Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կլինի անկա՞խ, ռուսական գուբերնիա՞, թուրքական վիլայե՞թ, թե՞ չի լինի ընդհանրապես. Անդրանիկ Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը «Դարձ ի շրջանս յուր․ Հայաստանը կլինի անկա՞խ, ռուսական գուբերնիա՞, թուրքական վիլայե՞թ, թե՞ չի լինի ընդհանրապես» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

 «Մենք 33 տարի հետ ենք գնացել։ Եկել ենք նույն կետին։ Ավելի ճիշտ՝ այդ կետից էլ ենք հետ գնացել։ Հիմա հենման կետ չկա։

1988–ի փետրվարի 20–ը համարվում է Ղարաբաղյան շարժման մեկնարկի օր։ Շարժման ակտիվում ունեցանք անկախ Հայաստան, Ղարաբաղյան պատերազմի հաղթանակ, Ղարաբաղի դե ֆակտո պետականություն, հզոր բանակ, սեփական ԵՍ։

2020–ի պատերազմի արդյունքում Արցախի պետականությունը կորավ 44–օրյա ստի, կեղծիքի, հիմարության ու դավաճանության քողի տակ։ Նիկոլին հաջողվեց նաև լուրջ հարցականի տակ դնել Հայաստանի պետականությունը։

Մենք այժմ փաստացի բանակ չունենք։ Արցախը գետտոյացվել է։ Հայաստանը GPS–ով հանձնվում է։

Աշխարհի քարտեզի վերաձևման նախաշեմին ՀՀ քաղաքացիներս միջազգային հարթակում ներկայանում ենք կապիտուլյացիայի խորհրդանիշի դեմքով, ինչը մեզ մանրադրամի հեռանկարից զատ այլ բան չի խոստանում։ Սա դատավճիռ է։

Հայաստանը դեռ մնում է աշխարհի քաղաքական քարտեզի վրա բացառապես ռուսական գործոնի պատճառով։ Բայց այդպես երկար չի կարող շարունակվել։ Մեզ լավագույն դեպքում ամիսներ է մնացել։ Հետո արդեն անդառնալի բաներ են լինելու։ Արդեն լինում են։ Ի վերջո մենք կա՛մ վաճառքի առարկա կդառնանք, կա՛մ մեզ պարզապես կգրավեն։

Սրանց մնալն իշխանության ղեկին նշանակում է Հայաստանը տանել դեպի վիլայեթացում։ Իսկ լավագույն դեպքում՝ դեպի ռուսական գուբերնիա ու դա դեռ մեծ հարցական է՝ կուզենա՞ կամ կկարողանա՞ Մոսկվան այդ բեռի տակ մտնել։

Մեզ էլ, Ռուսաստանին էլ, Իրանին էլ պետք է անկախ Հայաստան, որը ոչ թե բեռ կլինի իր դաշնակիցների ու հատկապես ՌԴ–ի համար, այլ արժանապատիվ ու մեջքն ուղղած սուբյեկտ։

1988–ին սկսած շարժմամբ մենք հասանք պատմական արդյունքների, իսկ 2020–ին կորցրինք գրեթե ամեն ինչ։

Ընդդիմությունից շատերն են դժգոհ։ Գոհ լինելու քիչ պատճառներ կան։ Հատկապես երբ մեր 30 տարվա քաղաքական վերնախավը, եզակի բացառություններով, փտած է։ Այդ փտածությունն ու անարդարությունն էր պատճառը, որ ժողովրդին ոտքի հանեց, և որից օգտվեցին մեր երկրի թշնամիները՝ իշխանության բերելով անհայրենիք դուրսպրծուկին։ Մարդիկ ի՞նչ աստիճանի պետք է զզված լինեին քաղաքական վերնախավից, հիասթափված՝ սեփական պետությունից ու հոգնած՝ անարդարությունից, որ օգնեին իշխանության գալ պատահական մեկին․․․

Այնպես որ, այսօրվա համար նաև այդ քաղաքական վերնախավն է մեղավոր։ Նիկոլն այդ աղբանոցից ծնվեց և պետք չէ դեմագոգիայով զբաղվել, մանավանդ երբ ֆալշն ակնհայտ է։

Բայց այս ամենով հանդերձ մենք չենք կարող Հայաստանն ու մեր երկրի իշխանությունը հանձնել թուրքին։ Նիկոլինը Ալիևին ու Էրդողանին սպասարկող իշխանություն է։ Այնպես որ, ընտրությունը մեծ չէ։

Ամեն մեկս իր կռիվը պետք է տա՝ պետության, իր, իր ընտանիքի, իր հարազատների, իր ընկերների համար։

Այն հասարակական–քաղաքական ձևաչափը, որը Նիկոլի դեմ պայքար է մղում այս պահին՝ ամենակոնսոլիդացիոնն է։ Ուրիշ դեռ չկա։ Ինքներդ եք համոզվել։ Եթե այդ ձևաչափն էլ չլիներ, ապա մենք տիեզերական մասշտաբների հասնող խայտառակության ականատեսը կլինեինք։ Քանզի զանգվածային բողոքներ չէին լինի ու կստացվեր, որ կապիտուլյացիայի ենթարկված հայերը զրո ցավ են ապրել։ Աշխարհը կթքեր մեր երեսին ու եթե Նիկոլին չվռնդենք, ապա Հայաստանի վրա այլ ձևով կթքեն։ Ուստի՝ առայժմ Հայրենիքի փրկության շարժման ձևաչափով պետք է կռիվ տալ։ Չի ստացվի, այլ ձևաչափ կմտածենք։ Բայց պետք է ամեն ինչ անել, որ ստացվի։ Հատկապես, որ վերը նշված ձևաչափի մաս կազմող բոլոր կուսակցություններում ու հասարական կազմակերպություններում կան առողջ, կարող և հայրենասեր անհատներ, որոնք այսպես թե այնպես, այս կամ այն ձևաչափով հասնելու են քաղաքական դրական փոփոխությունների ու ներդնեն իրենց ջանքերը մեր պետության համար։

Բոլորս դեպի Ազատության հրապարակ։ Փետրվարի 20, ժամը 15։00։

Հանուն Հայաստանի ու Արցախի»։

Հայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ողբերգական դեպք՝ «Վարդենիս» ԲԿ-ում․ պտուղը մահացած է ծնվելՌուբլին կտրուկ անկում է ապրելՅուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործովԻ՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ կրքերը թեժացել են ԲԴԽ-ում. «Ժողովուրդ» Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ» Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված