Հայաստանում բիզնեսի էլեկտրաէներգիայի ծախսերն աճել են 8 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2020 թվականն աղետալի էր բիզնեսի համար․ NEWS.am–ի տեղեկություններով՝ ավելի քան 22 հազարձեռնարկություններ ու օբյեկտներ ժամանակավոր կամ ընդմիշտ դադարեցրել են գործունեությունը, ինչի արդյունքում գրանցվել վերջին 2 տասնամյակի վատթարագույն տնտեսական ցուցանիշները։Մասնավորապես՝ 14 տոկոսով անկում է գրանցել առևտրի շրջանառությունը, 14,7 տոկոսով՝ ծառայության ոլորտը, 0,9 տոկոսով՝ արդյունաբերությունը և 9,5 տոկոսով՝ շինարարությունը։Արդյունքում բիզնեսը շուրջ 16 տոկոսով ավելի քիչ հարկեր է վճարել։
Տնտեսագետների կանխատեսմամբ՝ անկումը շարունակվելու է նաև 2021 թվականի ընթացքում, քանի որ գործող կառավարությունը տնտեսական որոշումներն ընդունում է հիմնականում պոպուլիստական տրամաբանությամբ՝ հաշվի չառնելով փոքր և միջին բիզնեսի շահերը։ Դեռ 2020-ի հուլիս 19-ից 6 տոկոսովբարձրացել էրբնական գազի սակագինը խոշոր սպառողների, այսինքն՝ բիզնեսի համար, իսկ այս տարվա փետրվարի 1-ից 3 դրամով, դարձյալ բիզնեսի համար, բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը։ Այս որոշման հետեւանքով՝հոսանքի ծախսերը բիզնեսի համար կաճեն շուրջ 8 տոկոսով։
Անցած 25 տարիներին բիզնեսի համար էլեկտրաէներգիայի սակագինը գրեթե կրկնապատկվել է։
Արդարացնելով թանկացումները, Հայաստանի իշխանությունները դրանք ներկայացրրել են որպես «լավագույն» լուծում, ինչը հնարավոր էր անել այս պայմաններում, միաժամանակ հանրությանը, տնտեսագետների բնորոշմամբ, մանիպուլացնելով, թե էլեկտրաէներգիայի բաժանորդների 90 տոկոսին բարձրացումը չի վերաբերում և որ թանկացումները նրանց վրա չեն ազդի։ Մինչդեռ, պարզից էլ պարզ է, որ եթե բիզնեսները սնանկանան, փակվեն, շարքային քաղաքացիները կկորցնեն իրենց աշխատանքը՝ ապրուստի միջոցը, և չեն կարողանա վճարել օրինակկոմունալ ծախսերի, մասնավորապես հենց նույն էլեկտրաէներգիայի դիմաց։Ասվածն, իհարկե, չի վերաբերում պետական հատվածի աշխատողներին, որոնցաշխատատեղերն«ապահովագրված» են։
Գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն ուղղակիորեն ազդում է ապրանքների և ծառայությունների գների վրա։ Տնտեսագետները մատնանշում են, որ աղքատության աճի պայմաններում քաղաքացիները նաեւ կբախվեն ապրանքների թանկացման խնդրին։ Նրանց բնորոշմամբ՝ իշխանությունները,մանր սպեկուլյանտի տրամաբանությամբ, հույսները դրել են Թուրքիայից էժան ապրանք բերելու վրա․ «Մինչդեռ ժամանակն է լրջանալու, տնտեսության անկումը խորանում է, այն պետք է կասեցնել օր առաջ»։
Մասնագետները զգուշացնում են, որ մեծապես տուժելու են տնտեսության հատկապես էներգատար ճյուղերը, մասնավորապես՝ ալյումինի, ցեմենտի, հացամթերքի, հրուշակեղենի, կաթնամթերքի արտադրությունները և հանրությանը ծառայություններ մատուցող ձեռնարկությունները։
Տարածաշրջանի և Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագինը բավականին բարձր է, եւ հիմնահարցը, որ մտահոգում է տնտեսագետներին, այն է, թե ինչպե՞ս են մեր արտադրողները մրցակցելու մյուս երկրների արտադրողների հետ։