ԱԺ-ն 102 կողմ ձայնով ընդունեց հազար դրամ գանձելու նախագիծը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ Ազգային ժողովն այսօր 102 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության համար ստեղծվող հիմնադրամի մասին նախագիծը:
Մինչև քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա հայտարարեց, որ կարեւորագույն օրենքի նախագիծը, դժբախտաբար, բերվեց խորհրդարան առանց քննարկումների եւ հասարակության կարծիքը իմանալու:
«Մի օր առավոտյան սուրճի հրավիրենք, խորհրդակցենք, հետո ներկայացնենք նման օրինագիծ»,- ասաց Բագրատյանը, հավելելով, որ քվեարկությանը չի մասնակցի: