Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք խայտառակ փլուզում ունենք. սա ոչ թե անկում, այլ ուղղակի գահավիժում է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ստեղծված իրավիճակին արձագանքելու տեսանկյունից, ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի, կարելի է հասկանալ Կենտրոնական բանկի որոշումները: Նշենք, որ երեկ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով բարձրացնելու և այն 5,5 տոկոս սահմանելու որոշում էր կայացրել։

Բյուջետային իրավիճակը հատել է կայունության սահմանագիծը

«Հիմնական գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, թեպետ նախորդ ամիսներին, երբ փոխարժեքի վրա շատ ուժեղ ու լուրջ ճնշումներ կային, կարգավորման նաև այլ իրադրային գործիքներ են կիրառվել: Խոսքը վալ յուտային ինտերվենցիաների մասին է, որն արվել է արտարժույթի շուկայի կամ փոխարժեքի ռիսկերը չեզոքացնելու համար: Ի դեպ, դա հաջողվել է ԿԲին, թեպետ իր գինն ունի. երկրի արժութային պահուստները, որոնք, ցավոք, միայն արտարժութային են, զգալիորեն՝ մոտ 400 մլն դոլարով կրճատվել են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Իսկ կոնկրետ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման նպատակը, Ա. Մարգարյանի խոսքով, հատկապես գնաճը սահմանված 4 % +- 1,5 տոկոս միջակայքում պահելն է. «Դեկտեմբեր-հունվար ամիսներին գնաճային ճնշումներ են եղել, 2020 թ. դեկտեմբերին 2020 թ. նոյեմբերի նկատմամբ 3,4 տոկոս գնաճ է գրանցվել, իսկ 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի նկատմամբ գնաճը եղել է 3,7 տոկոս: Սա, կարծես թե, որպես մտահոգիչ հանգամանք է դիտարկվել ԿԲ տեսանկյունից: Ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ տարեկան կտրվածքով գնաճային իրավիճակն էլի ցածր է մնում թիրախավորված 4 % +- 1,5 տոկոս միջակայքից»:

Մյուս կողմից՝ փողը թանկացնելը, այսինքն, տոկոսադրույքը բարձրացնելը, մեր զրուցակցի դիտարկմամբ, նշանակում է նաև, որ այլ ռիսկեր են առաջացել. «Առաջին հերթին, իհարկե, կառուցվածքային այն լուրջ դեֆիցիտները կամ խնդիրներն են, որոնք ծագել են տնտեսության մեջ նախ՝ համավարակի ու դրանով պայմանավորված տնտեսական անկմամբ: Երկրորդ պատճառը 44-օրյա պատերազմն է, որը մարդկային, նյութական ու ֆինանսական ահռելի ռեսուրսներ է խլել՝ ստիպելով լուրջ փոխառությունների գնալ: Արտաքին պարտքի ու նաև ներքին աղբյուրներից փոխառությունների աննախադեպ աճ է եղել, որոնք ևս գնաճային լուրջ ռիսկեր են առաջացնում՝ կապված պետական բյուջեի դեֆիցիտի աննախադեպ մեծացման հետ: Ընդհանրապես, բյուջետային իրավիճակը հատել է կայունության սահմանագիծը: Ֆինանսական միջոցների դեֆիցիտը ստիպում է կառավարությանը նույնիսկ բավականաչափ թանկ փողեր ներգրավել. խոսքը վերջին՝ 750 մլն դոլարի եվրոբոնդերի տեղաբաշխմանն է վերաբերում: Միևնույն ժամանակ, նշեմ, որ աշխարհում «թափառող» էժան փողեր կան: Կենտրոնական բանկերը պանդեմիայի շրջանում բացասական տոկոսադրույքների քաղաքականություն էին վարում: Այնպես որ, նշվածը չի կարելի մեծ ձեռքբերում համարել»:

Երկսայր սուր՝ երկճյուղավորված հետևանքների հավանականությամբ

Այնուամենայնիվ, բյուջետային ռիսկերը, հարկային թերհավաքագրումները, դեֆիցիտի աննախադեպ աճը, ինչպես նաև պետական պարտքի կատաստրոֆիկ աճը, տնտեսագետի խոսքով, ԿԲ-ին զգուշավորության են դրդում: Այս առումով, ըստ նրա, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը երկսայր սուր է. «Մեր թերդրամայնացված տնտեսությունը առանց այդ էլ բախվում է նաև ֆինանսական ռեսուրսների սահմանափակության խնդրին, ներդրումային քաղցին: Եվ այս իրավիճակում թե՛ ԿԲ-ն, թե՛ կառավարությունը հայտնվել են մուրճի և զնդանի միջև: Իսկ թե ինչպե՞ս հավասարակշռել, այստեղ, իհարկե, լարախաղացի ճկունություն է պետք, որ, ինչպես ասում են, և՛ խորովածը չվառվի, և՛ շամփուրը:

Մի կողմից՝ վերոնշյալ որոշումը իրավիճակը կայուն ու կառավարելի պահելու քայլ է, բայց դրա գինը տոկոսադրույքների հետագա աճին է հանգեցնելու: Օրինակ՝ այսօր հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները նույնիսկ տեղ-տեղ ավելին են, քան անգամ բիզնես վարկերի տոկոսադրույքները: Այնպես որ, նշված քայլը երկճյուղավորված հետևանքներ կարող է ունենալ. մի կողմից՝ կայունության ազդակներ տալ, համակարգի կառավարելիության կարճաժամկետ ինչ-որ պատկեր ստեղծել, բայց մյուս կողմից՝ միջնաժամկետ, առավել ևս, երկարաժամկետ հատվածում կարող է ուղղակի կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ»:

Արդեն ոչ թե ճգնաժամի, այլ դեպրեսիայի փուլի ականատես կլինենք

Անդրադառնալով տնտեսական անկման միտումներին՝ տնտեսագետը շեշտեց, որ այսպես շարունակվելու դեպքում արդեն ոչ թե ճգնաժամի, այլ դեպրեսիայի փուլի ականատես կլինենք. «Լրջորեն մտածելու ու մտահոգվելու կարիք կա:Թվարկված ֆունդամենտալ գործոնները՝ համավարակն ու պատերազմը, իրենց ավերիչ դերը, իհարկե, խաղացել են: Սա ոչ թե անկում, այլ ուղղակի գահավիժում է: Ինչո՞ւ, որովհետև տնտեսական ակտիվության այդ մակրոցուցանիշը պայմանավորված է ներդրումային, գործարար ու սպառողական սեգմենտի ակտիվությամբ: Բայց ներդրումային ակտիվությունը զրոյական մակարդակի է իջել, ներդրումների հետ կապված վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է: Եթե նայում ենք 2020 թ. հունվար- սեպտեմբերի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի դինամիկային, տեսնում ենք, որ այնտեղ ներդրումներ չկան:

Ընդհակառակը՝ զուտ հոսքեր են. տեղի է ունեցել կապիտալի փախուստ, որը բնութագրական է ընդհանրապես վերջին 2,5-3 տարիներին: Եթե անգամ եղել են ներդրումներ, ապա միայն պորտֆելային ներդրումների ձևով: 20192020 թթ. մենք խայտառակ փլուզում ունենք:Բայց անկման վերոնշյալ երկու գործոններին ես ևս երկուսը կավելացնեի: Մեկն այս կաբինետի ապաշնորհ քաղաքականությունն է, ծայրահեղ ցածր վարկանիշը ներդրողների շրջանում: Մյուս գործոնն այն է, որ ներդրումների գահավիժման պատճառները նաև քաղաքական են: Նախ, այսպես ասած, թավշյա հեղափոխությունից հետո Արևմուտքը չարեց այն, ինչը խոստանում էր. արևմտյան թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցներից, ըստ էության, լուրջ ներդրումային հոսքեր չեղան:

Մյուս կողմից՝ մեր ավանդական ու հիմնական ներդրողի՝ ՌԴ-ի կապիտալը ևս խուսափել է ներդրումներից: Այստեղ մեր հայ գործարարների կողմից ևս Հայաստանում ներդրումներ անելու առումով ձեռնպահ մնալու միտում եմ տեսնում: Իսկ եթե թվերին նայենք, ապա եթե 2019 թ. հունվարսեպտեմբերին ՌԴ աղբյուրներից ներդրումները կազմել են 66,6 միլիարդ դրամ (որից ուղղակի ներդրումները խիստ սակավ են՝ 4 մլրդ 800 միլիոն դրամ), արդեն 2020 թ. տեղի է ունեցել կապիտալի լուրջ փախուստ դեպի Ռուսաստան: Դեպի Ռուսաստան ներդրումային հոսքը շատ ավելի է մեծացել, նույնը վերաբերում է նաև դեպի Ռուսաստան ուղղակի ներդրումների զուտ հոսքին»:

Լավ կլիներ՝ սթափ գնահատեին իրավիճակը և հրաժարականներ ներկայացնեին

Ինչ վերաբերում է տնտեսական բլոկի ներկայացուցիչների՝ առաջիկայում ներդրումային բում սպասելու հայտարարություններին, մեր զրուցակիցը նկատեց. «Խեղդվողը փրփուրներից է բռնվում: Ընդհանրապես, դրանք քաղաքական ծածկադմբոցներ են, քաղաքական հայտարարություններ ու իրականության՝ ոչ ադեկվատ ընկալման ու գնահատման հետևանք: Լավ կլիներ՝ սթափ գնահատեին իրավիճակը և հրաժարականներ ներկայացնեին: Այս փլուզումից, այս ազգային ողբերգությունից, այս ահռելի կորուստներից ու բոլոր առումներով փլուզումներից հետո նման մերկապարանոց հայտարարություններն ու հիմնավորումները պարզապես զավեշտալի են: Թող իրենց իսկ վիճակագրական ծառայության թվերին նայեն: Լավ կլինի՝ քաղաքական հարթության վրա իրենց վարքագիծը վերանայեն ու գնան արտահերթ ընտրությունների:

Այս ոչ սթափ, ոչ ադեկվատ, փորձառությունից զուրկ պաշտոնյաների ու պատգամավորների զորաբանակն այլևս անելիք չունի: Ադեկվատության խնդիրը, թերևս, գխավորն է: Այս մարդիկ նման են խորտակված նավի այն անձնակազմին, երբ փրկությունը տախտակամածի մի քանի բեկորների վրա միմյանցից բռնելով ջրի երեսին մնալու մեջ են տեսնում: Տեսեք, թե ինչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում: Եթե նրանք տեղյակ չեն, ինֆորմացիա չունեն, դա միայն այս պահին կարող է ինչ-որ տեղ արդարացնող հանգամանք լինել: Իրենց խորհուրդ կտամ գնալ և անձամբ զրուցել մարդկանց հետ, տեսնել, թե միակողմանի քանի տոմս է վաճառվել: Պետք է գոնե էլեմենտար քաղաքական, բարոյական պատասխանատվության նշույլ ունենալ: Ես համոզված եմ, ու այսպես շարունակվել երկար չի կարող»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
Ամենադիտված