Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չունենք տաբուներ, բոլորի համար բաց ենք». «Ժողովուրդ» օրաթերթը 10 տարեկան է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ նշում էր հիմնադրման 10-ամյակը։ Թերթի հիմնադիր, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասում է՝ տարիները շատ արագ անցան։ «Ինձ երբեմն թվում է, թե թերթը նախանցած տարի ենք հիմնադրել։ Տասը տարին շատ արագ անցավ։ Երբ բացում էինք օրաթերթը, մտածում, թե ինչ անուն դնենք, ինչ պարբերականությամբ հրատարակենք՝ օրաթերթ, երկշաբաթաթերթ կամ շաբաթաթերթ, չէինք մտածում, թե ինչ ճանապարհով կգնանք։ Հասկանում էինք մարտահրավերները, այն, որ թվայնացման այս դարաշրջանում շատ բարդ է լինելու տպագիր մամուլի կայացումը, բայց ունեինք շատ-շատ հավակնոտ ծրագրեր և խնդիր էինք դրել, որ պետք է բացենք թերթ, և այդ թերթը պետք է դառնա Հայաստանում առաջատարներից։ Այս նպատակով սկսեցինք մեր աշխատանքը։

Իմ կյանքում միշտ առաջնորդվել եմ այդ սկզբունքով, եթե մարդն ունենում է նպատակ, այդ նպատակին հասնելու համար պետք է իրականացնի քայլեր և անպայման հաջողելու է։ Քրտնաջան աշխատել ենք, ունեցել ենք անքուն գիշերներ, բազմաթիվ խնդիրներ, տասնյակներով դատական հայցեր, երբ փորձել են մեր թերթը սնանկացնել, փակել և այլն։ Բայց դիմագրավել ենք այդ բոլոր մարտահրավերներին և մեր առջև սկզբունք ենք դրել՝ մեր օրաթերթը բոլորի և ամեն ինչի մասին է։ Չունենք տաբուներ, սիրելիներ, ատելիներ, պաշտելիներ, մենք բոլորի համար հավասար ենք, բոլորի համար բաց ենք, և բոլորը պետք է պատրաստ լինեն նաև մեր կողմից քննադատության։ Այս բանաձևը կիրառել ենք տարիներ շարունակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Թովմասյանը։ Ընդգծում է՝ երբ մոտ երեք տարի առաջ պատգամավոր էր ընտրվում, բոլորը թերահավատ էին հետևյալ հարցի վերաբերյալ։

«Ասում էին՝ ձեր մամուլը դառնալու է իշխանական մամուլ, երբ պատգամավոր դառնաս, օրաթերթն անպայման դառնալու է իշխանական։ Բայց երբ առաջադրվեցի, հավաքեցի իմ թիմի ներկայացուցիչներին մի սեղանի շուրջ և ասացի՝ ձեզանից մեկ խնդրանք ունեմ. ուզում եմ, որ մնաք օրաթերթ և պահպանեք մեր սկզբունքները։ Նույնիսկ եթե ես որևէ վատ, քննադատության արժանի բան կանեմ, ինձ էլ կքննադատեք, որպեսզի դուք ձեր աշխատանքը և ձեր անցյալը հարգեք։ Ու մենք այդպես էլ աշխատեցինք։ Սկսեցի բացարձակ չզբաղվել թերթի խմբագրական աշխատանքով, մեր աշխատակիցները կարողացան սրբորեն պահպանել այն ավանդույթները, որոնք դրել էինք, և այդ ավանդույթների պահպանությունը և պաշտպանությունն, իհարկե, մեզ վրա որոշ իմաստներով շատ ծանր նստեց, որովհետև բավականին զրկանքներ կրեցինք, թիմը հետապնդումների ենթարկվեց:

Հիշում եք՝ հետհեղափոխական Հայաստանում հարձակում գործեցին օրաթերթի խմբագրության վրա, խմբագրին գաղտնալսեցին, դատական տարբեր հայցեր առաջադրեցին մեր դեմ: Բայց մարդիկ կարողացան պատվով տանել այդ բոլոր փորձությունները. և՛ ինձ ապահովագրեցին, և՛ ինձնից ապահովագրեցին թերթը: Ես իրենց միշտ ասում էի՝ եթե տեսնեմ, ձեզ ընդամենը մեկ բան եմ ասելու, որ դուք այսինչ ինֆորմացիան սխալ եք գրել, դա ուղղակի սուտ է, գոյություն չունի: Բարեբախտաբար, այս երեք տարվա ընթացքում մեկ-երկու դեպք է եղել, որ փոքրիկ անճշտություն է հրապարակ վել: Մնա ցած բո լոր դեպ ք ե ր ո ւ մ սկզբունքները պահպանվել են, հաղորդվել է բացառապես ճշտված ինֆորմացիա»,-նշում է մեր զրուցակիցը: Մեր այն դիտարկմանը, որ փաստորեն լրատվության ոլորտում հնարավոր է պահպանել տարիների ընթացքում սահմանած նշաձողը, Թովմասյանը դրական պատասխան է տալիս: «Մարդը պետք է ունենա ցանկություն և նպատակ:

Մնացած ամեն ինչը տեխնիկայի հարց է: Պետք է քեզ համար ձևակերպես այդ սկզբունքները և հետևողականորեն պահպանես ու պաշտպանես»,- ընդգծում է օրաթերթի հիմնադիրը: Անդրադառնում ենք մեր օրերում ազատ և անկախ լրատվամիջոցների առկայության անհրաժեշտությանը, որոնք կարևոր դեր ունեն պետության կայացման գործում: «Խոսքի ազատությունն ինձ համար միշտ եղել է ամենափայփայված արժեքը, որովհետև խոսքի ազատության վրա են խարսխված շատ ու շատ երևույթներ և շատ ու շատ ձեռքբերումներ մեր նորանկախ հանրապետությունում: Պետք է հպարտությամբ ասել, որ ի դեմս «Ժողովուրդ» օրաթերթի և մի քանի այլ լրատվամիջոցների, իմ գործընկերների, մենք իսկապես Հայաստանում ունենք ազատ խոսք, ունենք ազատ մամուլ, և դա բառերով չի, որ ասվում է, դա կյանքի փորձության ընթացքում ձևավորված և ձևակերպված ճշմարտություն է: Ազատ մամուլի դերը շատ կարևոր է ցանկացած պետության մեջ, որովհետև ցանկացած քննադատություն քեզ օգնում է, որ շտկես քո սխալները և ճիշտ ճանապարհով գնաս:

Օրինակ՝ հիմա որպես պատգամավոր զգում եմ՝ ավելի շատ եմ կարևորում այն լրատվամիջոցների դերը, որոնք ինձ ընդդիմանում են, որոնք ինձ քննադատում են, ինձ ինչ-որ բաներ հիշեցնում: Սա ինձ ավելի է օգնում ճիշտ աշխատել, քան այն լրատվամիջոցները, որոնք մշտապես պատրաստակամ են միայն գովերգել, փառաբանել իմ աշխատանքը: Ես նախընտրում եմ առաջին կատեգորիայի հետ ավելի լավ աշխատել»,-եզրափակում է Թագուհի Թովմասյանը:

Հ.Գ.-«Փաստ» օրաթերթի և «Փաստ» լրատվական գործակալության ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է «Ժողովուրդ» օրաթերթի 10-ամյակը: Մեր գործընկերներին մաղթում ենք անխաթար ու անխոչընդոտ ընթացք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում են
Ամենադիտված