Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդեն որևէ լավ բանի հույսն է նույնիսկ մարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական առումով 2021 թվականը «խոստանում է» լինել բարդ տարի, չնայած բազմաթիվ փորձագետներ վերլուծություններ են ներկայացնում այն մասին, թե շատ երկրների հաջողվելու է դուրս գալ անցած տարի սկսված ճգնաժամային շոկից և թևակոխել վերականգնման փուլ։ Իրավիճակը հատկապես բարդ է Հայաստանի տնտեսության համար։ Ըստ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների, 2020 թվականին 2019-ի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրել 7,5 տոկոսով։ Բայց այս իրողությունը չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե կորոնավիրուսի համավարակի, ապա նաև պատերազմի արդյունքում ստեղծված ճգնաժամային իրադրության պայմաններում իրենց հաջողվել է ընդհանուր առմամբ պահպանել մակրոտնտեսական կայունությունը։

Հետաքրքիր է՝ ի՞նչ կայունության մասին կարող է խոսք լինել, երբ շուկայում թանկացումներն ահռելի չափերի են հասել, նվազել է բնակչության գնողունակությունը, իսկ մյուս կողմից էլ՝ մեր ազգային արժույթը՝ դրամը, էականորեն արժեզրկվել է։ Իսկ այս ամենի ֆոնին պետության կողմից 750 մլն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումը վարչապետի պաշտոնին համառորեն կառչած անձը համարում է կարևոր ձեռքբերում։ Այդ պարտատոմսերը տեղաբաշխվել են այն նպատակով, որ հնարավոր լինի որոշ ժամանակով մարել հասունացող սոցիալտնտեսական հրդեհը, այլապես կառավարությունը քաղաքացիների աշխատավարձերն ու թոշակները վճարելու և այլ ընթացիկ ծախսերը կատարելու խնդիր էր ունենալու, ինչի մասին անընդհատ ահազանգում են մասնագետները։

Ի դեպ, արդեն նաև «իմքայլականները»: Դրա մասին է վկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի այն հայտարարությունը, որ «եթե ինչոր մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, ապա պետք է ցույց տա այն ճանապարհը, թե ինչպես պետք է թոշակ ու աշխատավարձ վճարենք մարդկանց»։ Այլ կերպ ասած՝ եթե եվրոպարտատոմսերը չլինեին, թոշակ և աշխատավարձ չէինք կարողանալու վճարել։ Մյուս կողմից էլ՝ եվրոպարտատոմսերի թողարկումը, որը Փաշինյանը համարում է ինստիտուցիոնալ ներդրողների շոշափելի գնահատական, էականորեն ավելացնում է առանց այն էլ պետության համար հսկայական բեռ դարձած արտաքին պարտքը։ Սակայն եթե Հայաստանի ներդրումային միջավայրը իշխանությունների պատկերացրածի նման բարենպաստ լիներ, ապա ինչո՞ւ պետք է կառավարությունը ստիպված «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար հայության կողմից հանգանակված գումարները փոխանցեր պետբյուջե։

Եթե ինչ-որ տեսանկյունից իշխանությունների հույսը սփյուռքահայ գործարարների վրա է, ապա հարցականի տակ է, թե այս իրողությունից և խայտառակ պարտության հոգեբանական սթրեսից հետո սփյուռքահայերն արդյոք ցանկություն կունենա՞ն ներդրում կատարել Հայաստանում, որի կառավարությունն այս պահին վստահության դեֆիցիտ ունի։ Կարելի է ասել՝ վստահության բացակայություն: Երկրի ներդրումային ճգնաժամի կարևորագույն ցուցիչ է նաև այն, որ անցած տարվանից սկսած հազարավոր բիզնեսներ ուղղակի փակվել են կամ սնանկացել, իսկ մյուս կողմից էլ՝ բազմաթիվ միջպետական ճանապարհներ, որոնք տրանզիտային կարևոր նշանակություն ունեն տնտեսության համար, դարձել են սահմանամերձ, դրանց որոշ հատվածներ էլ անցել են հակառակորդի վերահսկողության տակ։

Եվ չպետք է բացառել, որ ճանապարհների այդ հատվածներում հակառակորդը ցանկացած պահի կարող է սադրանքների դիմել, ինչպես վերջերս եղավ Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում, երբ միայն ռուս խաղաղապահների միջամտության արդյունքում ադրբեջանցիներին թույլ չտրվեց դիրքային առաջխաղացում ունենալ հայկական կողմի հաշվին։ Իսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը իրեն պայմաններ թելադրողի դերում է զգում, խոսել տարածաշրջանում ճանապարհային հանգույցների ապաշրջափակման օգուտներից, ինչպես անում են պոպուլիստ իշխանությունները, ուղղակի զավեշտ է, քանի որ դրա արդյունքում նոր աշխարհաքաղաքական և տնտեսական ռիսկեր են առաջ գալու։ Կարճ ասած՝ երկրի տնտեսությունն ուղղակի ծայրահեղ վիճակում է, իսկ մակրոտնտեսական միջավայրը՝ երկարաժամկետ առումով անկայուն։

2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե իրենք առաջնորդվում են հետևյալ հայտնի սկզբունքով՝ «надейся на лучшее, готовься к худшему», բայց ժամանակը ցույց տվեց, որ ճգնաժամային իրավիճակների ժամանակ համապատասխան քայլեր ձեռնարկելու հարցում Փաշինյանի կառավարությունը լիովին անպատրաստ է ու անընդունակ, այլապես այսպիսի իրավիճակ չէինք ունենա։ Հիմա մեր ժողովուրդը ոչ մի լավ բանի հույս չունի, քանի դեռ այս իշխանություններն են ամուր պահում իրենց ապահովագրող աթոռները:

Ծաղրանկարը՝ Տոտոյի

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
Ամենադիտված