Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն կշարունակի խթանել «արգելելու» իր քաղաքականությունը և կփորձի զրոյի հասցնել ռուսական խաղաղապահների կարգավիճակը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Ալիև-Փաշինյան գաղտնի համաձայնագիրը, կամ՝ ռուս խաղաղապահները՝ «հսկողության տակ». Բաքուն մտադիր է զրոյացնել ռուս խաղաղապահների դերը Ղարաբաղում» վերնագրով հոդվածում գրում է, որ նորությունների երևանյան news. am կայքը հաղորդել է Ալիևի և Փաշինյանի միջև գաղտնի պայմանավորվածության մասին, որը ձեռք է բերվել հունվարի 11-ին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆրանսիացի լրագրողների և ակտիվիստների մի խմբի հայ-ադրբեջանական սահմանին փաստացի չեն թողել մուտք գործել Արցախ, իսկ ռուսական խաղաղապահ առաքելությունը չի ցանկացել մեղավոր դառնալ ֆրանսիացիների հետ կապված այդ պատմության մեջ: Իրավիճակը, ենթադրաբար, այնպիսին է, որ Մոսկվան ամենևին ցանկություն չունի իր զսպող և արբիտրաժային ուժի կարգավիճակը նույնիսկ փոքր-ինչ կասկածի տակ դնել: Առավել ևս, որ ռուսաֆոբ ֆանտազիաներով տառապող ագահ արևմտյան մամուլը կարող է այդ ամենից սատանայական ինչ-որ բան սարքել, միայն առիթ լինի:

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամ- ալիքում պատմել է ճշմարտությունը այդ ամենի մասին. «Ֆրանսիական պատվիրակության հետ պատմությունից հետո Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը նամակ է գրել Վաղարշակ Հարությունյանին, որում, մասնավորապես, ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար և մինչ նոր հրահանգների ստացումը խաղաղապահները թույլ կտան միայն այն երկրների քաղաքացիներին մուտք Արցախի տարածք, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը»: Նաև նշվել է, որ նման մոտեցումը Նիկոլի և Իլհամի միջև հունվարի 11-ին ձեռք բերված բանավոր համաձայնության հիման վրա է, իսկ Վաղարշակ Հարությունյանը, սատանայի ականջը խուլ, որոշել է գաղտնի պահել այդ նամակը: Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի պաշտպանության նախարարն է և Նիկոլ Փաշինյանի մարդն է: Իսկ Միքայել Մինասյանը Փաշինյանի թշնամին է և նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան:

Մի խոսքով, ըստ Մինասյանի, Փաշինյանը «կարող է հեշտությամբ գաղտնի բանակցել Ալիևի հետ ԼՂՀ-ի հանձնման շուրջ»: Բանն այն է, որ Արցախի տարածքում մուտքի ռեժիմի անցումը Բաքվի լիակատար վերահսկողության տակ իրականում նշանակում է Ղարաբաղի ադրբեջանական ինքնիշխանություն, որը վիճարկվում է Հայաստանի կողմից: Այսպիսով, վերադառնալով «գաղտնի պայմանագրին», որի մասին նշել է Մինասյանը, կարելի է ասել, որ միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները կարող են Լաչինի միջոցով մտնել Արցախ առանց Ադրբեջանի թույլտվության: Մուտքի համար մնացածները պետք է թուղթ ստանան Բաքվում: Այսպիսով, նույնիսկ այն, ինչ հայերին է մնացել Ղարաբաղից, նրանց է պատկանում պայմանականորեն: Ինչն է բնորոշ. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, չգիտես ինչու, չի հերքել այդ տեղեկությունը, չնայած պետք է աներ դա: Այդ կապակցությամբ Միքայել Մինասյանը մաղթել է սփյուռքահայերին «հաջողություն Ադրբեջանի դեսպանատների անձնակազմի հետ շփման մեջ», եթե նրանք ցանկություն ունեն այցելել Արցախ:

Իրավիճակն ամբողջովին խառնաշփոթ է թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ փետրվարի 8-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը (այդպիսի մարմին կա Արցախում) հատուկ բացատրություն է տվել օտարերկրացիների՝ հայկական անկլավ մուտք գործելու կարգի վերաբերյալ: Նոր կարգի համաձայն, նախօրոք պետք է ձեռք բերել թույլտվություն ռուս խաղաղապահներից, և միայն դրանից հետո Ստեփանակերտից, որը վերահսկվում է Երևանի կողմից: Առաջին հայացքից ադրբեջանական վերահսկողության մասին անգամ ակնարկ չկա: Միևնույն ժամանակ, այդպիսի կարգ իրականում գործել է նախկինում, քանի որ Մոսկվան և Ստեփանակերտը արդարացիորեն վախենում էին գրոհային ահաբեկիչների հոսքից այդ տարածաշրջան: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում շատ էր խոսվում և գրվում թուրք և թուրքամետ զինյալների մասին: Հաշվի առնելով այն փաստը, որ Միքայել Մինասյանը ինսայդերներ ունի Փաշինյանի կառավարության կազմում, ադրբեջանական «ոչ» -ի նրա տարբերակը անհավանական չի թվում:

Համենայն դեպս, ո՛չ ռուս խաղաղապահները, ո՛չ էլ Ստեփանակերտը ֆրանսիացիների մուտքն արգելելու հիմքեր չեն ունեցել: Այո, նաև Երևանը չի ունեցել, եթե հաշվի չառնենք հունվարի 11-ի շատ գաղտնի համաձայնագիրը: Իրերն իրենց անունով կոչենք. Փաշինյանը Ալիևի առաջարկով շրջանցում է Պուտինին, չնայած թվացյալ մանր հարցերում: Նրանց համար, ովքեր չգիտեն. երկար ժամանակ Բաքուն Ղարաբաղ մեկնող օտարերկրացիներից պահանջում էր Ադրբեջանի վիզա և նույնիսկ մի տեսակ «սև ցուցակ» էր պահում: Լինում էին դեպքեր, երբ այդ պատճառով մարդկանց արգելում էին մուտք գործել Ադրբեջան: Մի խոսքով, Ալիևի համար չափազանց կարևոր է ցույց տալ, թե ով է իրական շեֆը Ղարաբաղում: Բավական է ասել, որ ֆրանսիացիների մուտքի արգելքին զուգահեռ տեղի է ունեցել ևս մեկ այլ իրադարձություն, որը անուղղակիորեն հաստատում է Մինասյանի վարկածը: Բաքուն փոխել է հայկական ուխտագնացության կարգը դեպի Դադիվանք վանական համալիր:

Այժմ, ըստ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, «իրենք (ադրբեջանցիները) պահանջում են նախապես ներկայացնել անվանական ցուցակ», չնայած նախկինում այդպես չէր: Ավելին, ռուս խաղաղապահները ևս պետք է խնդրեն Բաքվին՝ թույլ տալ հավատացյալների ուխտագնացությունը: Ամեն դեպքում, այդ եզրակացությանը կարելի է հանգել եպիսկոպոսի խոսքերից. «Խաղաղապահների հետ միասին մենք կներկայացնենք ուխտավորների ցուցակ, որպեսզի այլևս խնդիրներ չլինեն»: Ակնհայտ է, որ Բաքուն կշարունակի խթանել «արգելելու» իր քաղաքականությունը և դրանով իսկ կփորձի զրոյի հասցնել ռուսական խաղաղապահների կարգավիճակը Ղարաբաղում: Որպեսզի չկրկնվեն նման «թյուրիմացությունները» (ինչպես ֆրանսիացիների հետ), այսուհետ պետք է միայն Մուրադովի խաղաղապահները որոշեն, թե ով մտնի Արցախ, իսկ ով ոչ: Հակառակ դեպքում, ռուս խաղաղապահներին կհատկացվի միայն պահակախմբի գործառույթ, որը ղեկավարվում է ադրբեջանցիների կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)
Ամենադիտված