ԱԳ նախարարը, որպես ուշիմ աշակերտ, սխալներն է շտկում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ ուշագրավ երկխոսություն է կայացել ԱԺ-ում։ Գոռ Գեւորգյանի հարցին՝ պատերազմի «շարունակական տրամաբանության» եւ մեր կատարելիք քայլերի մասին, արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը պատասխանել է, որ Թուրքիան տարբեր մեսիջներ է հղում մեզ․ «Այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում։ Ինչպես գիտեք, շրջափակումը եւ սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»։
Սա նշանակում է, որ ԱԳ նախարարը Արցախի հարցը համարում էր սահմանը փակելու «լեգիտիմ» արգելք, հիմա ոչինչ չի խանգարում մեզ հարեւան ագրեսորի հետ «ջան ասելու-ջան լսելու»։ Ի դեպ, դեկտեմբերին Մոսկվայում Այվազյանը տրամագծորեն հակառակ մտքեր էր արտահայտել եւ արժանացել Փաշինյանի զայրույթին։ Հիմա՝ որպես ուշիմ աշակերտ, փաստորեն, սխալներն է շտկում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում