Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անպատասխանատու, անհայրենիք իշխանություններն ամեն գնով փորձեցին քանդել ամեն ինչ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս ապիկար, այս՝ բառիս բուն իմաստով անգրագետ, անպատասխանատու անհայրենիք իշխանություններն ամեն գնով փորձեցին քարը քարին դրված ամեն ինչ քանդել: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը՝ հետհայացք ուղղելով 2018 թ.-ից սկսված գործընթացներին:

Տեղի ունեցավ ամենասարսափելին

«Ի՞նչ տեղի ունեցավ չակերտավոր հեղափոխության գործընթացում: Պատերազմող երկրի համար ամենասարսափելին տեղի ունեցավ: Ի՞նչ արեցին՝ նախևառաջ քանդեցին բանակը և, քանդելով բանակը, առաջինը սկսեցին ճանապարհ անցած սպաներից ու գեներալներից: Բացի այդ, ոչ մի բանի ունակ իշխանությունը փորձեց նաև պիտակավորել, անուն կպցնել այս կամ այն գործընթացին: Այնուամենայնիվ, կարող ենք մի բան փաստել. այս իշխանությունն այս երեք տարիների ընթացքում Հայաստանում որևէ լուրջ ծրագիր, որևէ բարեփոխում, որևէ գործընթաց, որևէ քիչ թե շատ հասկանալի միջոցառում չի իրականացրել: Իրականում չեն կարող իրականացնել, որովհետև ունակ չեն: Նայեք մեր պետության ներաշխարհը. կարող է շատ ցավոտ ու վատ բան ասեմ, բայց փաստն այն է, որ մենք պատերազմում նահատակված մեր հերոս տղաների նույնիսկ անունը հրապարակելու և նրանց արժևորելու ականատեսը չենք: Յուրաքանչյուր օր հարյուրից ավելի զոհված տղաների անուն են հրապարակում, ու դա դարձրել են սովորական: Բայց մենք պետք է արժևորենք մեր տղաների նահատակվելը, ինչն ամենակարևորն է:

Ասում են՝ զոհվել են, բայց նրանք մարտիրոսացել են՝ հանուն մեր պետության և ի հեճուկս այս իշխանության ներկայացուցիչների այն զառանցանքների, թե տղաները հանուն ոչնչի են զոհվում: Նրանք նահատակվեցին, մի ողջ սերունդ գլխատվեց, որ հանկարծ ժողովուրդն այս ապիկար իշխանությանը հող հանձնելու մեջ չմեղադրի»,ասաց Հ. Սահակյանը՝ շեշտելով, որ գործող իշխանությունը խառնաշփոթ է ստեղծել բոլոր ոլորտներում: «Ինչպես խառնաշփոթ ձևով կառավարում են ամբողջ երկիրը, այդպիսի խառնաշփոթ էլ ստեղծեցին կռվի օրերին՝ բանակում, կռվի դաշտում: Սա է այն իրավիճակը, այն ընդհանուր պատկերը, որը սարսափելի է: Էլ չեմ ասում տնտեսական ծանրագույն իրավիճակի մասին: Ժողովրդին բերեցին ու հասցրին մի վիճակի, որ մտածի ոչ թե բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի, այլ նրա մասին, որ հանկարծ իր ինքնիշխան ու անկախ երկրի տարածքում մի քաղաքից մյուս քաղաք այցելելու ճանապարհին գերի չընկնի»,-ասաց նա:

Էլ ի՞նչ պետք է լինի

Շեշտելով Սյունիքին սպառնացող վտանգի ու առկա իրավիճակի մասին՝ նա հավելեց. «Էլ ի՞նչ պետք է լինի, թուրքը պետք է Հյուսիսային պողոտայով անցի՞, մուղամ լսի՞, որ նոր ասենք՝ ինչ եղավ: Հրավիրեցին Շուշիում մուղամ լսելու՝ եկան մուղամ լսելու, հիմա՝ ի՞նչ: Ժողովրդին հասցրին մի վիճակի, որի հետևանքն այսօր առկա շոկն է: Մի ամբողջ սերունդ գլխատվեց ու գլխատվեց ոչ թե պատերազմական գործողությունների, այլ անկազմակերպվածության, հրամանները ոչ ճիշտ տալու պատճառով: Էլ չեմ ասում՝ անհետ կորածների, գերի ընկածների հարցի մասին, որոնց ծնողներն իրենց երեխաներին են ուզում: Իսկ եթե շուտ հետևություններ չանենք, մոտ 3 ամսից կլինի նաև այնպիսի տնտեսական կոլապս, ինչպիսին 90-ականներին էր: Անկայուն, վտանգված երկրում որևէ լուրջ ներդրող չի գա ու ներդրում չի անի: Մեծ հաշվով, այսօր էլ պատերազմի վտանգը վերացված չէ, իսկ ներքին թուրքը ռազմական դրությունը չի վերացնում, որ իր իշխանությունը երկարացնի: Սա է մեր երկրի այսօրվա նկարագիրը»:

Հետևություններ դեռ շատերն են անելու

Հովհաննես Սահակյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ նա անդրադարձել էր կապիտուլ յացիայի պատճառներին, խոսել նաև իրենց ուղղված մեղադրանքների ու ապագայի իր տեսլականի մասին: «Երկու մասից բաղկացած ծավալուն հարցազրույցի առաջին հատվածում երրորդ նախագահը մինչ այս տարածված զանազան բամբասանքների վերաբերյալ սպառիչ պատասխան տվեց: Նաև այն բամբասանքների, որոնք այսօրվա իշխանությունը միայն ստի, կեղծիքի ու մանիպուլ յացիայի արդյունքում էր ձևավորել:

Բամբասանքներ, որոնք սին էին, ավելի շատ երկիրը քանդող էին ու ավելի շատ այս իշխանության անգործությունը թաքցնելու նպատակն ունեին: Ասում էին՝ «զենք չի եղել», մինչդեռ տեսնում ենք, որ զինանոցի ամենակարևոր զենքը՝ «Իսկանդերը», ինչպես Ս. Սարգսյանը հայտարարեց, Շուշիի ուղղությամբ է օգտագործվել: Նա մատնանշեց նաև այն, որ եթե ձեռքին եղած զենքը չի կրակում՝ այդտեղ գործոն են կա՛մ վախերը, կա՛մ դա պարզապես պայմանավորվածությունների, դավադրության արդյունք է: Այս հարցազրույցով դրվեց ստի ու ասեկոսեների ավարտը:

Պետք է ասեմ, որ այդ հարցազրույցից դեռ շատերն են հետևություններ ու եզրակացություններ անելու: Կարևոր էր նաև այն, որ նա բացատրեց, թե ինչպես պետք է գործի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմական իրավիճակում: Սերժ Սարգսյանը ինքն էլ նշեց, որ գնացել էր Արցախ, և հենց ինքն էր հանդիպում խնդրել: Եթե իրենք իրենց վախերից մի կողմ կանգնեին, լսեին նրան, միգուցե պատերազմի ընթացքն ու մեր այսօրվա իրավիճակը մի փոքր ավելի բարեհաջող լինեին»,-նշեց մեր զրուցակիցը:

Օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվել

Հիշելով Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ.-ից հետո արված հայտարարությունները՝ Հ. Սահակյանը հավելեց. «Այս մարդիկ պարտվել են, կապիտուլ յանտը ստորագրել է կապիտուլ յացիայի ակտ: Բայց մի տարօրինակ հանգամանք կա. իշխանափոխության առաջին ամիսներին ինքն այստեղից փորձում էր մանիպուլացնել Ադրբեջանի ժողովրդին ու հեղափոխություն կազմակերպել, արձագանքում էր Ալիևի ցանկացած շարժումներին: Հիմա թե՛ Ադրբեջանի ժողովրդի, թե՛ Ալիևի ծաղրի առարկան է դարձել, ու զրո արձագանք: Հիմա այս մարդն ինչպե՞ս է կարողանալու բանակցել: Պատերազմից հետո առաջին հանդիպման արդյունքներն արդեն տեսանք. երկու կարևորագույն՝ գերիների վերադարձի հարցն ու Արցախի կարգավիճակի խնդիրն անգամ չեն էլ քննարկել»: Նա շեշտեց՝ նաև այսօրվա իշխանություններն են, չէ՞, ասում, որ պատերազմի վտանգը դեռ կախված է, պետք է համախմբվել և այլն:

«Բայց մեկ անգամ պարտվածը, երկիրը խառնաշփոթի վերածողն ու այս իրավիճակին հասցնողը կարո՞ղ է երկիր կամ պատերազմ կառավարել: Իհարկե՝ ոչ: Պետք է թասիբ ունենան, մի փոքր հայրենասեր լինեն, օր առաջ կոչով դիմեն ժողովրդին ու ասեն՝ մեզ մոտ չի ստացվել: Պետք է օր առաջ հասկանան, որ իրենք ունակ չեն, չեն կարողանում ղեկավարել ու առանց խժդժության, առանց ավելորդ լարվածության թողնեն իշխանությունն ու գնան: Իսկ հաջորդն էլ՝ ով կգա, ում ժողովուրդը ձայն կտա, պետք է պատրաստ լինի լծվել պետականաշինության աշխատանքներին: Առհասարակ, յուրաքանչյուրս պետք է լծվենք այդ գործին՝ համախմբվելով ու մի կողմ դնելով ամբիցիաները: Այս իրավիճակում բոլորիս խնդիրը հավատն ու վստահությունն օր առաջ վերականգնելը պետք է լինի: 10 միլիոն հայությունը պետք է վստահի և հավատա մեր հայրենիքը կառուցողներին, ղեկավարներին և այդ գործընթացն առաջնորդողներին:

Եթե կարողանանք այդ հավատն ու վստահությունը վերականգնել, վստահ եմ՝ ամբողջովին այլ Հայաստան կունենանք: Օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվել ու բացատրել, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվել: Իրենք էլ գիտեն, որ չի ստացվել և չի ստացվելու, որովհետև իրենք քինախնդիր, մանրախնդիր մարդիկ են ու ունակ չեն գործ անել: Այս 3 տարվա իրենց ամբողջ գործունեությունը «նախկինները 30 տարի...» թեզի վրա է կառուցված եղել»,-եզրափակեց Հ. Սահակյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
Ամենադիտված