Նոր զարգացումներ Կոտայքում. իրար դեմ կմրցեն Անդրանիկ Մանուկյանի որդին ու Միհրան Պողոսյանի քեռորդին. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Կոտայքի մարզում շարունակվում են քաղաքական քարտեզի վերաձևման աշխատանքները: Պարզվում է՝ ռեյտինգային քվեարկություններով այստեղ հետաքրքիր պայքար է սպասվում: Կոտայքի ընտրատարածքից ռեյտինգային համակարգով ԱԺ մտնելու հայտ է ներկայացրել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթը: Այստեղ խիստ հետաքրքիր ընտրապայքար է սպասվում, որովհետև Անդրանիկ Մանուկյանի որդու հիմնական մրցակիցներից է մեկ այլ խոշոր գործարար, «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միշա Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը:
Միշա Հարությունյանը ԴԱՀԿ նախկին ղեկավար, գեներալ Միհրան Պողոսյանի քեռին է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: