Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ էլ որ գրեմ, ստացվում է հայեցի. նրա երաժշտությունն աշխարհինն է

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ես ազատ ժամանակներ չունեմ եւ չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ եղել հնչյուններով: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները եւ երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամանակ ունենալ, նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին…»:

Առնո ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Մեծն Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Նա առաջինն էր, ով ինձ հայերեն Վարպետ անվանեց: Ես նրան նույն կերպ պատասխանեցի, եւ գիտեք՝ նա բոլորովին չզարմացավ եւ նույնիսկ չվիճարկեց: Եվ դա հիանալի է, քանզի իսկական վարպետը միշտ պետք է իմանա իր գինը»:

Ամերիկահայ աշխարհահռչակ գրողի նման գնահատականը բնավ պատահական չէր: Նրա արվեստը չափազանց բարձր էին գնահատում ժամանակի հայ եւ օտարազգի ամենահայտնի դեմքերը, երաժշտական աշխարհի երեւելիները՝ Դմիտրի Շոստակովիչը, Սվյատոսլավ Ռիխտերը, Արամ Խաչատրյանը, Իոսիֆ Կոբզոնը ու էլի մեծեր, համբավավոր երգիչներ, երգահաններ, մեծանուն բանաստեղծներ, երաժշտական գործիչներ…

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում՝ 1921 թ. հունվարի 21-ին: Մաթեմատիկայի ուսուցիչ նրա Հարություն հայրը սիրել է սրինգ նվագել, իսկ ինքը դեռ մանուկ հասակից սկսել է ցուցաբերել երաժշտական նկատելի ունակություններ: Մայրաքաղաքի սովորական մանկապարտեզներից մեկն այցելած Արամ Խաչատրյանն առաջիններից է նկատում դա եւ ապշում վեցամյա Առնոյի կատարումով: Զարմանում է նաեւ նրա արտաքինով՝ ձեռքերի մեծ դաստակներ, անհասկանալի մեծության քիթ: Եվ արձագանքում է. «Նա ընտրյալ է…»:

Երեք տարեկանում հին հարմոնիկայի վրա արդեն նվագել իմացող դպրոցականը 9 տարեկան հասակում գրում է իր առաջին ստեղծագործությունը՝ «Պիոներական քայլերգը»: Դա արդեն նրա մեծ ճանապարհի սկիզբն էր, որին նախորդել էր ուսումնառությունը Երեւանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Ճակատագրի բարեհաճ կամքով հայ մշակույթի մեծերից երկուսն օրհնում են արվեստում նրա անցնելիք ճանապարհը՝ Արամ Խաչատրյանը, ով ընտրում է նրան եւ հորդորում երաժշտությամբ զբաղվել, եւ Եղիշե Չարենցը, ով «Հայպետհրատում» գեղարվեստական գրականության բաժնի վարիչ լինելու տարիներին տպագրության է հանձնում պատանու առաջին լուրջ գործը՝ վերոնշյալ քայլերգը:

1938 թ. Առնոն մեկնում է Մոսկվա եւ միանգամից ընդունվում Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի վերջին կուրս, որն ավարտելուց հետո երաժշտական բարձրագույն կրթություն է ստանում Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Այստեղ էլ բացահայտվում է նրա տաղանդը որպես դաշնակահար. սիմֆոնիկ նվագախմբի հետ Բեթհովենի դաշնամուրային առաջին Կոնցերտի կատարմանը ներկա Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նաթան Պելերմանը նշում է.

«Պետք է հիշել այս երիտասարդի անունը. նրան դաշնակահարի փայլուն ապագա է սպասում»: Եվ ընդամենը մի քանի տարի անց Մոսկվայի կոնսերվատորիայում նրա ուսուցիչ Կոնստանդին Իգումնովը Բաբաջանյանին համեմատում է 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտոր, դաշնակահար Սերգեյ Ռախմանինովի հետ: Իսկ մեր ամենահայտնի ու վաստակաշատ երաժիշտներից մեկը՝ դաշնակահար, ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, այսպես է վրձնում նրան ու նրա արվեստը. «Արքայական դաշնակահար էր, առասպելական: Համակ ապրում էր դաշնամուրի առաջ: Բաբաջանյանական հյութեղ, դյութիչ ձայնը, թվում էր, գալիս էր դաշնամուրի հոգու խորքերից, ձեռքերն էլ՝ ինչպես առյուծի թաթեր, ուղղակիորեն ստեղների շարունակությունն էին: Շլափայլ վիրտուոզ՝ դաշնամուրը կարծես խաղալիք լիներ հսկայի ձեռքերում: Ոգեշունչ արտիստ՝ խորաթափանց, հուզառատ. ինչպե՜ս էր կարողանում ենթարկել իրեն փոթորկալի տեմպերամենտը, որչափ կատարյալ էր չափ ու ձեւի մեջ ու թեթեւ…երանելի այն թեթեւությամբ, որն ուղեկիցն է մշտական ճշմարիտ կատարյալի…»:

Վիրտուոզ դաշնակահարին, սակայն, ճակատագիրն ավելին էր վերապահել որպես կոմպոզիտորի: Առաջին գործը, որ ճանաչում էր բերելու, նրա «Վաղարշապատի պարն» էր, որը դաշնամուրային մշակմամբ մի նոր ճանապարհ բացեց երաժշտության մեջ: Իսկ ստեղծագործական անհատականությունը շքեղությամբ դրսեւորվեց դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում», «Դաշնամուրային տրիոյում», «Հայկական ռապսոդիայում», «Պրելյուդում», «Նոկտյուրնում», «Պոլիֆոնիկ սոնատում», «Վեց պատկերում», «Էլեգիայում»…

Բազմաժանր է Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը՝ երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Կոմպոզիտորին նախանձելի համբավ, համաժողովրդական սեր ու հիացում բերեցին նրա երգերը՝ գրված հայ եւ ռուս հանրահայտ բանաստեղծների խոսքերով՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Եվգենի Եվտուշենկո, Անդրեյ Վոզնեսենսկի, Լեոնիդ Դերբենյով, այլ հեղինակներ: Նրա ամենասիրված երգերից են «Գեղեցկության թագուհի», «Հարսանիք», «Կապույտ տայգա», «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Սիրո տարի», «Մոսկվա գետ», «Հիշողություն», «Մոլորակի լավագույն քաղաքը», «Մի շտապիր» եւ այսպես տասնյակ ու տասնյակ երգեր, որոնք կատարում էին ժամանակի ամենահայտնի երգիչները՝ Իոսիֆ Կոբզոն, Լյուդմիլա Զիկինա, Սոֆյա Ռոտարու, Յուրի Գուլյաեւ, Մուսլիմ Մագոմաեւ, այլ աստղեր: Երգն ստեղծելիս կոմպոզիտորը միշտ գիտեր, թե ով է այն կատարելու: Նա զգում էր ցանկացած մենակատարի վոկալային առանձնահատկությունները, որոնց հետ աշխատում էր կատարումներից առաջ:

Խորհրդային շատ կինոնկարներում են հնչում նրա հեղինակած սքանչելի երգերը: Հայկական ամենասիրված ֆիլմերից հիշենք «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից», որոնցում հնչում են բաբաջանյանական հոգեպարար ու չմոռացվող երգերը: Կոմպոզիտորի այս եւ բազմաթիվ այլ երգեր սիրված են ու հնչում են նաեւ այսօր, կհնչեն նաեւ վաղը, քանզի դրանք բխում են ջինջ ու հարազատ ակունքներից, բաբախում են մարդկային գեղեցիկ հույզերով ու զգացմունքներով: Բայց այս ամենը, թերեւս, չունենայինք կամ ունենայինք կիսով, եթե…

Բանն այն է, որ մեծանուն կոմպոզիտորը 32 տարեկանում հիվանդացել էր կործանարար հիվանդությամբ. բժիշկները սպիտակարյունություն էին ախտորոշել, սակայն հարազատները սկզբում վախենում էին նրան ասել այդ մասին եւ թաքցնում էին իրողությունը: Երբ, ի վերջո, տեղեկանում է, վրդովվում է սաստիկ: 1960-ական թվականների վերջին խորհրդային կառավարությունը ֆրանսիական բժշկության հայտնի դեմքերից մեկին հրավիրում է կուսակցական գործիչ Ալեքսեյ Կոսիգինի հիվանդ կնոջը բուժելու: Երբ այս մասին հայտնի է դառնում Առնո Բաբաջանյանի մտերիմ ընկերներից Էդուարդ Միրզոյանին, նա անմիջապես օգնության խնդրով դիմում է Հայաստանի ԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին:

Վերջինս զանգահարում է Մոսկվա եւ խնդրում, որ եկած բժիշկը Առնոյին էլ զննի: Ի պատասխան, նրան հայտնում են, որ բժիշկը մեկ խորհրդատվության համար 2000 դոլար է վերցնում: Քոչինյանն առանց վայրկյան իսկ տատանվելու արձագանքում է, որ իրենք Բաբաջանյանի համար պատրաստ են միլիոն էլ վճարել: Նշանակված բուժման շնորհիվ կոմպոզիտորը հաղթահարում է մահացու հիվանդությունը՝ նման ծանր ախտորոշմամբ ապրելով եւս 30 տարի… Դա բարեբախտություն էր ոչ միայն իր՝ հանճարեղ կոմպոզիտորի, այլեւ մեր ժողովրդի ու նրա բարձր արվեստի բազմամիլիոն ունկնդիրների համար:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին
Ամենադիտված