Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդ­դի­մա­դիր հար­թակն ունի տե­սա­նե­լի ապա­գա­յում հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ պարզ դարձավ, որ իշխող ուժը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար հասարակության լայն շերտերի պահանջ չի տեսնում, զուգահեռաբար պարզ դարձավ նաև մի շատ կարևոր դետալ՝ որակական փոփոխությունների ռեսուրս մենք դեռևս ունենք։ Խնդիրն այն է, որ քաղաքական և հանրային որոշակի շրջանակներ այլևս հաշտվել էին այն իրողության հետ, թե հասարակության համար միևնույն է՝ ինչ է տեղի ունենում երկրում և դրա շուրջ, ինչ է անում իշխող ուժը երկրի ներսում և դրա հետ՝ երկրից դուրս: Արտահերթ ընտրություններից հրաժարումը խոսում է հանրային դիմադրության առկայության ավելի մեծ չափի մասին, քան կար, դիցուք՝ դեկտեմբերի 5-ին կամ նոյեմբերի 21- ին: Իսկ այդ դիմադրությունն ավելի լավ ոչ ոք չէր կարող զգալ, քան Նիկոլ Փաշինյանը:

Հետևաբար, նա չգնաց արտահերթ ընտրությունների, քանի որ դա կլիներ իր վաղաժամ քաղաքական մահը: Այնպես չէ, որ դա արդեն իրականություն չէ, պարզապես խնդիրն այն է, թե երբ է փաստացի արձանագրվելու, այսինքն՝ զուտ ժամանակի խնդիր է՝ ո՞ւշ, թե՞ շուտ: Կամ՝ ինչքա՞ն ուշ և ինչքա՞ն շուտ: Նիկոլ Փաշինյանն այլևս չկա, ավելին՝ նա ուղղակի չի էլ կարող լինել։ Նա դա բոլորից լավ է հասկանում: Բայց նա նաև հասկանում է, որ ինքը վարչապետի աթոռին կառչած կմնա այնքան ժամանակ, մինչև ընդդիմադիր հարթակը հանրության մոտ չգեներացնի համընդհանուր և հստակ պահանջմունք՝ Հայաստանն առանց Նիկոլի: Ազնիվ լինենք՝ այս պահին այդ պահանջմունքը համընդհանուր չէ: Դա խորքային մի քանի պատճառներ ունի, որոնցից մեկի մասին քանիցս խոսել ենք՝ դա նիկոլիզմն է, որը խոր արմատներ ունի մեր հասարակության մեջ:

Հաջորդը՝ ընդդիմադիր հարթակի կազմն ու բովանդակությունն է: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնց համար Նիկոլի հեռացումը առաջնահերթություն է համարվում, որևէ քաղաքական պրոցեսի չեն մասնակցում ընդդիմադիր հարթակի կազմի ու բովանդակության նկատմամբ վերաբերմունքի պատճառով: Դրա պատճառներն էլ են խորքային: Այդուհանդերձ, նոյեմբերի 10-ից հետո հարթակը մի շատ կարևոր խնդիր լուծել է՝ հանրային ընդվզումը ստացել է քաղաքական տեսք ու բովանդակություն։ Եվ հավաքական ընդդիմադիր օրակարգը գերազանցապես իրացվում է այդ առանցքի շուրջ: Սակայն ընդդիմադիր հարթակը չկարողացավ քաղաքական կուլմինացիայի հասնել, որովհետև չկարողացավ ժամանակի պահանջներին համահունչ քայլել։ Մի կարևոր արձանագրում կա, որի հետ շատ վերլուծաբաններ համաձայն են՝ ընդդիմադիր շուրջ երկու տասնյակ ուժերը միասին այլևս արժեք չեն ստեղծում։ Սա քաղաքական տեսանկյունից նորմալ է:

Որևէ մեկը չէր ակնկալում, որ այս ուժերը տարիներով պետք է սինխրոն առաջ գնային: Ամենևին, բայց այն, ինչ նրանք արեցին, շատ կարևոր սկիզբ էր հետագա քաղաքական պրոցեսների գեներացման համար: Հիմա խնդիր կա, ու դրա մասին գիտեն թե՛ ընդդիմադիր լիդերները, թե՛ Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, փաստ է, որ Նիկոլին հաջողվեց ժամանակի ընթացքում խաղաղ գոյակցության բալանս ստեղծել իր և ընդդիմության միջև: Այդուհանդերձ, փետրվարի 20-ին հրավիրված է հանրահավաք: Բոլորն արդեն հասկանում են, որ հարթակից պետք է կոնկրետ ծրագիր, ճանապարհային քարտեզ ներկայացվի, մարդիկ պետք է տեսնեն վաղվա օրը: Այլ ճանապարհ պարզապես չկա: Ընդդիմադիր հարթակն ունի տեսանելի ապագայում հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները, ի հեճուկս տարաբնույթ խնդիրների։ Պարզապես անհրաժեշտ է «Հայաստանն առանց Նիկոլ» օրակարգը գեներացնել և քաղաքական կուլմինացիայի հասցնել նոր գործիքակազմով, նոր բովանդակությամբ և նոր մարդկանցով:

Ի դեպ, ասածիս մեջ ոչ մի հակաքաղաքական և հակաքաղաքագիտական բան չկա: Որպես քաղաքական պրոցեսի բևեռ՝ ընդդիմադիր հարթակը կարող է ժամանակ առ ժամանակ ձևափոխությունների ենթարկվել: Լճանալն է աննորմալ: Ամփոփենք: Մեր հասարակությունը ճաշակել է պոպուլիզմի դառը պտուղները: Որպեսզի ժողովուրդը նորից չընկնի դրա ճիրանները, ընդդիմությունը պետք է վազանց կատարի Նիկոլ Փաշինյանին՝ իհարկե, լավ իմաստով: Նկատի ունեմ, որ ոչ թե ընդդիմադիրներն էլ սկսեն պոպուլիզմով զբաղվել, այլ Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմին հակադրեն դժգույն իրականությունը թվերով և փաստերով: Նիկոլն արդեն սկսել է՝ 44-օրյա պատերազմական ստից հետո, սկսել է ստի հաղթարշավ՝ տնտեսության թեմայով։

Մարդը հիմնովին քանդել է երկրի տնտեսությունը, ձևի համար մի գործարանի բացման ժապավեն չի կտրել, ժամանակին կտրածներն էլ արագ փակվել են դեռ չբացված, բայց կառավարության վերջին նիստերը վերածել է շոուի՝ հազարավոր աշխատատեղերի և միլիոնավոր դոլարների ներդրումների մասին տեղեկատվություն է հրապարակ նետում, խոսում է տնտեսական վերելքի մասին։ Չէ, չենք զարմանում, նա կարող է հանրությանը կերակրել ստերով ու կհաջողի, որովհետև լռում է հարթակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
Ամենադիտված