Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը ցանկանում է միանալ Հայաստանին, իսկ Հայաստանը դա չի լսում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիայի ժամանակ արցախցիները պահանջել են միանալ Հայաստանին, սակայն հայկական կողմը որևէ քայլ չի արել։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ` պարզելու համար, թե ինչ է կատարվում։

- Պարոն Պողոսյան, Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիայի ժամանակ պահանջել են Հայաստանի հետ միացում, սակայն Հայաստանի կողմից  քայլեր չկան։ Ի՞նչ է կատարվում։

— Արցախը ցանկանում է միանալ Հայաստանին, իսկ Հայաստանը դեռ չի  լսում, ուշադիր չեն։ Այդ միացում երազանքը արցախցիների մոտ ոնց եղել այդպես էլ մնացել է։ Ու վստահ եմ, որ պետք է ամեն ինչ անենք հայ ազգով, որ գոնե ապագայում հասնենք դրան։

Հայկական կողմը ներկա փուլում կարևորում է Արցախի կարգավիճակի ճանաչման, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու հարցը։ Այսինքն՝ փորձում է, որ Արցախը ճանաչվի տարբեր երկրների կողմից։ Դուք ի՞նչ զարգացումներ ու հնարավորություններ եք տեսնում։

— Իսկ Ադրբեջանը ի՞նչ է անելու Մինսկի խմբում։ Նրա համար, որ կարողանանք հասնել նրան, որ կարգավիճակը ճանաչենք, կարծես թե ճիշտ ժամանակը բաց ենք թողել։ Մինչ այս, մի քանի անգամ կարելի էր ճանաչել օրինակ՝ 2020 թվանանին, երբ պատերազմը սկսվեց կամ 44 օրվա ընթացքում։ Ցավոք սրտի, դա չենք արել, իսկ աշխարհում արդեն սովորություն է դարձել, երբ ասում են, որ եթե նույնիսկ դուք չեք ճանաչել անկախությունը, ապա մեզնից ի՞նչ եք պահանջում։ Մենք պետք է մի բան գիտակցենք, որ եթե այդ հարցը բարձրացնում ենք, ապա նաև պետք է կարողանանք ներկայացնել, թե մենք ոնց ենք այդ գործընթացը սկսելու։ Իմ պատկերացմամբ՝ լավագույնը կլինի այն, որ Արցախի ԱԺ-ն ընդունի ադրբեջանական օկուպացիայի մասին օրենք, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը, ինչպես տարբեր պայմանագրեր է կնքել և ունի միջպարլամենտական  հանձնաժողով ստանձնի պարտավորություն այդ հարցը բարձրացնելու և աշխարհին ներկայացնելու, ինչպես նաև նախաձեռնի ճանաչման գործընթաց։

Վերջերս հանրահավաքի ժամանակ հրապարակում Վազգեն Մանուկյանն ապստամբության կոչ արեց, ասելով, որ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

— Ցանկացած կոչեր մեկնաբանության տեղիք են տալիս, մեկը գնահատում է ինչպե՞ս ապստամբության, մյուսը գնահատում է պարզապես կոչ․ գաղափարը հետևյալն է՝ արդյո՞ք կարողանալու են կապիտուլյացիա ստորագրած իշխանությունները լավ բանակցել և լավ Հայաստանը ներկայացնել։ Արդյո՞ք կարողանալու են այն իշխանությունները, որոնք  ստեղծել են հազարավոր ճգնաժամեր, մեզ հանել այդ ճգնաժամերից։ Այնպես որ մեզ պետք է փոփոխություն, հաշվի առնելով նաև քաղաքական պատասխանատվության խնդիրը, որովհետև  այն, ինչ մեզ խոստացել է այս իշխանությունը 2018 թվականի դեկտեմբերին դրանցից ոչ մի բանը չի կատարվել, բացի դրանից մենք նաև հայրենիք ենք կորցրել։ Հիմա իմ պատկերացմամբ՝ պետք է ձևավորենք հակաճգնաժամային կառավարություն, որը ինչ-որ ժամանակահատվածում կստաբիլացնի իրավիճակը Հայաստանում, որից հետո կգնանք նոր ընտրությունների տարբեր քաղաքական ուժեր կկարողանան մեկ տարի կամ յոթ ամիս հետո Հայաստանի հանրությանը ներկայացնել իրենց քաղաքական հայտերը Հայաստանի ապագա օրակարգի վերաբերյալ, որը կընտրի ժողովրուրդը և դրանով կմտնենք նորմալ զարգացման փուլ։ Եվ կփորձենք զարգանալ՝ գնալով մեր երկարատև երազանքների հետևից։ Իսկ այն, որ կապիտուլյացիա ստորագրած իշխանությունները պետք է հեռանան դա նաև քաղաքականության պատասխանատվության խնդիր է, որովհետև 2018 թվականի դեկտեմբերից առաջ մեզ  այլ բան են խոստացել, իսկ ժողովրդավարությունում, երբ որ կառավարությունները խոստանում են, բայց չեն կատարում խոստումները, ապա հրաժարական են տալիս։ 

- Իսկ դուք տեսնո՞ւմ եք ներուժ ունեցող նոր ուժեր, որին կարելի է վստահել։

— Ես իրականության մեջ հուսով եմ, որ մենք կունենանք այդ ժամանակահատվածը, ինչի համար էլ առաջարկում եմ, որ ունենանք տեխնիկական հակաճգնաժամային անցումային կառավարություն, որը առաջին անգամ չեմ ասում, որ պետք է դիտարկենք այդ մարդկանց ամբողջ տաս միլիոն հանրության մեջ։ Ես հասկանում եմ, որ շատերը կարող են ասել, որ մեր օրենքները այդպես թույլ չեն տալիս, բայց ասում եմ տասը միլիոն, հաշվի առնելով նաև Հայաստանի երկուսուկես միլիոն բնակչությանը, ովքեր այստեղ են ապրում։ Մենք ամբողջ աշխարհում ենք տասը միլիոն։ Կգտնենք մեր ճգնաժամային կառավարիչներին, այն պրոֆեսիոնալներին, ովքեր իրենք կյանքով են ապացուցել, որ իսկապես ֆանտաստիկ կառավարիչներ են, և դա չի նշանակում, որ նրանք անպայման պետք է լինեն երիտասարդ, նրանք պետք է անցած փորձ ունենան, նրանք պետք է պայմանագիր ունենան, որ ինչ-որ կոնկրետ ժամանակում ճգնաժամերը կկանգնացնեն։ Իսկ այդ ամբողջ զուգահեռ ժամանակահատվածում բոլոր քաղաքական միավորները կփորձեն պայքարել և նախընտրական ժամանակահատված սահմանել ոչ թե մեկ ամիս այլ այդ ամբողջ ընթացքը կարող են օգտագործել իրենց օգտին և հետագայում ներկայացնել ավելի հետաքրքիր հայտեր։ Այնպես որ, եթե դուք ասում եք արդյո՞ք կան ապա ես վստահ եմ, որ կան և ես հուսով եմ, որ իրենց երևան գալը լինելու է այն նույն պահին, երբ գործող իշխանությունը հրաժարական կտա, որովհետև այդ պահը կարող է լինել որպես շանս։ Եվ պետք չէ մտածել, որ երկրում կա երկու, երեք մարդ, և եթե նրանցից ոչ մեկը չի ապա ուրիշը չի լինելու։ Այնպես չի որ մենք այդ երեք մարդկանցից դուրս աշխարհ չունենք, պարզապես պետք է կարողանանք այդ ճանապարհով առաջ գնալ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ողբերգական դեպք՝ «Վարդենիս» ԲԿ-ում․ պտուղը մահացած է ծնվելՌուբլին կտրուկ անկում է ապրելՅուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործովԻ՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ կրքերը թեժացել են ԲԴԽ-ում. «Ժողովուրդ» Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ» Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026 թ.-ի ընտրություններին. արցախցիներին առաջարկում է մեկ ճակատով հանդես գալ. «Ժողովուրդ» Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Արցախցիների հարցով ՍԴ կդիմեն․ «Հրապարակ» Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել․ «Հրապարակ»
Ամենադիտված