Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պիտի հեռանաս, այլ կերպ չի կարող լինել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հրամայել ազգի կեսին ձերբակալել։ Գիտե՞ք ինչ է վախը, ինչի՞ նման է։ Իսկական քաղաքական վախը՝ նիկոլական վախն այս տեսքն ունի։ Առհասարակ իշխանություն ունենալը չի այլասերում, այլ այն կորցնելու վախն է այլասերում։ Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ հողը երերում է։ Նա վախենում է, որ կկորցնի իշխանությունը։ Նա նաև լավ հասկանում է, որ այն պահին, երբ չունեցավ իշխանություն, կանգնելու է պատասխանատվության առջև։ Նա հասկանում է, որ իրեն չեն խնայելու երկիրը պատերազմի տանելու և կապիտուլյացիայի համար, չեն խնայելու տնտեսությունը քայքայելու համար, չեն խնայելու յուրայիններին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ բաժանելու համար, չեն խնայելու հասարակությունը պառակտելու և ահագնացող արտագաղթի համար։ Շատ բաների համար Նիկոլին հաջորդ իշխանությունը չի խնայելու և կանչելու է պատասխանատվության։ Դրա համար է նա վախենում, բոլորին ձերբակալելու հրաման տալիս։ Բայց դե հո ազգի կեսին չի՞ կարող ձերբակալել։

Երեկվանից սկիզբ առած ձերբակալությունները ոչ այլ ինչ են, քան վախկոտ մարդու գործողություններ։ Նիկոլ Փաշինյանը ոնց քաղաքական անհաջողակ կար, այդպիսին էլ մնացել է, նա երբեք չի ունեցել քաղաքական օրակարգ, երբեք չի կարողացել ընդդիմախոսների հետ հարաբերվել քաղաքական հարթությունում։ Այդտեղ նա գոյություն չունի, զրո է, հետևաբար հրամայում է ձերբակալել։ Անկախ այսօրվա հանրահավաքի ելքից, անկախ վաղվա քաղաքական կոնյուկտուրայից, պետք է արձանագրենք մի կարևոր փաստ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս չունի իշխանություն բառի ուղիղ և փոխաբերական բոլոր իմաստներով, նա նաև չունի լեգիտիմություն, առհասարակ ընկալում։ Մարդիկ այլևս չեն ընկալում նրան որպես վարչապետ, որպես իշխանության թիվ մեկ կրող։ Ճիշտ է՝ շատերն այսօր չեն մասնակցում ընդդիմության հանրահավաքներին, բայց կողմ են Նիկոլի հեռացմանը։ Դա իր խորքային պատճառներն ունի։ Սակայն այդ մարդիկ էլ ունեն համբերության բաժակ ու գտնելու են մարդկանց, որոնց առաջնորդությամբ արտահայտելու են իրենց բողոքի ձայնը։

Նիկոլ Փաշինյանը պետք է գեթ մեկ անգամ քաղաքական խոհեմություն ունենա՝ հեռանա անցնցում, հեռանա առանց բախումների, առանց արյան։ Հավատո՞ւմ եմ ես դրան, իհարկե, ոչ։ Նա չունի պետական այրին բնորոշ ոչ մի հատկանիշ, հետևաբար նա սադրելու է միջև վերջ, նա շարունակելու է տանել հասարակությանը պառակտումների ու բախումների։ Բայց, այդուհանդերձ, նա գնալու է, որովհետև այլ կերպ չի լինում, պարզապես չի լինում։ «Այլ կերպը» կարող է մեզ հայրենիքի ու պետականության կորուստ արժենալ։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ
Ամենադիտված