Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի հեռացման հրամայականը այլընտրանք չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուշադիր լսելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի առանցքային երկու դրույթ կար, որոնք առանձնակի ուշադրության արժանացնելու կարիք ունեին։ Առաջինը Քոչարյանի այն դիտարկումն էր, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ հիվանդանոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, եկեղեցի ռմբակոծող հակառակորդը խնայել է ԱՀ կառավարության՝ իր չափերով բավականին տպավորիչ շենքը: Երկրորդը՝ այն հուշումը, որ Ադրբեջանը կփորձի գերիների հարցը լուծել Արցախում հայկական զինված ուժերի լուծարման պայմանով: Ըստ էության, Քոչարյանի մնացած պնդումները՝ տարածքային կորուստների, զոհերի, գերիների, կազմակերպչական հարցերում դրսևորված աններելի ապաշնորհության, ճանապարհների ապաշրջափակման ուղղությամբ տարվող բանակցություններում թույլ տրվող սխալների, արտաքին քաղաքականության բացակայության, երկիրը պրոտեկտորատի վերածելու և այլնի մասին, արդեն իսկ հայտնի իրողություններ են, որոնց մասին խոսել ու խոսում են բոլորը՝ բացառությամբ բուն իմքայլականների և նրանց սատարող առանձին խումբ-խմբակների: Քոչարյանը խոսեց նաև այն մասին, թե ինչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար: Պետք է աշխատել, աշխատել և աշխատել, աշխատել բոլոր ուղղություններով, ուժերի լարումով՝ չհանդուրժելով սուտն ու կեղծիքը:

Ընդհանուր տպավորությունս այդ հարցազրույցից հետևյալն էր՝ տարածաշրջանում լուրջ գործընթացներ են սկսվել, որոնք պարզապես անհասկանալի են գործող իշխանությունների համար, եթե չասենք՝ անհասանելի, ինչի պատճառով մենք ոչ միայն պարտվեցինք պատերազմում, այլև դուրս ընկանք այդ գործընթացներից և այսօր ընկալվում ենք որպես «անտերուդուս» մի տարածք, որի հետ հզորները կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, և կամ՝ կոնսենսուսով, եթե կա շահերի համընկնում: Դիցուք՝ հրադադարի պահպանումը մշտադիտարկող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումն Արցախում և Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհի տրամադրումը թուրք-ադրբեջանական բևեռին ասվածի ապացույցն է. Հայաստանը որևէ դերակատարում չունի այդ հարցերում եւ չի էլ ունենա, քանի դեռ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը զբաղված է իր խղճուկ գոյությունը պահպանելու ինքնանպատակ խնդրով:

Նախագահ Քոչարյանի հարցազրույցը նաև այն մասին էր, որ ստեղծված իրավիճակում Փաշինյանի և իր կառավարության հեռացմանն այլընտրանք չկա: Հարցն այն է՝ միայն թե ինչպե՞ս պետք է դա տեղի ունենա, որպեսզի ստիպված չլինենք նորանոր կորուստներ գրանցել և կրկնել այն սխալները, որ թույլ տվեցինք անցյալ համապետական ընտրություններում՝ էյֆորիայի մեջ իշխանության բերելով մի այնպիսի անհասկանալի երևույթի, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն էր՝ իր նույնքան անհասկանալի և անբացատրելի թիմով: Փաստացի Քոչարյանը, որքան էլ զարմանալի հնչի, ըստ էության, առաջարկեց չշտապել իշխանություններին հեռացնելու հարցում և գնալ ընտրությունների ճանապարհով՝ նախապես հանդարտեցնելով կրքերն ու մեղմելով հանրության մեջ բուն դրած պառակտվածությունը: Միանգամից հարց առաջացավ՝ ինչպե՞ս, Նիկո՞լը պետք է ընտրություններ կազմակերպի:

Դիցուք՝ ՀՀ երկրորդ նախագահն ուզում է այդկերպ ցրել իշխանության թիմում իր հանդեպ ստեղծված վախերը, մեղմել իրենից «բոբոյի» կերպար ձևավորող իմքայլական պատգամավորների պաթոսը, բայց մի՞թե դա պատճառ է, որ Փաշինյանին թողնենք ընտրություններ անցկացնի, որոնք նա կկեղծի այնպես, ինչպես կեղծել է ամեն ինչ: Ես համաձայն եմ, որ ժողովուրդը կհավատա բացառապես իր ձեռքով կատարած ընտրության արդյունքներին, բայց թողնել, որ այդ ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանն օգտագործի ստի ու մանիպուլյացիաների զինանոցը, իշխանական լծակներն ու ամեն ինչ, որ կապված է ընտրություններն իբր ազատ, արդար և թափանցիկ ներկայացնելու հետ, մեղմ ասած՝ միամտություն է: Միանշանակ է, որ հերթական էյֆորիկ ընտրություններ պետք չեն, իսկ որպեսզի այդպիսի ընտրություններ չունենանք, նախ և առաջ թիվ մեկ էյֆորիկին պետք է հրաժարական պարտադրել և զրկել ընտրական գործընթացները վերահսկելու ամենաաննշան հնարավորությունից անգամ: Փաշինյանն այս հասարակ ճշմարտությունն արդեն ապացուցում է գրեթե ամեն օր: Նա նույնիսկ «լայվերի» պրակտիկան է վերաթարմացրել, սրբագրում է իր սխալ ու վտանգավոր հայտարարությունները, հրաժարվում դրանցից, նոր ու ավելի խայտառակ նշանակումներ կատարում, նախապատրաստում «նախկինների» վրա գրոհելու հերթական փուլը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված