Եթե կապիտուլյանտներն ասեին, որ չեն կրակելու ժողովրդի վրա, խիստ կզարմանայի. Արտակ Զաքարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵթե կապիտուլյանտներն ասեին, որ չեն կրակելու ժողովրդի վրա, խիստ կզարմանայի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Սեփական ժողովրդի վրա կրակելը երևի թե թավշյա հեղափոխության սրբազան «իրավունքն» է։ Սրանք դեռ մինչև վերջ չեն կատարել Հայաստանը կործանելու իրենց տերերի ծրագրերը։ Այնպես, որ դրսերին «ժողովրդավարություն քարոզ» հակահայ շրջանակները, շատ հնարավոր է կանաչ լույս են տվել նաև ժողովրդի վրա կրակելու հարցում։
Մնացածը՝ ժողովրդի որոշելիքն է, հրավիրե՞լ «դուելի» այս թրքահպատակ իշխանությանը, թե՞ այնուամենայնիվ հարցերը լուծել դատաիրավական ճանապարհով։