Ինչպես, ինչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որ այն իրոք արդյունք ստեղծի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխվորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված գիտության ոլորտի զարգացման հեռանկարներին:
Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես բնական եւ տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատեւ զարգացումը:
Այստեղ թերեւս մեծ բանավեճ չկա: Հարցն այլ տեղ է՝ ինչպես, ինչ մեխանիզմներով, ինչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որ այն իրոք արդյունք ստեղծի եւ իրոք հայտնի այն մարդկանց, որոնք զբաղվում են գիտությամբ եւ ինչպես ապահովել, որ ավագ սերնդի մեր ականավոր գիտնականների գործը շարուննակվի արդյունավետ եւ ի վերջո, որոշակի ճանապարհ անցնելուց հետո դառնա կիրառական նշանակության արդյունք»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ այսօր պետք է փորձեն այս խնդրի շուրջ առաջարկել լուծումներ, լսել թե ինչ պատկերացումներ կան ընդհանրապես նման լուծումների, հեռանկարների վերաբերյալ: