Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գաղափարներն օդում լավն են, բայց երբ դրանք կապում ես իրական կյանքի հետ, առանձնակի արժեք չունեն»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս կառավարությունը հաստատեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է՝ մասնագիտական աշխարհում արդեն դադարել են կրթական պրոցեսները գնահատել զուտ միայն փաստաթղթով։

«Ցանկացած գաղափար, ցանկացած փաստաթուղթ կարող է շատ լավ, բայց միևնույն ժամանակ շատ վատ հետևանքների բերել։ Դրա համար մեծամասամբ շատ բան կախված է նրանից, թե ինչպես կիրականացվի այս չափորոշիչը։ Այս փուլում կարող ենք խոսել այն ռիսկերի մասին, որոնք այս փաստաթղթում կան և դրա ոչ պատշաճ իրականացման դեպքում կարող են բերել վատ հետևանքների։ Դրանցից մեկը հետևյալն է։ Նախարարությունն առաջարկում է նոր՝ կարողունակությունների վրա հիմնվող մոտեցում, որի պարագայում ենթադրվում է՝ ուսուցումը պետք է դառնա շատ կոնկրետ, գործնական:Երեխաներին չպետք է շատ բան սովորեցնել, միևնույն ժամանակ նրանք պետք է կարողանան իրենց ստացած գիտելիքներով կոնկրետ ոլորտում հասնել վարպետության, այսինքն՝ լինեն կարողունակ։ Այս փոփոխությանը պետք է նախապատրաստել նախ ուսուցիչներին։

Վերցնենք գնահատման համակարգի փոփոխությունը։ Մի կողմից՝ լավ է այն, ինչ առաջարկվում է։ Թվանշանը լարվածություն է ստեղծում ուսումնական պրոցեսում, երեխաներն իրար հետ մրցակցում են թվանշանի համար և այլն։ Բայց հիմա հարց. եթե հանենք թվանշանը, ու կրթության որակը չլավանա, ապա այս փոփոխության պատճառով կրթության համակարգի վիճակն ավելի կվատանա: Ինչո՞ւ: Որոշ երեխաներ սովորում են, որովհետև թվանշան կա, հիմա եթե թվանշան չկա, իրենք կարող են ասել՝ էլ ինչո՞ւ ենք սովորում, դասերն անհետաքրքիր են, թվանշան էլ չկա։ Նախարարությունը պետք է մտածի՝ մինչև հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակ ի՞նչ է անելու, որպեսզի թվանշանին փոխարինող կրթության լավ որակ ապահովի։

Բարեփոխումների պրոցեսում մի հայտնի կանոն կա. երբ ինչ-որ մի բան հանում ես, տեղը պետք է այլ բան դնես, որովհետև եթե չդրեցիր, այդ դատարկությունն ավելի վատ է։ Կամ երբ ուզում ես ինչ-որ բան քանդել, օրինակ՝ թվանշանը, խորը մտածիր՝ ինչո՞ւ են մարդիկ թվանշանով գնահատումը կիրառում, հնարավոր է, երբ այն հանենք, չկարողանանք դրա տեղն այլընտրանք առաջարկել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։ Ընդգծում է՝ եթե բովանդակային լուրջ փոփոխություններ չլինեն, խնդիրներ են առաջանալու։

«Բացի սա, այս ծրագրով նախատեսվում է, որ ուսուցիչները պետք է նախագծային ուսուցում իրականացնեն։ Դա բավականին բարդ աշխատանք է։ Նախարարությունը պետք է վերապատրաստումներ իրականացնի և ֆինանսական աջակցություն ցույց տա։ Նախագծեր պատրաստելու համար ուսուցիչները լրացուցիչ ժամանակ են ծախսելու, գուցե նրանց պետք է լրավճար տալ, հակառակ դեպքում կա ռիսկ, որ նախագծերը կարող են արտատպել։

Սրա հետ մեկտեղ ներկայացված փաստաթուղթը դպրոցներին տալիս է ազատություն, նույնիսկ ինչ-որ ժամեր ավելացնելու և պակասեցնելու, ավագ դպրոցում անհատական ուսուցում իրականացնելու առումով, ընդհուպ աշակերտը կարող է իր դասացուցակով սովորել։ Այստեղ խնդիր է առաջանում, սա մեծ ֆինանսներ է պահանջում։ Հիշում եմ՝ ինչ-որ հաշվարկ էր արվել, որի համաձայն, այս չափորոշիչը նախարարությունից կպահանջի տարեկան առնվազն 4 մլրդ դրամ։ Եթե այդ գումարը տրվի, լավ է, հակառակ դեպքում սա անիմաստ ռեֆորմ կդառնա։ Շատ բան կախված է նրանից, թե արդյոք նախարարությունն ունի՞ բարեփոխիչների թիմ։ Սա անելու համար լուրջ թիմ է պետք։ Երբ այս ծրագիրը 2023 թ.-ին սկսի իրագործվել, հնարավոր է, որ այն իրականացնող վերնախավից ոչ ոք չլինի իշխանության։Հիմա, օրինակ՝ և՛ նախարարն է փոխվել, և՛ փոխնախարարները։ 2023 թ.-ին նոր ղեկավարությունը կարող է ասել՝ այս փոփոխությունները մեզանից առաջ են ընդունվել, ի՞նչ անենք։ Դրա համար պետք է թիմ, որը հենց այսօրվանից կաշխատի և պատասխանատվություն կստանձնի»,-նշում է մեր զրուցակիցը։

Ըստ այս փաստաթղթի, փոփոխություններն ուղղված են լինելու աշակերտների կարողությունների բացահայտմանը, հետազոտական ունակությունների զարգացմանը, այսինքն՝ առաջնային տեղ է տրվում գիտելիք ստանալուն։ Ուղղակի կարևոր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս են այս չափորոշիչները կյանքի կոչվելու։

«Այն, ինչ գրված է այս փաստաթղթում, մենք չենք ստեղծել, այն վերցված է տարբեր երկրների տարբեր փաստաթղթերից։ Վաղուց կա նախագծային ուսուցումը, մի շարք երկրների կրտսեր դպրոցներում չկան թվանշաններ։ Նորամուծություն չենք անում, բայց նորամուծություն կլինի այն, որ մարդիկ, որոնք իրականացնելու են այս ռեֆորմը, կարողանան այն տեղ հասցնել կամ, ինչպես ասում էին, զգետնել այս գաղափարները։ Դրանք օդում լավն են, բայց երբ իրենց կապում ես իրական կյանքի հետ, առանձնապես արժեք չունեն։ Ամբողջ պրոֆեսիոնալիզմն իրականացման մեջ է»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
Ամենադիտված