«Ժամանակ». Թե ինչու Պաշտպանության նախարար նշանակվեց հենց Վիգեն Սարգսյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է.
«ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ղեկավարների հետ նախօրեի հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը ավելի է խորացրել իր նկատմամբ անվստահությունը։ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները պատմում են, որ Վիգեն Սարգսյանը ոչ մի լուրջ որոշում ինքնուրույն չի կայացնում, և այժմ շատ ժրաջան կերպով կատարում է Սերժ Սարգսյանի ռեֆերենտի պարտականությունները։
Մեր աղբյուրները հայտնում են, որ հիմա ավելի ակներև է դառնում պաշտպանության նախարարի փոփոխության հիմնական նպատակը՝ նախարար նշանակել մեկին, ով ոչ մի դեպքում չի վիճարկի Սերժ Սարգսյանի որոշումները ու հլու հնազանդ կկատարի դրանք, ինչը հնարավոր չէր անել նույնիսկ Սեյրան Օհանյանի դեպքում, ով կարողանում էր դիմակայել ճնշումներին և քիչ թե շատ ինքնուրույն որոշումներ կայացնել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում