Ամեն դեպքում նախապատրաստվում են. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Դեռևս հայտնի չեն արտահերթ ընտրությունների ժամկետները, ավելին՝ դեռևս պարզ էլ չէ՝ կանցկացվե՞ն այդ ընտրությունները, թե՞ ոչ: Սակայն ակնհայտ է, որ քաղաքական կուսակցությունները ամեն դեպքում նախապատրաստվում են և հետևողականորեն ուժեղացնում իրենց տարածքային կառույցները: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին մարզերում ակտիվ կուսակցաշինությամբ է զբաղված մասնավորաբար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը: Բավականին ինտենսիվ անդամագրումներին զուգահեռ՝ կուսակցության մարզային պատասխանատուները, ինչպես նաև պարբերաբար մարզեր այցելող՝ կուսակցության խորհրդի անդամները հանդիպումներ են ունենում բնակչության հետ: Տեղերից մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես կուսակցության տարածքային գրասենյակների համար ընտրվում են հնարավորինս մեծ ու հարմարավետ տարածքները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում