մշակութային անվտանգությանը, նախարար Արշակյանը շեշտեց, որ Հայաստանը գտնվում է բավական ագրեսիվ միջավայրում, երբ մեր հարևաններն ամեն օր խեղաթյուրում են քարտեզները, պատմական ու մշակութային լեզվագիտական փաստերը։ Ընդ որում, դա անում են կազմակերպված , իստիտուցիոնալ` միջազգային հանրությանը ներառելով։ Այս ամենի ծանր հետևանքներից խուսափելու համար նշված գիտական ուղղություններով, նախարարի համոզմամբ, ևս կարիք կա լայնածավալ աշխատանք կատարելու։

Խոսելով ռազմական արդյունաբերության մասին` Արշակյանն արձանագրեց, որ վերջին 2 տարում այս ոլորտի բյուջետային հատկացումները 2 անգամ ավելացել են։ Իսկ դրամաշնորհներն ու այլ ֆինանսական միջոցները հաշվելու դեպքում ոլորտի ֆինանսավորումը, նախարարի հաշվարկով, աճել է շուրջ 4 անգամ։

«Հատկապես` ռադիոինժեներության, ծրագրային, ալգորիթմական սարքաշինության ուղղություններով, ինչպես նաև ռադարների, կապի համակարգերի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, այլ ալգորիթմների ուղղություններով մենք իսկապես ունենք ուժեղ ներուժ, որն անհրաժեշտաբար օգտագործում ենք ռազմական արդյունաբերության ուղղությամբ»,– ասաց նա։

Արշակյանը հայտնեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև արհեստական բանականության կիրառման, կիբերանվտանգության ուղղություններով։

Եվ, այդուհանդերձ, հայ ինժեների ու գյուտարարի մտավոր ներուժը կասկածի տակ չդնելով հանդերձ` նախարարը խորհուրդ է տալիս հրաշքների չսպասել, քանի որ այդ սպասումների չիրականացումը հասարակության մեջ նաև հոգեբանական խնդիրներ է առաջացնում։

Փաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք«Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆԵրևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր ԿրասնովըԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել ԱդրբեջանինԱկտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետՎաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվենՌուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն ԱրսենյանՀայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»
Ամենադիտված