Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու Նիկոլ Փաշինյանը չի հետևում Սերժ Սարգսյանի խորհրդին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2014 թվականին ԱԺ-ում հերթական թեժ քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարին հիշեցրեց Սերժ Սարգսյանի՝ Տիգրան Սարգսյանին ասված հայտնի արտահայտությունը` կապված կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է խոշորների «գխից բռնելու» մասին է: Սարգսյանը պահանջել էր, որպեսզի պատկան մարմինները չընկնեն մանր ձկների հետևից, այլ խոշորներին բռնեն: Այսօր Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է և դիցուք, թե ինչպես է նա կատարում Սերժ Սարգսյանի երբեմնի կոչ-խորհուրդը: 

Բոլորի ուշադրության կենտրոնում այսօր Դավիթ Գալստյանի անձի շուրջ կառուցվող քրեական գործն է: Դավիթ Գալստայնը կամ Պատրոն Դավիթը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Ընդհանուր առմամբ` Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին: Գալստյանը իրեն առաջադրած մեղադրանքը հերքում է, մեղավոր է նա, թե ոչ՝ կպարզի դատարանը, սակայն կան հարցեր, որոնք հասարակությանը հանգիստ չեն տալիս և կապված են այդ նույն խոշորների հետ: Ինչպե՞ս կարող էր Դավիթ Գալստյանը միայնակ գնալ նման աֆերայի՝ չունենալով վերևների դաբրոն, չէ՞ որ հենց ընդդիմադիր Փաշինյանն էր պնդում, որ Հայաստանում նման տեսակի կոռուպցիոն գործարքները կնքվում են միայն վերևների իմացությամբ և թույլտվությամբ: Եվ հետևաբար հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ է մեղադրյալների աթոռին հայտնվել միայն Գալստյանը և այդ աթոռին չեն օրինակ` ՊՆ նախկին նախարար Տոնոյանը, ում վստահված ոլորտում փաստացի նման մախինացիաներ էին տեղի ունենում, ինչո՞ւ մեղադրյալների աթոռին չէ Նիկոլ Փաշինյանը, ով ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է և նրա քթի տակ` բանակին ժամկետանց զենք է մատակարարվել: 


Սա խոշորների «պլստալու» եզակի դեպք չէ: Օրեր առաջ ԱԱԾ-ն հպարտորեն հայտարարեց՝ ադամանդների մաքսանենգությամբ զբաղվող էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կալանավորելու մասին: Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն` պաշտոնյային կաշառք են տվել գործարարներ Արմեն և Արտակ Բաղիկյանները, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ: Ի դեպ, 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը անձամբ ներկա էին գտնվել երկու եղբայրների կողմից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հանդիսավորությամբ բացված «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի վերամշակման վերազինված գործարանի արարողությանը: Ինչպես ասում են՝ գործի բոլոր ֆիգուրանտները այսօր կալանքի տակ են, բացի Սուքիասյանից և Փաշինյանից: Մինչդեռ ադամանդի ապօրինի բիզնեսի մասին ավելի վաղ խոսել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Ստի վերջը» շարքի չորորրդ տեսանյութում Մինասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգ: Այսօր փորձ է արվում հանրությանը ապացուցել, որ մաֆիոզ համակարգի մաս մեր երկիրը դարձրել են նախարության միջին օղակի առանձին պաշտոնյաներ: 

Օրեր առաջ էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահը խոշոր չափի գումար է յուրացրել»: Մեկ տարի առաջ էլ կոռուպցիայի մեջ մեղադրվեց առողջապահության փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, Արսեն Թորոսյանի մեկ այլ կադրին՝ Նարեկ Վանեսյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել` պաշտոնական դիրքը չարաշահելով խոշոր չափի խարդախություն կատարելու հոդվածով: Այս բոլոր դրվագներից հետո նախարար Արսեն Թորոսյանը շարունակեց մնալ իր պաշտոնին, իսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեկը մյուսի հետևից ջրում էր վերջինիս դեմ հարուցած վարույթները: 

ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում հաճախ է հայտնվում նաև ՊԵԿ-ը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ՊԵԿ ցածր և միջին օղակի պաշտոնյաները, որոնց պարբեբաբար մեղադրանք է առաջադրվում պետությանը խոշոր չափի վնաս հասցնելու համար: Այս ընթացքում ՊԵԿ երկու նախագահ է փոխվել, սակայն վերջիններս երբեք չեն հայտնվել ԱԱԾ ուշադրության կենտրոնում, չնայած որ ՊԵԿ պաշտոնյաների վերին էշելոնի մասին բավական ուշագրավ տեղեկություններ էին շրջանառվում, մասնավորապես, որ Հայաստանից Վորոնեժ մաքսանենգ ծխախոտ արտահանելու հետևում ՊԵԿ փոխնագահ «Նակոլնա Շուշոն» է և հենց նա է զբաղվում այդ գործի կուռացիայով: 

Մոտ ապագայում էլ, թերևս, փոխվարչապետ Ավինյանի կողմից պետական շենքը 1.5 միլիոն դոլար ատկատով սեփականաշնորհելու համար մեղադրանք կառաջադրվի քաղաքապետարանի վարչության պետերից մեկին: Եվ սա այն պատճառով, որ Նոր Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չի փորձում հետևել Սերժ Սարգսյանի կոչ-հորդորին և յուրայիններին, որոշ դեպքերում նաև ինքն իրեն, ջրից չոր հանելու նպատակով քավության նոխազ է դարձնում մանր ձկներին, իսկ խոշորները հանգիստ շարունակում են իրենց ճանապարհը… 

Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետՎաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվենՌուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն ԱրսենյանՀայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ողբերգական դեպք՝ «Վարդենիս» ԲԿ-ում․ պտուղը մահացած է ծնվելՌուբլին կտրուկ անկում է ապրելՅուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»
Ամենադիտված