Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազ­գա­կոր­ծան պա­տու­հաս», «խզբզված ան­հե­թե­թու­թյուն», «պո­պու­լիստ կա­պի­տու­լյանտ» և վերջապես... անանուն․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ուշ երեկոյան եթեր հեռարձակվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Երկարատև լռությունից հետո Սարգսյանը վերջապես որոշեց պատասխանել կուտակված բազմաթիվ հարցերի: Այս հարցազրույցին դեռ հարկ կլինի անդրադառնալ, առավել մանրամասն վերլուծել այն ամենը, ինչ ասվեց երրորդ նախագահի կողմից: Հիմա փորձենք անդրադառնալ այն բնորոշումներին, որոնք Սերժ Սարգսյանի կողմից տրվեցին այսօրվա իշխանություններին ու մասնավորաբար Նիկոլ Փաշինյանին:

«Խզբզված անհեթեթություն». ահա այսպես որակեց Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին՝ պատասխանելով այն հարցին, թե կարծիք կա, որ Փաշինյանն իր «պրոյեկտն է»: «Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր մնաց թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի»,- ասաց երրորդ նախագահը։Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա այդ շարժումը Սարգսյանը բնութագրեց որպես «հակաղարաբաղյան շարժում», իսկ այսօրվա վարչապետին անվանեց «կապիտուլյանտ»։

Այստեղ ուշադրություն դարձնենք այլ հանգամանքի: Նիկոլ Փաշինյանի «կերպարի» ամբողջացման տեսակետիվ միայն երրորդ նախագահը չէ, որ այսպիսի կոշտ բնորոշումներ է տալիս։ Մյուս երկու նախագահները ևս իրենց բնութագրումներում ի ցույց են դնում ձախողված իշխանությունների ու տվյալ անձի նկատմամբ իրենց հստակ պատկերացումները։ Դեռևս անցած տարվա նոյեմբերի վերջին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան իր խոսնակի միջոցով Փաշինյանին անվանել էր «ազգակործան պատուհաս» և փոխանցել, թե անիմաստ է համարում անդրադառնալ նրա հոգեկան տվայտանքներին:

Իսկ ահա երկրորդ նախագահ Քոչարյանը, ի թիվս այլ բնութագրումների, նկատում է, որ 2018 թվականին իշխանության եկավ պոպուլիզմը, իսկ Փաշինյանին համեմատության մեջ է տեսնում Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյի հետ։ Ի դեպ, եթե ուշադրություն եք դարձրել, ապա երկրորդ նախագահը խուսափում է Փաշինյանի անունն անգամ տալ՝ դրանով իսկ ցույց տալով իր արհամարհանքը: Իհարկե, շատ ավելի կոշտ ու շատ ավելի վիրավորական արտահայտություններ շատերն են այսօր անում այս իշխանությունների հասցեին: Բավական է հանդիպել շարքային քաղաքացիների ու հնարավոր կլինի անձամբ ծանոթանալ անեծքի ու հայհոյանքի այն ողջ չափաբաժնին, որ տեղում են մարդիկ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ուղղությամբ: Անշուշտ, սա շատ վատ է, անշուշտ, ատելության, չարության, մաղձի և անեծքի մթնոլորտը մերժելի է:

Բայց անցած երկուսուկես տարվա ընթացքում միայն «Փաստ» թերթը երևի տասնյակ անգամներ զգուշացրել է բումերանգի էֆեկտի մասին, նշել, որ Նիկոլի կողմից արմատավորվող նշյալ երևույթները ոչ միայն ի վերջո շրջվելու են իրենց դեմ, այլև հանգեցնելու են ներհասարակական հարաբերությունների ծայրահեղ վատ հետևանքների, որոնց դեմն առնելը շատ դժվար է լինելու: Չազդեց: Ինչպես չեն ազդում ներկայիս համընդհանուր զայրույթն իրենց հանդեպ ու մերժումը, հրաժարականի պահանջը, անեծքներն ու հայհոյանքները:

Կազդե՞ն, արդյոք, երեք նախագահների գնահատականները, այն հանգամանքը, որ 30 տարի երկիրը ղեկավարած, երկիրը պահած, երկիր չկորցրած, թուրքի առջև գլուխները բարձր կանգնած երեք ղեկավարները այսպիսի կոշտ (շատ մեղմ ասած) «բնութագրեր» են տալիս վարչապետի աթոռին կառչած անձին: Դժվար թե: Այսօրվա իշխանավորներին հետաքրքրում է միայն այն փոքր զանգվածը, որն, ամեն ինչից անկախ, փրկիչ է համարում Նիկոլին: Նրանց համար գոյություն չունեն Եկեղեցին, կաթողիկոսները, գիտնականները, մանկավարժները, դասախոսները, մտավորականներն ընդհանրապես, հասարակական գործիչները, երկրի երեք նախկին ղեկավարները... Այդպես էլ պետք է լիներ, այլ բան սպասել հնարավոր չէր:

Խնդիրն այն է, որ 2018 թվականի ընտրություններում ընտրության մասնակցածների գերակշիռ մեծամասնության քվեն ստանալուց, խորհրդարանի մեծամասնությունը վերցնելուց և կառավարություն ձևավորելուց հետո Փաշինյանին ու իր թիմին պարուրեց «ամենագետության» սինդրոմը։ Նրանց թվում էր, եթե իրենք պոպուլիզմի միջոցով կարողացել են արժանանալ քաղաքացիների մեծամասնության վստահությանը, ապա իրենց պաշտոնավարման ընթացքում ևս կարողանալու են հաջողություններ գրանցել, ու, ինչ էլ անեն, իրավացի են։ Հիմա էլ համոզված են, որ իրենք ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն են: Ամենօրյա ռեժիմով այդ մասին հոխորտում են Նիկոլի պատգամավորներից մի քանիսը:

Բայց դրանով նպատակ ունեն հանրության տրամադրությունների վրա ազդել, ավելի ճիշտ՝ մտածելու ունակության, մեղմ ասած, ոչ բարձր մակարդակ ունեցող իրենց կողմնակիցների «տոնուսը» բարձր պահել: Ցավոք, ընթացքում իրենք էլ են սկսում հավատալ իրենց իսկ կեղծիքին: Նաև մեծամտությունը, «ամենագիտության» մտայնությունը, թե իրենք ամեն ինչ գիտեն և բոլոր հարցերում միայն կանաչ լույսի են հանդիպելու, ձախողեցին բոլոր ոլորտները, հանգեցրին կապիտուլ յացիայի, պատճառ դարձան հազարավոր զոհերի, հսկայական տարածքների կորստի: Բայց և միևնույն ժամանակ դարձան Նիկոլ Փաշինյանի ձախողման հիմնական պատճառը։ Իսկ ավելի դիպուկ՝ սեփական ձեռքերով նա փորեց իր իշխանության գերեզմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
Ամենադիտված