Նախագահը չկատարեց նզովյալի կամքը. Արփինե Հովհաննիսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Սարգսյանը չի ստորագրել, այսպես ասած, «կալանք տվող» և հեռախոսային խոսակցությունների լսման թույլտվություն տվող դատարանների ստեղծմանն առնչվող նախագծերը ու դիմել է ՍԴ: Հիշեցնեմ` սա կապիտուլյանտ նզովյալի ու նրա երիտհայ նախարարի մտքի «թռիչքն» էր` ընդդիմադիրների դեմ: Ինչպես միշտ իրենց դեպքում` 10%-անոց:
Առաջինն էի, ով խոսել էր նախագծերի հակասահմանադրական բնույթի ու հստակ քաղաքական նպատակների մասին: Արձանագրենք, որ այս դեպքում Ա.Սարգսյանը չկատարեց նզովյալի կամքը: