Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հետ կա եւս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ․ Տիգրան Ավինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը բացի նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններից արդյոք ունե՞ն ստորագրած համաձայնագիր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Պատգամավորն իր հարցում, մասնավորապես, նշեց.

«Նոյեմբերի 10-ի հայտարարության տեքստից հետո առկա են որոշակի անորոշություններ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ստացել են նոր 520 կմ երկարությամբ հատված, ուզում էի հասկանալ Կառավարության տեսլականը՝ այս հատվածում մենք ունենալու այնպիսի շփման գիծ, ինչը Նոյեմբերյանի, Տավուշի շրջանում է եղել, թե՞ ունենալու ենք այլ տրամաբանությամբ կառուցված սահման, ինչը կա օրինակ՝ Թուրքիայի հետ։

Փոխվարչապետն անցած հարցուպատասխանների ժամանակ մեզ հավաստիացրել է, որ Արդրբեջանի Հանրապետության հետ որեւիցե փաստաթուղթ չկա ստորագրված, սակայն երեկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր էջում հրապարակեց ինչ-որ հայ-ադրբեջանական հուշագիր, որտեղ նշված են որոշակի կոորդինատներ, սկզբունքներ, սահմաններ։ Ի՞նչ հուշագրի մասին է խոսքը, արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը բացառությամբ նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններին, ունի որեւիցե ստորագրած փաստաթուղթ»։

Տիգրան Ավինյանն ասաց, որ պատգամավորի այդ հարցին պատասխանելու դեպքում որոշակի պետական գաղտնիքներ հանդիսացող տվյալների մասին պետք է խոսեն. «Ցավոք սրտի, այս ամբիոնից չենք կարոն նման հարցեր քննարկել։ Կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, սահմանապահ զորքերն են Սյունիքում հսկում սահմանները՝ եւ՛ մեր, եւ՛ ադրբեջանական կողմից։ Եկեք նմանատիպ քննարկումները հանրայնորեն չանենք։ Եթե նմանատիպ հարցեր կան, որոնք անվտանգային միջավայրին են վերաբերում եւ նման դետալների մասին է խոսքը, կարծում եմ՝ համապատասխան հանձնաժողովներում կարող եք հանդիպումներ, լսումներ անցկացնել, հրավիրել ՊՆ ներկայացուցիչներին, ԳՇ ներկայացուցիչներին, ԱԱԾ ներկայացուցիչներին եւ տեղեկանալ մանրամասներին»։

Սիմոնյանի դիտարկմամբ՝ կարող է համաձայնագրի բովանդակային մասը գաղտնի մնալ, բայց հարց է՝ կա՞ այդպիսի համաձայնագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության, թե՞ ոչ։

«Առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության որեւէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով։ Դա միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»,- պատասխանեց Ավինյանը։

Ակտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետՎաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվենՌուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն ԱրսենյանՀայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ողբերգական դեպք՝ «Վարդենիս» ԲԿ-ում․ պտուղը մահացած է ծնվելՌուբլին կտրուկ անկում է ապրելՅուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում
Ամենադիտված