Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են. սա ոչ թե հեղաշրջում է, այլ ժողովրդի և բանակի միացում. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր նպատակը մեկն է, մեր նպատակը մեծ է, ռազմավարական է, և մենք, քայլ առ քայլ ճանապարհին ամեն ինչ հարթեցնելով, գնում ենք դեպի հաղթանակ: Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում «Բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը» ակցիայի ժամանակ իր ելույթի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս պատերազմի ընթացքում, որոշ ժամանակահատվածներում բանակը մենակ էր մնացել: Մեզ՝ բոլորիս համար հասկանալի է, որ այս ամենի արդյունքն է ոչ լիարժեք, անգրագետ ապիկար կառավարման, որովհետև այս իշխանությունները և ՀՀ-ի կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որևէ հատկանիշ չունի և նրա կառավարման հատկանիշների արդյունքում է, որ բանակը մնաց միայնակ»,-ասաց նա:

Օհանյանի խոսքով՝ ամբողջ պատմության ընթացքում հայ ազգը միասնական է եղել, բանակի թիկունքին է եղել ժողովուրդը, մտավորականները, կամավորները, և բանակը հաղթանակ է տարել այսպես: «Հարևան հրապարակում այս ապիկար իշխանության ղեկավարն իր կողքն է հավաքում իր համախոհներին, ես որևէ մեկին չեմ մեղադրում իր կարծիքի համար, բայց ինչու այդ նույն կերպով ՀՀ վարչապետը չվարվեց պատերազմի ժամանակ, որովհետև բանակը, ժողովուրդը նրան պետք էր միայն ինքնագովազդով զբաղվելու համար: Իհարկե, նա չի կարող ինքնագովազդով երկիր ղեկավարել»:

Արցախի հերոսը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ առաջ հոծ բազմություն հավաքեց ու գնաց Եռաբլուր՝ գրկելով զինված զինծառայողների ծնողներին, բայց այդ նույնը չարեց պատերազմի ժամանակ, չհավաքեց ժողովրդին ու չգնաց հայրենիքը պաշտպանելու, թև-թիկունք չկանգնեց բանակին, սպային, զինծառայողին:

«Սա է ամենակարևոր առանցքը, որ նա հիմնահատակ ջախջախել է մեր ժողովրդի միասնության գաղափարն այս պատերազմի ժամանակ: Ես չեմ զարմացել սրանից, որովհետև նա դա արել է 2,5 տարվա ընթացքում՝ պառակտելով հասարակությունը, բաժանել հների և նորերի, սևերի և սպիտակների»,-ասաց նա և հավելեց, որ այս երկրի ղեկավարը չի էլ հասկացել, որ բանակում հին լինելը նշանակում է փորձառու լինել:

Օհանյանը նշեց նաև, որ ԳՇ պետի պաշտոնից Տիրան Խաչատրյանին ազատելու որոշումն անհասկանալի էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում, թե ինչքան մեծ է Խաչատրյանի դերը բանակում: «ԳՇ պետը Արցախյան ազատամարտի ժամանակ 19 տարեկանում, թողնելով իր ուսումը բուհում, զենք վերցրեց ու մեկնեց պատերազմ: Ո՞ւր էր այդ ժամանակ Նիկոլը, թաքնվել էր իր եղբայրների թիկունքում՝ ասելով, թե սովորում եմ ինստիտուտում: Եթե հայրենասեր էիր, վերցնեիր զենքը»,- շեշտեց նա և հավելեց, որ սա ոչ թե հեղաշրջում է, այլ ժողովրդի և բանակի միացում:

Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ողբերգական դեպք՝ «Վարդենիս» ԲԿ-ում․ պտուղը մահացած է ծնվելՌուբլին կտրուկ անկում է ապրելՅուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործովԻ՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ կրքերը թեժացել են ԲԴԽ-ում. «Ժողովուրդ» Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ» Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026 թ.-ի ընտրություններին. արցախցիներին առաջարկում է մեկ ճակատով հանդես գալ. «Ժողովուրդ» Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Արցախցիների հարցով ՍԴ կդիմեն․ «Հրապարակ» Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել․ «Հրապարակ»
Ամենադիտված