Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ար­դյո՞ք Երև­ա­նում կբաց­վի Թուր­քի­ա­յի դես­պա­նա­տուն. նոր սկսվող կով­կա­սյան խաղ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru -ն «Ե՞րբ Երևանում կբացվի Թուրքիայի դեսպանատուն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, պատասխանելով Ազգային ժողովի պատգամավորների հարցերին, ասել է, թե Երևանը «ակնկալում է, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի»: Նրա խոսքով, «Թուրքիայի հետ սահմանների փակ մնալը պայմանավորված է եղել Ղարաբաղի ստատուս-քվոյով, որն այժմ փոխվել է, և Թուրքիան այլևս չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու պատճառ»: Ձևականորեն Այվազյանը ճիշտ է: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ստատուս-քվոն իրոք կտրուկ փոխվել է, իսկ համաձայնագրում կետեր կան, որոնք նախատեսում են բացել բոլոր հաղորդակցական միջանցքները, այդ թվում՝ Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, որը ենթադրում է Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորում:

Բայց այստեղ առկա են նաև կարևոր նրբերանգներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում առաջինն է խոսել ղարաբաղյան պատերազմից հետո Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին: Այնուհետև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԵԱՀԿ արտգործնախարարների տեսակոնֆերանսի ժամանակ ելույթ ունենալով, ասել է, որ «Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիան հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն»: Նրա խոսքերով, «իրենք երբեք հայացքները չեն գցել Հայաստանի վրա և երբեք տարածքային պահանջներ չեն ներկայացրել, և ներկայումս իրական հնարավորություններ կան երկրների միջև նորմալ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար»:

Այնուամենայնիվ, եթե ավելի վաղ Փաշինյանը հայտարարում էր Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին, ապա Այվազյանը, 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հիշեցնելով, որ Հայաստանում և Սփյուռքում մարդկանց մի զգալի մասը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» վերապրածների հետնորդներն են, Թուրքիային պատմական հաշիվ է ներկայացրել: Նա նաև նշել է Թուրքիայի կողմից շրջափակման գործոնը, որը շարունակվում է 1993 թվականից, ինչպես նաև հիշեցրել է 2009 թվականի հոկտեմբերին ստորագրված «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք Անկարան հրաժարվել է հաստատել: Ելնելով դրանից՝ Այվազյանն ասել է, որ «Անկարան սկզբից պետք է շահի Հայաստանի վստահությունը»:

Նշենք նաև, որ պաշտոնական մակարդակով Հայաստանը երբեք Թուրքիայի դեմ տարածքային պահանջներ չի ներկայացել: Ոչ պաշտոնական շրջանակներում շրջանառվել է հայ փորձագետների կողմից նախագծված տարբեր աշխարհաքաղաքական կառուցվածքներ: Խոսքը վերաբերում է 1921 թվականի Կարսի պայմանագրի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքին, որն այն համարում է ոչ լեգիտիմ, քանի որ «հիմնված է Մոսկվայի պայմանագրի վրա, որն իր հերթին ստորագրվել է առանց բանակցություններին հայկական կողմի մասնակցության»: Այդ կապակցությամբ Անկարան հայտարարել է, որ «կան Երևանին ուղղված որոշակի հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն», և հույս է հայտնել, որ Հայաստանը պաշտոնական մակարդակով կխոսի այդ հարցերի վերաբերյալ:

Բայց գնացքը, ինչպես ասում են, գնացել է, Ղարաբաղյան պատերազմից հետո անհետացել է նախկին «աշխարհաքաղաքական դասավորվածությունը»: Սակայն Թուրքիան չի շտապում առաջին քայլը կատարել դեպի Հայաստան: Ըստ թուրքական «Հուրիեթ» հրատարակության, Անկարայի համար «հայկական հարցը» չի սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, այն ունի ավելի լայն աշխարհաքաղաքական հարթություն, քանի որ Հայաստանը որոշակի պայմաններում չի բացառում 1920 թվականի օգոստոսի Սևրի պայմանագրի գաղափարների վերածնունդը, բայց հայկական արևմտյան սփյուռքի հետ հարաբերությունները զարգացնելու համատեքստում... Դա՝ առաջին հերթին: Երկրորդ՝ «Հուրիեթը» ենթադրում է, որ Անկարան կփորձի Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը քրդերի հետ իր հարաբերությունների փոփոխության համատեքստ ընդգրկել, որը Էրդողանի կողմից որոշվել է որպես Թուրքիայի հանրային ժողովրդավարացման գործընթացի նոր փուլի համատեքստում Թուրքիայի ու Հայաստանի հայերի և իր տարածքում բնակվող քրդական ծագմամբ քաղաքացիների միջև համաձայնագիր»:

Եթե այդ դիրքորոշումը ընթացք ստանա, ապա Անկարայի համար ղարաբաղյան գործոնը կարող է դառնալ ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկների հիման վրա հայկական սփյուռքի հետ երկխոսության պատճառներից մեկը: Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը հնարավորություն է տալիս էապես մոտենալ Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարական երկու նպատակներին՝ ԵԱՏՄ-ի հետ մերձեցում և ԵՄ-ի հետ ինտեգրման նոր մակարդակ: Այդ պատճառով Էրդողանը, ի տարբերություն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի, ղարաբաղյան հակամարտությունը չի համարում ավարտված: Նա հավատում է, որ «քաղաքական և ռազմական հարթությունում տարվող պայքարը կշարունակվի նաև շատ այլ ճակատներում»:

Իսկ ներկայումս միայն կարելի է արձանագրել այն փաստը, որ Երևանը փոխել է խոսակցության լեզուն Անկարայի հետ և կոչ է անում խոսքերից գործի անցնել։ Չնայած ներկայիս պայմաններում Երևանում Թուրքիայի դեսպանատան հայտնվելը կարող է ուղեկցվել կատաղի վեճերով և հանրային մասսայական անհամաձայնության դրսևորումներով, բայց հայ-թուրքական հաշտեցումը երկու հարևան երկրների ներքաղաքական խնդիրը չէ: Այն նոր կովկասյան խաղի մի մասն է, որը նոր է սկսվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
Ամենադիտված