Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ հասարակությունը հավատաց հերթական մեծ ստին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2015 թ. մարտի 1-ին քաղաքական դաշտում գրեթե միայնակ մնացած ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում ելույթ ունեցավ և իր խոսքով գաղտնազերծեց նոր, միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը։ Այդ ժամանակահատվածում, հիշում ենք, լուրջ խմորումներ ու բախումներ էին տեղի ունենում ՀՀԿ-ԲՀԿ, քառյակի կուսակցությունների միջև, ձևավորվում էին ընդդիմադիր նոր ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և Ժիրայր Սեֆիլ յանի «Հիմնադիր խորհրդարանը»։ Ի դեպ, 2015 թ.-ը բեկումնային տարի դարձավ Հայաստանի հետագա քաղաքական դաշտի ձևավորման և, այսպես ասած, «նոր Հայաստանի» հիմքերի գցման համար, ինչի մասին հենց տարեսկզբին ազդարարեց ԼՏՊ-ն։ Վերջինս ասաց այն, ինչ մենք տեսանք արդեն 2016, 2017 և 2018 թվականներին։

Իսկ նա սարկազմով ասաց հետևյալը. «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլ յուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը և շարժվելով դեպի Բաղ ր ա մյան 26՝ կյան քի կո չ ո ւ մ «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը: Սա Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է»: Ազնիվ լինենք՝ քանի՞ մարդ խորացավ, թե ինչ է ակնարկում կամ գուցե զգուշացնում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հրապարակում հավաքվածները ծիծաղեցին, մի քանի քաղաքագետ ու փորձագետ էլ հպանցիկ խոսեց, վերլուծեց, անցավ-գնաց։ Տեր-Պետրոսյանը, ըստ էության, խոսում էր մարդկանց մասին, ովքեր նախկինում իրեն զորակցել են:

Դավալուի հատվածը կարելի է վերագրել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, Դավալու գյուղից ուրիշ քաղաքական գործիչ չունենք: «Մեկ պլ յուս մեկը» Նիկոլ Փաշինյանի բանաձևն է, Պուտինի հրաժարական պահանջել են Րաֆֆի Հովհաննիսյանը, Շանթ Հարությունյանը: «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսն էլ պատկանում է Ժիրայր Սեֆիլ յանի «Հիմնադիր խորհրդարանին», հետևաբար նրանց նկատի ուներ: Այսպիսով, 2016 թ.-ի հուլիսի 17-ին «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը և Ժիրայր Սեֆիլ յանի ազատ արձակումը, որը մի քանի ամիս առաջ էր կալանավորվել։ Նախորդ հրապարակումներից մեկում մեր ընթերցողին արդեն ցույց ենք տվել կապը 2018 թ.-ի հեղափոխության և 2016 թ.-ի ապրիլ յան քառօրյա պատերազմի միջև՝ ապացուցելով, որ քառօրյա պատերազմը դարձավ թավշյա հեղափոխության դրայվերներից մեկը։

Ինչո՞ւ մեկը, որովհետև հաջորդ կարևոր դրայվերը ՊՊԾ գնդի գրավումն էր ապրիլ յանից 3 ամիս անց։ ՊՊԾ գնդի գրավման օրերին բոլորն են հիշում Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը։ Նրան տրվեց բացառիկ թույլտվություն ուղիղ եթերով նկարահանումներ կատարել գնդի ներսում, ելույթներ ունենալ հավաքված բազմության առաջ։ Ըստ այդմ, Խորենացի փողոցում հավաքված բազմության առաջ ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը բղավելով հրապարակ նետեց հերթական սուտը, խայծը։ Նա մասնավորապես նշեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ ԼՂՀ-ի հարցում, այսպես կոչված, Լավրովի պլանն իրագործելու համար։ Դա խայտառակ և ստորացուցիչ լուծում է: Դա ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Տեր-Պետրոսյանը փորձում է օգնել Սերժ Սարգսյանին` ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի ապացուցի` 1996-97-ին ինքը ճիշտ էր»:

Եվ ամենակարևոր պահը, ուշադրություն՝ Փաշինյանն իր այդ օրվա ելույթում նշում է, որ փոխզիջումների մասին չի կարելի խոսել հիմա, երբ Ալիևը ամեն օր ատամները սրած հոխորտում է Հայաստանի մասին, ու որ իրենք թույլ չեն տալու Հայաստանի և ԼՂՀ-ի կապիտուլ յացիան: Այս խոսքերի հեղինակ Նիկոլ Փաշինյանը 3 տարի հետո Հայաստանն ու Արցախը տանում է կապիտուլ յացիայի՝ կորցնելով Արցախի տարածքների մեծ մասը, տալով հազարավոր զոհեր։ Այս խոսքերի հեղինակ Նիկոլ Փաշինյանը 2008 թ.-ին Ազատության հրապարակում գոռում էր «Լևոն, նախագահ»։ Ինչևէ... Ապրիլ յան քառօրյայից հետո փչվում էր ամենամեծ ստերից մեկը՝ զինվորը սովածծարավ, բահերով կռվում էր թշնամու դեմ։ ՊՊԾ գնդի գրավման օրվանից սկսած՝ նիկոլենք սկսեցին փչել երկրորդ մեծ սուտը՝ սերժենք (ԼՏՊ-ի աջակցությամբ) հանձնում են հողերը և Հայաստանն ու Արցախը տանում են կապիտուլ յացիայի։

Իսկ ինչո՞ւ էր պետք Սերժ Սարգսյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին կապել իրար։ Պարզ պատճառով՝ մեր հանրությունը գիտի, որ ԼՏՊ-ն միշտ խոսել է 7 շրջանների վերադարձի անհրաժեշտության մասին՝ «թե տղա եք՝ մի տվեք» թեզի շրջանակներում, հետևաբար Սերժ Սարգսյանի կողմից հողերը հանձնելու մասին սուտն ավելի ճշմարտանման կհնչեր, եթե դրան կապվեր Տեր-Պետրոսյանի անունը։ Ցավոք, մեր հասարակությունը հավատաց Նիկոլի երկրորդ մեծ ստին։ Ի դեպ, Նիկոլը ՊՊԾ գնդի գրավումը կարմիր թելով կապում էր իբր հողերը հանձնելու դեմ ուղղված ապստամբության հետ։ Այստեղ էլ օգտագործվեց Ժիրայր Սեֆիլ յանի, Միայնակ Գայլի, Պավլիկ Մանուկյանի և մյուսների գործոնը՝ որպես Արցախ ազատագրած և հողերի հանձնումը թույլ չտվող ազատամարտիկների։ Այս մեծ դավադրության հաջորդ մասնակիցների և նրանց կողմից գեներացված մյուս ստերի մասին խոսելու ենք հաջորդիվ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում են
Ամենադիտված