Հանրապետության ջրամբարներում կուտակված են ջրի բավականաչափ պաշարներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է հանրապետության ջրամբարների լցվածությունը փետրվարի 16-ի դրությամբ: Ըստ նախարարության, ջրամբարներում կուտակված են ջրի բավականաչափ պաշարներ։
Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 100 մլն.մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից:
Ազատի և Արփի լիճ ջրամբարներում ջրի ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն օրվա մեծություններին:
Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները մոտ են նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշներին։