Մանրամասներ կենսաթոշակների և աշխատավարձերի ուշացման հետ կապված
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳարնան սկզբին պետական հատվածում կենսաթոշակների ու աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ չպետք է լինեն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա` դա պայմանավորված է նրանով, որ մակրոտնտեսական իրավիճակը կայուն է: «Սա ոչ միայն մեր, այլև միջազգային ներդրողների գնահատականն է: Անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնված պնդումները այդպիսի ռիսկերի վերաբերյալ»,- հավելեց նա:
Նյութի աղբյուրը` Yelaket.am