Հունվարին ձեթը թանկացել է 44,3 տոկոսով, շաքարավազը՝ 40,7 տոկոսով, ձուն՝ 26,4 տոկոսով. պաշտոնական տվյալներ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%: Այս մասին տվյալներ է հրապրակել Վիճակագրության կոմիտեն:
Ըստ այդմ, 2020թ-ի հունվարի համեմատ 2021թ-ի հունվարին Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերքներ զգալի գնաճ են արձանագրել:
Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝
Բուսական յուղը թանկացել է 44,3%
Շաքարավազը թանկացել է 40,7%
Ձուն թանկացել է 26,4%
Կաթնամթերքը թանկացել է 7,7%
Միրգը թանկացել է 12%
Բանջարեղենը թանկացել է 9,9%
Սխտոր թանկացել է 95,4%
Խառը կանաչին թանկացել է 53,5%
Հացը թանկացել է 7,9%
Ալյուրը թանկացել է 12,5%
Խմիչքը , ծխախոտը թանկացել է 6,8%
Ոչ պարենային ապրանքները թանկացել են 5,5%:
Իսկ օրինակ, միսն էժանացել է 0.1 տոկոսով: