Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը Կարապետյանին ոչ թե իշխանություն էր հանձնել, այլ՝ դատարկ բազկաթոռ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է.

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ

- Պարոն Կոլերով, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր 3-ժամանոց հարցազրույցում անդրադարձավ գրեթե ամեն ինչին, եւ նրա հայտարարություններից մեկն էլ այն էր, որ Նիկոլ Փաշինյանն իր պրոյեկտը չէ։ Ինքն իշխանությունը փոխանցել է փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, իսկ վերջինս դրանից 2-3 օր անց հրաժարական տվեց։

- Հրաժարական տվեց, քանի որ հասկացավ, որ դա դատարկ բազկաթոռ էր եւ ուրիշ ոչինչ։ Եվ հետո՝ ուզում եմ հիշեցնել Սերժի հայտնի խոսքերը, որ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»։ Մի՞թե դրանցում հնչում է Կարեն Կարապետյան անուն-ազգանունը։ Ոչ, իհարկե։ Այսինքն՝ այն, ինչ ինքը փոխանցել էր, արդեն իշխանություն չէր։ Եվ, առհասարակ, ես մի քիչ զարմացած էի, որ նա այդքան երկար լռում էր այդքան կարեւոր բաներ ասելու համար։ Ինչո՞ւ առաջ չէր խոսում, պատերազմի ժամանակ չէր խոսում։

- Նա նաեւ ասաց, որ «կապիտուլյանտն» իր պրոյեկտը չէ, ինքը թշնամուն անգամ չէր ցանկանա նման «խզբզվածք»։ Հայ հասարակությունում, շատերը չեն հավատում այս խոսքերի անկեղծությանը, իսկ ՌԴ-ո՞ւմ։

- Չգիտեմ՝ ինչպես են կարծում Ռուսաստանում, քանի որ Ռուսաստանը մեծ երկիր է։ Եվ շատերը չէ, որ հետաքրքրվում են Հայաստանով։ Պրոֆեսիոնալ մակարդակով։ Եվ կարող եմ ասել, որ Ռուսաստանում փորձագետների հիմնական մասը համարում է, որ Փաշինյանն աճեցվել եւ իշխանության է բերվել հենց Սերժի կողմից։ Եվ որ խորհրդարանում Փաշինյանի խմբակցության հայտնությունը եւս իրականացվել է Սերժի կողմից։ Երկրորդ․ փողոցային պայքարի գիծը Սերժի կողմից ընտրված է եղել, այսպես կոչված՝ «էլեկտրամայդանի» ու «Սասնա ծռերի» հայտնի՝ ահաբեկչական գործողությունից։ Այս ամբողջը մեկ տեխնոլոգիական շղթա է։

- Բայց սա ի՞նչ է՝ թատրո՞ն, թե՞ քաղաքականություն։

- Սա ընդամենը նոր վերահսկվող ընդդիմություն աճեցնելու փորձ էր։ Փորձեցին մեկին, երկրորդին, բայց տեխնոլոգիայի էությունը մեկն է։

- Սերժ Սարգսյանի հայտարարություններից մեկն էլ այն էր, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե բանակցությունները սկսում է իր կետից, արհամարհանք էր ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ, ինչի համար էլ Ադրբեջանի գործողությունները չդատապարտվեցին միջազգային հանրության կողմից։

- Փաշինյանի հայտարարությունների մեջ չափազանց շատ հռետորաբանություն կա, որպեսզի դրանցից յուրաքանչյուրին լրջորեն վերաբերվես։ Դրանցից մեկն էլ, օրինակ, այն էր, որ Հայաստանի հետախուզությունը մտնի աշխարհի 10 լավագույն հետախուզությունների մեջ՝ հենվելով հայկական սփյուռքի վրա։ Եթե լուրջ վերաբերվենք այս հայտարարությանը, ապա պետք է անմիջապես ազատենք բոլոր հայերին բոլոր ուժային կառույցներից։ Աշխարհի բոլոր անկյուններում, որպեսզի նրանք չդառնան Փաշինյանի գործակալները։ Բայց նման բան չկա։

- Այսինքն՝ Մինսկի խումբը ե՞ւս լուրջ չի վերաբերվել պետության առաջին դեմքի հայտարարությանը, որ բանակցություններն իր կետից է սկսում։

- Իհարկե, որովհետեւ Մինսկի խումբը հիանալի հասկանում էր, որ նոր կետից նա չի կարող սկսել։ Եվ պատերազմի արդյունքը ցույց է տալիս ու ապացուցում է, որ նա վերադարձել էր տարածքների վերադարձի այն սխեմային, որը Կազանում էր, ինչի մասին մանրամասն խոսեց Սերժ Սարգսյանը։

- Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է, Սերժ Սարգսյանն էլ իր հարցազրույցում ասաց, որ չի հավակնում բարձր պաշտոնների։ Այս երկու արտահայտությունները համադրելով՝ կարելի՞ է ասել, որ 2-րդ և 3-րդ նախագահները հաղթահարել են իրենց տարաձայնությունները և վերադառնում են իրենց նախկին տանդեմին, ինչպես նախօրեին մեզ տված հարցազրույցում ասել էր մոսկվաբնակ վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը։

- Բոլորը, ովքեր հետեւում են քաղաքական գործընթացներին, գիտեն, որ նման տանդեմ չկա։

- Իսկ հնարավոր չէ՞, որ վերականգնվի։

- Ոչ, որովհետև Սերժ Սարգսյանն աննշան, միկրոսկոպիկ վարկանիշ ունի։ Ռոբերտ Քոչարյանինը նրանից մի քանի անգամ ավել է, բայց էլի շատ չէ։

Հայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ողբերգական դեպք՝ «Վարդենիս» ԲԿ-ում․ պտուղը մահացած է ծնվելՌուբլին կտրուկ անկում է ապրելՅուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործովԻ՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ կրքերը թեժացել են ԲԴԽ-ում. «Ժողովուրդ» Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ» Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված