Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մին­չև... » ցու­ցա­հան­դեսն ան­մա­հա­ցած և մեր կող­քին ապ­րող տղա­նե­րին այլ կող­մից ճա­նա­չե­լու տար­բե­րակ է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փետրվարի 10-ին՝ Սրբոց Վարդանանց տոնին ընդառաջ, տեղի է ունեցել «Մինչև...» արվեստի գործերի ցուցահանդեսի բացումը։ Գաղափարը կյանքի է կոչվել Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ու «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից։ Հիմնադրամի ծրագրերի համակարգող Լուսինե Քարամյանը նշում է՝ նման ցուցահանդես կազմակերպելու գաղափարն առաջացել է «Վերածնունդ» հիմնադրամում։ «Հետո արդեն զրուցեցի Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ, և պարզվեց, որ իրենք էլ են ցանկանում նման մի ցուցահանդես կազմակերպել։ Արդյունքում համախմբվեցինք նույն գաղափարի շուրջ։ Ինչո՞ւ ենք անվանել «Մինչև...»։

Нет описания.

Нет описания.

Բոլորիս կյանքը բաժանվել է երկու մասի՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո։ Մեր «Կալենց» նախագծի նկարիչներից Գևորգ Արշակյանը զոհվեց պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 16-ին։ Սկսեցինք հետաքրքրվել, թե այս պատերազմում արվեստագետներն ի՞նչ մասնակցություն են ունեցել, ովքե՞ր են, ցավոք, զոհվել, ովքե՞ր՝ վերադարձել։ Ցանկանում էինք հասկանալ՝ պատերազմ մեկնած մեր արվեստագետների մտորումներն ինչի՞ մասին են եղել, ինչպիսի՞ն էր նրանց կյանքը մինչև պատերազմը։ Որոշեցինք ցույց տալ նրանց բոլորի աշխատանքները մեկ հարթակում՝ պատերազմից առաջ եղած անհոգությունը, զգացմունքները, վախերը, մեկ խոսքով՝ նրանց կյանքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լուսինեն։ Նշում է՝ ցուցահանդեսի ժամանակ ներկայացված են նկարներ, քանդակներ և մեկ տեսանյութ։ «Ընդհանուր առմամբ մենք ունենք ցուցադրված 60 աշխատանք, որոնցից 53-ը՝ նկար, 7 քանդակ և մեկ տեսանյութ, որը նկարահանել է պատերազմին մասնակցած ռեժիսոր տղաներից մեկը։ Կան արվեստագետներ, որոնք ներկայացված են երկու աշխատանքով։ Ստացվում է, որ ունենք 60 աշխատանք և 48 մասնակից»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը։

Нет описания.

Нет описания.

Հիմնադրամի ծրագրերի համակարգողն ասում է՝ ցուցահանդեսի վերաբերյալ արձագանքների մասով ինքը հատկապես շատ զգայուն է եղել ի սկզբանե։ «Շփվում էինք տղաների ընտանիքների հետ։ Կոմունիկացիոն առումով նրանց հետ աշխատելը բավականին բարդ էր։ Առաջին արձագանքը, որ մեզ հուզում էր և որի համար նաև կազմակերպել էինք այս ցուցահանդեսը, տղաների հարազատներինն էր։ Այսօր նրանցից անընդհատ նամակներ, զանգեր ենք ստանում, շնորհակալական խոսքեր լսում։ Այսօր ցուցահանդեսը բավականին հետաքրքրում է մարդկանց, զանգահարում են դպրոցներից, ցանկանում են խմբերով այցելել։ Հետաքրքիր մի բան ևս՝ մարդիկ, որոնց այնքան էլ հաճախ չես հանդիպի տարբեր ցուցասրահներում, բավականին հետաքրքրված են այս ցուցահանդեսով»,-նշում է նա։ Փաստում ենք՝ թերևս սա տղաներին, նրանց հոգեվիճակը, տեսակը ճանաչելու տարբերակներից մեկն է։

Нет описания.

«Այո, սա մի տարբերակ է նրանց արժևորելու։ Բացի գաղափարական իմաստով հետաքրքիր լինելուց, նաև որակական իմաստով շատ հետաքրքիր աշխատանքներ կան։«Ամուր ձեռքով» տղաներ ունենք, որոնք, կարծես թե, մեկ վրձնի հարվածով են նկարել»,-ասում է մեր զրուցակիցը։ Ցուցահանդեսը կգործի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ «Այն տևելու է մինչև ապրիլի 10-ը։ Լավ կլինի, որ գնալուց առաջ մարդիկ ճշտեն ժամերը, որովհետև ճեմարանն աշխատանքային գրաֆիկի մեջ է։ Ցանկալի կլինի, որ այցելությունները լինեն աշխատանքային օրերին՝ ժամը 14։30-16։30-ը, որպեսզի չխանգարենք դասերին և ճեմարանն էլ փակ չլինի»,-նշում է Լուսինեն։ Արդյոք տղաների աշխատանքները կցուցադրվեն Երևանում և մարզերում։

Нет описания.

Нет описания.

«Ցուցահանդեսը մարզեր և Երևան բերելու մտադրություն չունենք։ Նշենք, որ տղաների աշխատանքները երկու ամիս մարդկանց տներից բացակայելու են։ Շատերն իրենց երեխաների վերջին աշխատանքները, կարելի է ասել, «մասունքները» տվել են մեզ, որպեսզի ցուցադրենք։ Երկար ժամանակ չենք կարող դրանք մեզ մոտ պահել, բացի դա, գործեր կան, որոնք տեղափոխելը բավականին բարդ է, շատ աշխատանքներ բերել ենք հեռավոր մարզերից։ Կարծում եմ՝ այս ցուցահանդեսից հետո կկազմակերպենք տղաների անհատական կամ փոքր խմբային ցուցահանդեսներ, որոնք կլինեն թեմատիկ, ավելի արվեստաբանական կոնցեպտով։ Այս պահին, օրինակ՝ մտածում եմ մեր հերոսացած տղաներից Գոռի աշխատանքների ցուցահանդես կազմակերպելու ուղղությամբ, ում աշխատանքներով հիացած եմ և չեմ թաքցնում դա։ Խոսել եմ իր մայրիկի հետ և պատմել իմ այդ ցանկության մասին»,-եզրափակում է Լուսինե Քարամյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու
Ամենադիտված