Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ երեկվա հայտարարությունը։
«Ես ասել եմ ՝ «Իսկանդերի» մասին հարցրեք Պաշտպանության նախարարությունից, որովհետև ես տեղյակ չեմ ՝ երբ են կիրառել, ոնց են կիրառել», — Aysor.am-ի հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարը, սակայն, վստահեցրել է՝ «Իսկանդերի» հետ կապված խնդիր չի կարող լինել։