Պատմության այս օրը (փետրվարի 3)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Վիետնամ՝ կոմունիստական կուսակցության հիմնադրման օր, Մոզամբիկ՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Գազարի տորթի ազգային օր և Չորս կապելլաների օր, Թաիլանդ՝ Վետերանների օր, Ճապոնիա՝ Սէցուբուն:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1897 – ծնվել է թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։
1907 – ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր և դերասան Հրանտ Մանվելյանը։
1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ գրավել են Էրզրումը:
1911 – ծնվել է արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ Գարեգին Սևունցը:
1922 - ՀԽՍՀ խորհուրդների առաջին համագումարը հաստատել է Խորհրդային Հայաստանի առաջին սահմանադրությունը:
1933 – վախճանվել է ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ, Մխիթարյան վարդապետՀակովբոս Տաշյանը:
1965 – ծնվել է քաղաքական, հեղափոխական գործիչ Շանթ Հարությունյանը՝ ԱՄԿ հիմնադիր Շահեն Հարությունյանի որդին:
1983 – ծնվել է բանաստեղծ Կարեն Անտաշյանը։
1983 – ծնվել է շախմատիստ, գրոյսմաստեր Գաբրիել Սարգսյանը։
1993 - հրաժարական է ներկայացրել Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանը, հետագայում նրան փոխարինել է Հրանտ Բագրատյանը:
1998 - «հայտնի ուժերի» ճնշման տակ հրաժարական է ներկայացրել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ժողովրդին սպառնացել, որ իշխանության է գալիս «պատերազմի կուսակցությունը»:
2006 - անհայտ անձինք Կոմիտասի փողոցում հարձակում են գործել ինկասատորական մեքենայի վրա: Գլխին արձակված կրակոցից սպանվել է մեքենայի վարորդը, ինչից հետո հանցագործները առևանգել են ինկասատորական մեքենան:
2009 - երեկոյան Երևանում իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցներով սպանվել է Հայաստանի փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը:
2011 - Արցախում բացվել է ազգային պատկերասրահը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1014 — Դանիայի թագավոր է դարձել Հարալդ Սվենսոնը:
1377 — Ութ սրբերի պատերազմի ժամանակ Ռոբերտ Ժնևսկու բանակը գրավել է Չեզենա քաղաքը և սպանել ավելի քան 4 հազար մարդ:
1468 – վախճանվել է գերմանացի դարբին և ոսկերիչ, տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը:
1488 – Բարդուղիմեոս Դիաշի նավերը հասել են Աֆրիկայի ափերը Բարեհուսո հրվանդանի մոտ:
1509 – Դիու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Պորտուգալիան հաղթանակ է տարել մամլուքական կայսրության նկատմամբ:
- Հնդկաստանը դարձել է Պորտուգալիայի գաղութ:
1637 — Նիդերլանդներում տեղի է ունեցել Կակաչամանիան. կակաչների սոխուկների առաջարկը գերազանցել է պահանջարկին, սկսվել է բորսային խառնաշփոթ, մեկ գիշերվա ընթացքում հազարավոր հոլանդացիներ են սնանկացել:
1809 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնը։
1826 — դեկաբրիստների ապստամբությանը աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է Ալեքսանդր Գրիբոեդովը:
1830 — Եվրոպայի երեք «խոշոր պետությունները»՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան ստորագրել են Լոնդոնյան արձանագրությունը, որով իսկ ճանաչել են Հունաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից:
1870 — ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի սահմանադրության 15-րդ լրացումը, որը ուղղակի արգելում է ընտրական իրավունքի սահմանափակում ըստ ռասայի, մաշկի գույնի և նախկինում ստրուկ լինելու կարգավիճակի:
1887 – վախճանվել է ավստրիացի բանաստեղծ Գեորգ Թրակլը:
1898 – ծնվել է ֆինն ճարտարապետ, դիզայներ Ալվար Աալտոն:
1920 — ԽՍՀՄ-ում ստեղծվել է Արժույթների Պետական Պահեստը (Գոխրան):
1930 — Հանգկոկում Հո Շի Մինի և չինաստանցի այլ էմիգրանտների կողմից ստեղծվել է Վիետնամի Կոմունիստական կուսակցությունը:
1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է խորհրդային բանակի Վիսլա-Օդերյան հարձակողական օպերացիան:
1961 — Անգոլայում Բայշա-դե-Կասանջե պրովինցիայում գյուղացիական ապստամբությամբ սկսվել է Անգոլայի անկախությական համար մղված պատերազմը Պորտուգալիայի դեմ:
1966 — АМС Լուսին-9 ավտոմատ կայանը իջել է Լուսնի Բուրի օվկիանոսի շրջանում և ուղարկել լուսնի մակերևույթի առաջին լուսանկարը:
1972 - տեղի ունեցել 11-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սապորո, Ճապոնիա)։
1977 – ծնվել է ռեգգետոն ոճում կատարող լատինոամերիկյան երգիչ Դեդի Յանկին:
2014 — Մոսկվայի թիվ 263 դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, 10-րդ դասարանցին սպանել է իր ուսուցչին և երկու ոստիկանի: Սա առաջին նման դեպքն է եղել Ռուսաստանի դպրոցներում:
2005 - վախճանվել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան:
2019 — վախճանվել է ռուս ռեփ-կատարող Դեցլը (Կիրիլ Տոլմացկին):
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը