Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կովկասը «ճզմվում» է. կլինեն ուժեղ երկրաշարժեր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտակարգ իրավիճակների մասնագետ, Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում գրանցված երկրաշարժին ու պարզաբանել, թե ինչով է պայմանավորված ՀՀ տարածքում երկրաշարժերի առաջացումը։

«Շարունակում եմ ներկայացնել ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, որոնք ամփոփված են Արտակարգ Ալիքի՝ Որ փորձությունը փորձանք չդառնա գրքում:

Երկրաշարժերից հետո հաճախ տրվող հարցերը՝ մաս 2:

Ով իրազեկված է, նա պաշտպանված է:

Այսօրվա վիճակով ճի՞շտ է գնահատված ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգը.

- Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից հետո կազմվեցին ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի կամ, նույնն է, սեյսմիկ շրջանացման մի քանի քարտեզներ, որոնցով հանրապետության գրեթե ողջ տարածքում սեյսմիկ վտանգի մակարդակը բարձրացավ միջինը 1, իսկ որոշ տեղերում 2-3 բալով: Այսօր վտանգի ամենացածր մակարդակը գնահատվում է 8 բալ, իսկ ամենաբարձրը` 9-10 բալ: Մեր կարծիքով, այսպիսի գնահատումն իրական վտանգին շատ ավելի մոտ է:

Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ տարածքի երկրաշարժերի առաջացումը.

- Երկրագնդի սալերի տեկտոնիկայի հայտնի սխեմայի համաձայն, Կովկասը, այդ թվում և ՀՀ տարածքը, գտնվում են Արաբական և Եվրասիական սալերի բախման գոտում: Այսինքն՝ Արաբական սալը տարեկան մինչև 2 սմ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-հյուսիս-արևելք, իսկ Եվրասիական սալը համարվում է անշարժ: Դրա հետևանքով Կովկասը «ճզմվում» է, տեղի է ունենում երկրակեղևում տեկտոնական լարումների կուտակում, որն ի վերջո հանգեցնում է բլոկերի կտրուկ տեղաշարժերի, կամ՝ երկրաշարժերի: Քանի որ սալերի նշված տեղաշարժերը տևում են միլիոնավոր տարիներ, հետևաբար՝ մեր հանրապետության տարածքում ևս ապագայում կլինեն ուժեղ երկրաշարժեր:

Ուժեղ երկրաշարժի ժամանակ Հայկական ատոմակայանը քանի՞ բալի կդիմանա.

- Ատոմակայանը պատկանում է հատուկ նշանակության օբյեկտների թվին: Այն գտնվում է թե' տեղական և թե' արտասահմանյան մասնագետների հսկողության տակ: Այն ՀՀ ներկայիս սեյսմակայուն կառույցներից մեկն է և նախատեսված է 9 բալ ուժգնության երկրաշարժի համար:

Սպիտակի երկրաշարժը բնական ծագման երկրաշարժ էր, թե՞ ոչ.

- Սպիտակի երկրաշարժը միանշանակ բնական երկրաշարժ էր: Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ օջախում անցյալում ևս եղել են երկրաշարժեր: Երկրաշարժի ժամանակ անջատվել է 1016 Ջոուլ էներգիա, որը համարժեք է Հիրոսիմայի վրա նետված հարյուր ատոմային ռումբի միաժամանակյա պայթյունից անջատված էներգիային: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել էր 10-12 կմ խորության վրա. այդպիսի խորության հորատման միջոցով մարդկությունն առ այսօր հասել է միայն մի կետում` Կոլա թերակղզում, 10-ից ավելի տարիների հորատման ընթացքում: Սպիտակի երկրաշարժը լավ ուսումնասիրված դասական երկրաշարժ է` նախացնցումներով, հիմնական ցնցումներով և հետցնցումներով:

Ուժեղ երկրաշարժի դեպքում Երևանում կամ նրա որևէ թաղամասում ի՞նչ ավերածություններ կարող են լինել.

- Մինչև 1990-ական թվականները կառուցված ՀՀ շենք-շինությունները չեն համապատասխանում տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակին (նախագծվել են ցածր վտանգի հաշվառումով, ցածր էր շինարարության որակը, շենքերի զգալի մասը հատել է շահագործման ժամկետը և այլն), հետևաբար՝ խոցելի են: Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ խոշորապանելային և շրջանակակապային համակարգով (Բադալյանի նախագծով) կառուցված բազմահարկ շենքերն իրենց դրսևորել են որպես բավականին հուսալի և սեյսմակայուն, իսկ կարկասապանելային (111 սերիայի) և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը, հակառակը, բարձր խոցելի են:

Երևանում կարելի՞ է կառուցել բազմահարկ շենքեր.

- Երևան քաղաքում և ՀՀ-ում կարելի է կառուցել բարձրահարկ շենքեր, եթե հաշվի են առնված տվյալ տարածքի երկրաբանական առանձնահատկությունները, գրունտային բավարար պայմանները և սեյսմակայուն շինարարության բոլոր նորմերը:

Որքանո՞վ են ՀՀ բնակավայրերը պաշտպանված ուժեղ երկրաշարժի բացասական հետևանքներից.

- Ուժեղ երկրաշարժի բացասական հետևանքների նվազեցման նպատակով ՀՀ կառավարությունը 1991 թվականին մշակել է ռազմավարություն, 1999 թվականին հավանություն է տվել սեյսմիկ ռիսկի նվազեցման երկու համալիր ծրագրերի՝ ՀՀ տարածքի և Երևանի տարածքի համար: 2002 թվականին ընդունվել է ԱՊՀ երկրներում առաջին՝ «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: 2010 թվականին ընդունվել է Հայաստանի սեյսմիկ անվտանգության ապահովման հայեցակարգ և նույն թվականին՝ նրա դրույթների կատարումն ապահովող միջոցառումների ցանկ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այլ գերատեսչությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ, իրականացնում է ՀՀ տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքներ:

Որո՞նք են ՀՀ-ում ուժեղ երկրաշարժերից շենքերի մեծամասշտաբ ավերումների հիմնական պատճառները.

- Մինչև 1989 թվականը կառուցված շենքերն ու կառույցները սեյսմիկ տեսակետից ավելի խոցելի են մի քանի պատճառներով: Նախ, դրանք նախագծվել ու կառուցվել են հիմնականում սեյսմիկ վտանգի ցածր մակարդակի հաշվառումով, ապա՝ շինարարության որակը ցածր է եղել, սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջները այնքան էլ խիստ չէին, որոշակի քանակով շենքերի շահագործման ժամկետն անցել է, և վերջապես՝ թույլ են տրվել սխալներ շենքերի շահագործման ժամանակ: Սա հանգեցրել է շենքերի և կառույցների սեյսմակայունության նվազեցմանը: 1989 թվականից հետո կառուցված շենքերի սեյսմակայունությունն անհամեմատ ավելի բարձր է:

Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը.

- Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա և ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը և որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները, և այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր:

Ո՞րն է երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման գլխավոր ուղղությունը.

- Հիմնախնդրի լուծման համար պարտադիր է կատարել հետևյալ քայլերը. հուսալի գնահատել տարածքների սեյսմիկ վտանգը, գնահատել շենքերի և կառույցների սեյսմիկ խոցելիությունը, ապա և տարածքների սեյսմիկ ռիսկը, վերջապես՝ իրականացնել պլանավորված գործողություններ սեյսմիկ ռիսկի նվազեցման համար: Վերջին խնդիրը` ռիսկի նվազեցումը, բարդ, մեծ նյութական միջոցներ և ժամանակ պահանջող գործընթաց է:

Ուժեղ երկրաշարժից հետո տուն վերադառնամ, թե՞ ոչ.

- Ուժեղ երկրաշարժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:

Ի՞նչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը.

- Երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու»:

Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի
Ամենադիտված